ՆԱԽԱԳԻԾ՝ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

104

 

 Նախագիծ– Հայերեն-անգլերեն մասնագիտական բառարան Արհեստների դպրոցի  սովորողների համար

Ժամկետը մեկ ուսումնական տարի     

Կատարողները10-11-րդ դասարանների սովորողներ

Նպատակը սովորողների հետ ստեղծել բառարան՝ դպրոցում գործող արհեստների վերաբերյալ:

Նախագծով նախատեսվում է գործողությունների հետևյալ ծրագիրը.

ա. կատարել ինքնուրույն հետազոտական աշխատանք, անհրաժեշտ տեղեկություններ   հայթայթել համացանցից

բ. Մասնագիտական արհեստանոցներում նկարահանել  գործիքները,  գործողությունները և որպես նկարներ օգտագործել մեր աշխատանքում

գ. Ներկայացնել ստեղծված նյութերը “Power point”, “Slide share” ծրագրերով և տեսաֆիլմերով

դ. Դասարանում կազմակերպել խաղարկային ցուցադրություններ. Օրինակ, խոհարարության արհեստ ընտրած սովորողը ներկայացնում է բանջարեղենները իր պատրաստած ճաշատեսակի և աղցանի մեջ:  

Նախագծի բովանդակային մասը

Նախագծում ներառել հետևյալը.

  • Դպրոցում ուսուցանվող  արհեստները՝ ոսկերչություն, խոհարարություն, կարի մոդելավորում, համակարգչային շահագործում,  ատաղձագործություն, կենդանաբուծություն:

    

Աշխատանքի կազմակերպման ձևը

Աշխատանքի բաժանում է կատարվում սովորողների մեջ՝ ըստ արհեստների:  Օրինակ, սովորողների մի խմբի հանձնարարվում է գտնել մրգերի անգլերեն անվանումները, մյուս խմբին հանձնարարվում է գտնել արտահայտություններ այդ բառերով: Կատարվող աշխատանքները համակարգում է դասավանդողը էլեկտրոնային եղանակով: Կատարած աշխատանքը փուլ առ փուլ պատրաստվում է նախադիտման համար, որից հետո դասավանդողը տալիս է ցուցումներ հետագա գործողությունների մասին:

Նախագծի վերջնական արդյունքը

Աշխատանքի արդյունքում ստեղծվում է էլեկտրոնային բառարան, որից կարող են օգտվել և′ սովորողները և′ հետաքրքրվողները:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s