10-11-րդ դասարանների անգլերենի «Ընդհանուր դասընթացի» ծրագրով որոշված և ուսումնական օրացույցով նախատեսված ազգային տոների և այլ օրերի ուսումնական նախագծերի մշակման և իրականացման մեթոդական նկարագրության ստեղծում
«Ուսուցչի օր» նախագիծ – կատարման ժամկետը 2013-14 ուս տարի, հոկտեմբեր
«Իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդի» նախագիծ- կատարման ժամկետը 2013-14 ուս. տարի, հոկտեմբեր
«Արտասահմանյան գրականության օրեր» նախագիծ- կատարման ժամկետը` նոյեմբեր
«Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր» նախագիծ – կատարման ժամկետը` 2013-14 ուս. տարի, դեկտեմբեր
«Ձոն կնոջը» նախագիծ – կատարման ժամկետը` 2013-14 ուս. տարի, մարտ
«Շեքսպիրյան օրեր» նախագիծ – նախագծի կատարման ժամկետը 2013-14 ուս. տարի, ապրիլ
«Կենսամշակութային արշավ» ամենամյա նախագիծ-կատարման ժամկետը 2013-14 ուս տարի, մայիս
Նախագծերի իրականացնողներ – 10-11-րդ դասարանների սովորողներ, դասավանդող՝ Անահիտ Մելքոնյան
Նախագծերի նպատակը – նախագծերը սովորողներին հնարավորություն կտան բարձրացնել լեզվական մակարդակը, ձեռք բերել համապատասխան թեմաներով նյութեր ընտրելու, մշակելու, թարգմանելու կարողություններ: Ծրագրի նպատակն է նաև զարգացնել հաղորդակցական հմտություններն ու կարողությունները:
Նախագծերի իրականացման ընթացիկ աշխատանքների մեթոդական կազմակերպում
Սովորողները աշխատում են և անհատական և խմբային ձևով, նոթբուք-նեթբուքներով, ընտրում են տվյալ թեմային համապատասխան նյութեր տեղեկատվական տարբեր աղբյուրներից, մշակում, պարզեցնում կամ թարգմանում են դրանք: Կատարում են քննարկումներ`զարգացնելով բանավոր հաղորդակցումը:
Նախագծերի արդյունքը – Սովորողները ստեղծում են հոդվածներ, տեսանյութեր համապատասխան թեմաների շուրջ: Նյութերը հավաքվում են մեդիա փաթեթներում, սովորողները նյութերը տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում:
Նախագծերն իրականացնելու ընթացքում սովորողներին տրվում է անհրաժեշտ լեզվական և քերականական գիտելիքներ բանավոր հաղորդակցման, նյութեր կազմելու և թարգմանելու համար: