Անգլերեն (ծրագիր)

Անգլերեն

Ուսումնական միջավայր

 Անգլերենի խմբերը ձևավորվում են ըստ սովորողների լեզվի իմացության մակարդակների` ցածր,  միջին և բարձր:  Անգլերենի ուսուցման համար դասարան-կաբինետները դարձել են անհրաժեշտություն:  Դրանք պետք  է կահավորված լինեն, մաքուր, հարմարավետ, տրամադրություն ստեղծող,  համացանցին միացված համակարգչով, պրոյեկտորով կամ էլեկտրոնային գրատախտակով,  ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով,  թվային ֆոտոխցիկով, բառարաններով` անգլերեն-անգլերեն բացատրական, անգլերեն-հայերեն և հայերեն – անգլերեն,   գեղարվեստական և այլ տեղեկատվական գրքերով,  ամսագրերով ու թերթերով, սովորողների և դասավանդողի նոթբուքերով, թեմաներին համապատասխանող  CD- ներով:

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարություն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելուն: Հանձնարարությունը կարելի է կատարել էլեկտրոնային եղանակով

Լեզվական նյութը

  Ուղղախոսություն, Արտասանություն

o Ուղղախոսություն/ընկալողական-արտասանական հմտությունների ձևավորում. հնչյուններ, հնչյունակապակցություններ, հնչերանգ, լեզվական ռիթմական խմբեր, մեղեդայնություն և այլն/:

Զարգացնել և բարելավել ընկալողական-արտասանական հմտություններ և ճիշտ հնչերանգի և առոգանության կարողությունները` նոր լեզվական նյութի յուրացման ընթացքում

Բառապաշար

Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300 բառային միավորների վերարտադրողական բառապաշար.

Բառակազմություն

Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ

Փոխակարգում, բառաբարդում

Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի տարբեր խոսքի մասերին պատկանելիությունը:

Առաջարկվող ուսւմնական թեմաները

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Դպրոց` Իմ կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները, մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Սնունդ և առողջություն

Միջազգային մրցույթներ, օլիմպիական խաղեր, մրցանակներ /երաժշտական, գեղեցկության և այլն/

Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Սուրբ Ծննդյան տոներ, դիմակահանդեսներ և ուսումնական օրացույցով նախատեսված այլ օրեր:

Ես բացահայտում եմ աշխարհը

Աշխարհը բոլորի համար

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Նոր երկրներ, նոր մշակույթներ

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլախոս երկրների ներկան, անցյալը և ապագան

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Երիտասարդներ և մեծահասակներ

Տեխնիկական զարգացում, համակարգիչներ

Երիտասարդական դիսկոտեկներ, սպորտային և այլ ակումբներ

Երևակայական աշխարհ

Մեր երկիրը և մոլորակը

Բնության պահպանություն

Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Հոդ – /որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն/

նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ,

վերացական գոյականների հետ,

կայուն կապակցությունների հետ.

Գոյական – /թիվ, հոլով, սեռ/

Սեռի արտահայտման լեզվական /բառակազմական և բառային/ միջոցներ:

Գոյական + գոյական կառուցվածքները

Դերանուն

/անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական/

Թվական /քանակական, դասական, կոտորակային/

Ածական

/որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները/

Համեմատական աստիճանների ուժեղացում

/much more/far more interesting

a most interesting

ever so interesting

still easier

Մակբայ

/տեղի, ժամանակի, ձևի, շափի/

too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները

too + adj. (too difficult)

adj/adv + enough (quick enough)

enough + noun (enough offers)

մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր

Ածական և մակբայ

ածականի և մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր

Նախդիրներ

/Ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող/

 

Բայ

/կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր

Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous )

Անցողական և անանցողական բայեր

Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ

Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ:

Բայերի խնդրառություն

Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները

Շարահյուսություն – նախադասություն

/Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր

բարդ ենթակա (Complex subject)

բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)

Ստորադասական նախադասություններ

Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)

Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ)

If I know her telephone number I will phone her.

Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ)

If I knew her telephone number I would phone her.

Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները

 

Աշակերտների ակնկալվող կարողությունները ուսումնական տարվա վերջին ըստ խոսքային գործունեության տեսակների

• Խոսելը

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

.http://iteslj.org/questions/,  http://www.eslfast.com, Conversation Questions for E.S.L., http://www.homeenglish.ru/Topic3.htm,  http://www.englishtopics.net,  կայքերը խոսելու ևքննարկումներ վարելու համար

Նվազագույն մակարդակ

A2.1 Միջին մակարդակ

A2.2 Բարձր մակարդակ

Կարողանալ արդեն սովորած խոսքային նմուշի կամ քերա-կանական կառույցի օրինակով կազմել սեփական նախադասությունը  ծանոթ բառերով; կարողանալ գործածել սովորած խոս-քային նմուշները նախօրոք պատրաստված երկխոսության մեջ; խոսքի մեջ կարող են նկատվել հնչյունի արտասանական, բառ բառերի շեշտադըր- ման և նախադասությունների հնչերանգային  անճշտու-թյուններ, որոնք ուղղվում են սովորողի կողմից:

Կարողանալ գործածել նախապատրաստված խոսքային նմուշները և քե-

րականական կառույցները չնախապատրաստված երկխոսության մեջ հայտնի թեմայի շուրջ; խոսքի մեջթույլ տրված բառապաշարային, քերականական, հնչյունի արտասանական, բառերի շեշտադրման և նախադասությունների հնչերանգային անճշտությունները ուղղվում են սովորողի կողմից;. Կարողանալ ճիշտ գործածել չնախապատրաստված  խոս-քային նմուշները ևքերականական կա-ռույցները հայտնի թեմայի շուրջ չնախապատրաստված

մենախոսություն կամերկխոսություն վարելու համար;

Կարողանալ գործածել պարզընդարձակ նախադասություններ ծանոթ թեմայի շուրջ որոշ դադարներով՝ սխալները ուղղելու անհապաղ ջանքերով; ծանոթ է դադարների ժամանակ վարանման արտահայտչա-միջոցներին; կարողանալ ժեստերի դիմել չհասկաց-վելու դեպքում; Կարողանալ արտահայտել մտքեր չնախապատրաստված խոսքային նմուշներով հայտնի թեմաների շուրջ՝ գործածելով դադարներից խուսափելու վարանման արտահայտչամիջոցներ; կարողանալ գործածել ավելի պարզ քերականական կառուցվածքներ բարդերը չհիշելու դեպքում; մոռացած բառ փոխարեն կարողանալ գործածել նրա հոմանիշը; Կարողանալ առանց վարանման կազմել և գործածել բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասոu թյուններ ծանոթ թեմաների շուրջ; Կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին, նկարագրել վայրը, դեպքերը, արտահայտել անձնական կարծիք,  կարողանալ սկսել, շարունակել և ավարտել չնախապատրաստված երկխոսություններ ծանոթ թեմաներով;կարողանալ թվարկել մոռացած բառի բնորոշ գծերը;

Կարողանալ կապել բառեր և նախադասություններ և,բայց,որովհետև, իսկ շաղկապներով նախապատրաստված խոսքում

Կարողանալ գոր-

ծածել բայց, և, իսկ,

կամ … կամ, ոչ … ոչ, որպեսզի, չնայաց, թեև շաղ-

կապները և որ, երբ,

ով, ում, որտեղ, ինչ

հարաբերական դե-

րանունները;

Կարողանալ խոսքի մեջ գործածել բոլոր համադասական և ստորադասական շաղկապները և հա-րաբերական դերանունները; կարողանալ գործածել նախադասությունները կապելու այնպիսի  ձևեր,  ինչպիսիք են չափազանց + ածական+որպեսզի;

բավականաչափ +ածական+որպեսզի;

 

Ընթերցել

Օգտվել համացանցից և գտնել թեմային համապատասխան նյութեր, օգտվել http://www.tolearnenglish.com,  http://www.eslfast.com, http://www.superteacherworksheets.com/comprehension.html կայքերից, հատվածներ գեղարվեստական գրականությունից, թերթերից, ամսագրերից

Նվազագույն մակարդակ

A2.1 Միջին մակարդակ

A2.2 Բարձր մակարդակ

– հնչյունագրման նշանների իմացությամբ բառարանի օգնությամբ ճիշտ արտասանությամբ կարդալ ցանկացած նոր բառ. – ընթերցելիս պահպանել ռիթմական խմբերը, նախադա-սության ճիշտ հնչերանգը, տրամաբանական շեշտը վերարտադրելով նաև հուզաարտահայտչական հնչերանգը.

– կարդալ ծանոթ թեմաների մասին անծանոթ տեքստը և հասկանալ ընդհանուր բովանդակությունը և հիմնական տեղեկատվությունը

– կարդալ և հասկանալ ծանոթ թեմաների մասին անծանոթ տեքստի ընդհանուր բովանդակությունը և ներկայացնել հիմնական տեղեկատվությունը խոսքային կամ ոչ խոսքային միջոցներով (նկար, գծապատկեր և այլն). – կարդալ և հասկանալ ծանոթ թեմաների մասին անծանոթ տեքստի հիմնական իմաստը, որոշել թեման, գլխավոր փաստերի և դեպքերի տրամաբանական կապը և հաջորդականությունը.

– կարդալ և որոշել տեքստի թեման, տեսակը. – առանձնացնել ընթերցված նյութի գլխավոր մտքերը և փաստերը` բաց թողնելով երկրորդականները. – կարդալ, հասկանալ և եզրակացություն անել, կամ սեփական կարծիք արտահայտել.

– կարդալ և հասկանալ կարճ տեքստեր, որոնք վերաբերում են իր առօրյային և հետա-քրքրություններին. – կարդալ նոր, անծանոթ բառեր պարունակող տեքստեր և հասկանալ հիմնական բովանդակությունը. – կարդալ և հասկանալ կարճ տեքստեր, որոնք վերաբերում են իր առօրյային և հետա-քրքրություններին.

