«Սուրբ Էջմիածինը այն մայր հնոցը եղավ, ուր դարբնվեցին հայոց հանճարի անճառ ձևերը և այն գանձարանը, ուր մեկտեղվեցին այդ հանճարի լույս գոհարները: Ս. Էջմիածինը մեր Սինա լե´ռն է, մեր Ակրոպո´լը, մեր Ս. Պետրո´սը: Էջմիածինը սակայն անցյալ չէ միայն. նա նաև ներկա է և մեր ապագան: Նա կենդանի է ու մշտանորոգ: Ս. Էջմիածինը միշտ բաշխվում է ու չի նվազում, ինչքան բաշխվում, այնքան շատանում է, ինչքան լույս է սփռում, այնքան շողում է: Դարերը կգան, դարերը կանցնեն, նա միշտ կբարձրանա, կլուսավորի ու կներշնչի, կյանք տալով` կապրի: Ծովերը, օվկիանոսները կամ օտար ձեռքերը մեզ կարող են բաժանել, բայց Էջմիածինը միշտ մոտ է մեզ: Եվ ինչքան հեռու, այնքան մե´րն է նա, այնքան դառնում է խորհուրդ ու հրաշք, երազ և իսկություն, հույս ու ստուգություն»: Վազգեն Վեհափառ