Ներկայանամ. Ես Անահիտն եմ Մելքոնյան: Դեռ փոքրուց սիրել եմ երաժշտությունը: Սիրով եմ հիշում հորս ժպտացող դեմքը, երբ փորձում էի երգել: Հետո Նար Դոսի անվան դպրոց, մասնակցություն դպրոցական երգչախմբում: Հիշում եմ ընկեր Էմմային՝ մեր խմբավարին, մեր առաջին ելույթն ու ձախողումը:
Հետո լռեց երգն իմ հոգում:
Անցան տարիներ…Ու այս տարի նոր շունչ առավ երգն իմ հոգում, ես հայտնվեցի «Սեբաստացիներ» երգչախմբում: Չունեմ երաժշտական կրթություն, բայց սիրով եմ երգում, քանզի երգն ինձ տանում է հեռուներ: Երգում եմ, որովհետև չեմ կարող չերգել, որովհետև չեմ պատկերացնում իմ օրն առանց սիրելի մաեստրոյի խորհուրդների, առանց այսքան մաքուր և ջերմ մթնոլորտի, որ տիրում է մեր երգչախմբում:
Շնորհակալություն…