Խնձորուտ վերադարձանք հիանալի տպավորություններով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեզ դուր եկավ ամեն ինչ: Մեզհամար անակնկալ էր առավոտյան ընդհանուր պարապմունքը և մենք որոշեցինք մեր դպրոցում նույնպես անցկացնել առավոտյանպարապմունք: Երեխաները մեծ ոգևորությամբ սկսեցին պատրաստվել: Առավոտը սկսեցինք տերունական աղոթքով, շնորհավորեցինք պարոն Օհանյանի, աշակերտներից Վահեի և Գայանեի ծննդյան օրերը, ցուցադրեցինք ընկեր Մելքոնյանի և Արսենի կողմից պատրաստված նյութը, որը մեծ անակնկալ էր արդեն իսկ մեր բարեկամներից ստանալը։ Պարեցինք ավանդական «Վերվերի»-ին: Մե ր բարեկամությունը շարունակական է։ Խնձորուտի երեխաները մեծ անհամբերությամբ սպասում են կրթահամալիրի երեխաներին նորից հյուրընկալել իրենց մոտ: