Աչքերիս չհավատացի. ուսուցչուհիս գրեթե չէր փոխվել: Կարոտով գրկեցի ու համբուրեցի նրան: Զրուցեցինք, հիշեցինք անցած տարիները: Տիկին Մելքոնյանը սիրով ծանոթացրեց կրթահամալիրի նոր ծրագրերին, մեթոդներին: Ես որոշում կայացրեցի՝ տղաս պետք է սովորի մեր կրթահամալիրում:
Ուրախ եմ, որ տղաս՝ Ռուդոլֆ Ավագյանը արդեն համարվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող: