William Saroyan

Սարոյանն օժտված է մի այնպիսի ձիրքով,որ շատ քչերն են ունենում`մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում,այլ սիրում է նրանց… Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: …Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով,և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: բայց այդ ամենը ջերմացած են սրտի մի այնպիսի կրակով,որ ապրել են ուզում, ոչ թե մեռնել,փառաբանում են կյանքը և ոչ թե անիծում… Սարոյանը հավատում է աշխարհի ու մարդկանց լավացմանը: Այդպիսին է Սարոյանը:
Պ.Սևակ

Աֆորիզմներ
1. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։

2. Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից:

3. Հայերենը հայուն խորհուրդն է:

4. Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը։

5. Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:

6. Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:

7. Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:

8. Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի:

9. Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:

10. Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:

11. Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:

12. Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ, եթե արդեն գտնի դա ինչ-որ մեկի մեջ` կսիրի այդ մարդուն բոլորից առավել:

13. Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը:

14. Աղոթքը դա օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ:

15. Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում:

16. Ամեն ճիշտ բան անմահ է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s