William Saroyan -The Inspired Copy of The Kreutzer Sonata

Image

Ներշնչանք…
Գասպար Բաշմանյանը, ով լավ էր հասկանում մարդկային փորձության մեծությունն ու վեհությունը, ով շատ էր սիրում երեխաներին և նրանց անվանում էր վաղվա մարդկային ցեղ, շատ անսպասելի ամուսնացավ տասնյոթ տարեկան մի աղջկա հետ, ով ապրում էր իր հոր և մոր հետ՝ Ռիդլիում: Նրանք ունեին խաղողի այգի: Այս բարի մարդիկ մի մեծ խնջույք կազմակերպեցին ի պատիվ իրենց ապագա փեսայի: Գասպարը քսանյոթամյա ազնվայր էր, սիրում էր կարդալ Տոլստոյ, փիլիսոփա էր ու ծառերի մտերիմ ընկերը:
Հրավիրված էին բոլորը:
Երկու կողմի հարազատները սկսեցին ժամանել ձիով ու ֆորդով, շևրոլետով և այլ մեքենաներով: Ես էլ՝ տասներկու տարեկան մի տղա, եկա Գասպարի հետ իր մեքենայով, երբ արդեն մթնշաղ էր և օրվա ամենամռայլ պահը:
Առաջին բանը, որ ես լսեցի դա մի անտեսանելի աղջկա ծիծաղ էր, ծիծաղ, որ ստիպեց ինձ հավատալ, որ ամեն ինչ արժանի է ուշադրության: Գասպարը նստեց իր մեքենայի ետևի մասում և լսեց: Ծիծաղը նորից կրկնվեց և ես հասկացա, որ սիրում եմ նրան, ով էլ որ նա լինի: Բայց Գասպարն հարցրեց.
-Ով է ծիծաղում:
-Հյուրերից մեկը,- պատասխանեցի ես:
-Դա լավ ծիծաղ չէ,-ասաց Գասպարը:
-Ինձ այն դուր է գալիս,-ասացի ես:
-Դա կենդանու ծիծաղ է,-ասաց Գասպարը:

Աղբյուր՝ http://books.google.am/books?id=sjY1XPlgXrQC&pg=PA33&hl=ru&source=gbs_toc_r&cad=4#v=onepage&q&f=false

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s