– կարդալ և հասկանալ տեքստի բոլոր փաստերն ու իրադարձությունները, որոնք բնութագրում են այս կամ այն հերոսին. – կարդալ և հասկանալ տեքստի բոլոր փաստերն ու իրադարձությունները, ընդհանրացնել դրանք` վեր հանելով պատճառահետևանքային կապերը. – կարդալ և հասկանալ տեքստի բոլոր փաստերն ու իրադարձությունները, ընդհանրացնել դրանք` գնահատող դատողություններով և սեփական դիրքորոշում արտահայտել.

– կարդալ և հասկանալ պաշտոնական, տեղեկատվական տեքստերը, օրինակ`  անձնական տվյալների մասին հարցաթերթիկ (անուն, տարիք, բնակության վայր, …), չվացուցակ, ճաշացուցակ, հայտարարություն և այլն. – Կարդալ և կռահել անծանոթ բառերի իմաստը  ծանոթ բառակազմական բաղադրիչների հիման վրա,

նախադասության ընդհանուր իմաստի (համատեքստի) հիման վրա, այլ լեզուների նույնանիշ բառերի հետ նմանության հիման վրա (միջազգային բառեր).  – կարդալ և հասկանալ թերթում, ամսագրում տպագրված իրեն հետաքրքրող թեմայով փոքր ու պարզ տեքստի հիմնական բովանդակությունը և մանրամասները.

– փնտրել և գտնել անհրաժեշտ տեղեկություններ տարբեր ցուցակներում, տեղեկագրերում կամ ցուցանակներում (օրինակ` որտեղ է գտնվում տվյալ փողոցը, խանութը, թատրոնը և այլն).  – առօրյա նյութերում գտնել և հասկանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը` կողմնորոշվելով վերնագրերով, ենթավերնագրերով, ընդգծված տողերով. – օգտագործելով նախնական գիտելիքները`  գրքերից, թերթերի, ամսագրերի հոդվածներից  գտնել անհրաժեշտ տեղեկություններ,  իրեն հե-տաքրքրող որոշակի թեմաների մասին.

– հասկանալ սեփական անձին հասցեագրված  կարճ և պարզ անձնական նամակները. – հասկանալ պարզ լեզվով գրված հրահանգներն  ու ցուցումները. – հասկանալ սեփական անձին հասցեագրված  կարճ և պարզ անձնական նամակները.

– կարդալ և մանրամասն հասկանալ  տեքստի բովանդակությունը, անհրաժեշտության  դեպքում որոշ  դժվար նախադասություններ թարգմանելով  բառարանի օգնությամբ.  – կարդալ և մանրակրկիտ հասկանալ հրահանգներն ու ցուցումները  (օրինակ`  ինչպես օգտագործել այս կամ այն սարքը, ինչպես ընդունել դեղորայքը, ինչպես աղցան կամ թխվածք պատրաստել և այլն). – կարդալ, լիովին և մանրամասն հասկանալ տեքստի բովանդակությունը` զատորոշելով փաստերը հեղինակի կարծիքից, վերլուծել և ամփոփել.

– կարդալ և որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը, հեղինակի հիմնական ասելիքը և պատասխանել հարցերին:  – բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջազգայնորեն  ընդունված նախամիջին (Pre-Intermediate) մակարդակով  գրված գեղարվեստական գրականությունը: – բառարանի  օգնությամբ կարդալ և հասկանալ միջազգայնորեն ընդունված միջին (Intermediate) մակարդակի գրականությունը.

• Գրել

Օգտագործել  SkyDrive,  բլոգ, ավագ դպրոցի կայք, էլեկտրոնային հասցե, համացանց

Նվազագույն մակարդակ

A2.1 Միջին մակարդակ 

– լրացնել պաշտոնական, տեղեկատվական ձևաթղթեր. անձնական տվյալների մասին  հարցա-թերթ  /անուն, ազգանուն, տարիք, ծննդավայրը, որտեղ է ապրում,  սովորում, ովքեր են ծնողները և այլն/, գրադարանի քարտ և այլն.  – գրել համառոտ ինքնակենսագրություն (կամ CV),  ընդգրկելով տեղեկություններ  նաև քաղաքացիության,  սեռի, հետաքրքրությունների և այլնի մասին.  – լրացնել պաշտոնական, տեղեկատվական  ձևաթղթեր. անձնական տվյալների մասին հարցաթերթ  (անուն, ազգանուն, տարիք, ծննդավայրը,  որտեղ է ապրում, սովորում,  ովքեր  են ծնողները և այլն)  գրադարանի  քարտ և այլն.

– կարճ անձնական նամակ գրել,  ինչ-որ  մեկին. հրավիրել  կամ շնորհակալություն հայտնել` օգտագործելով  լեզվակիր ժողովրդին  բնորոշ բարեկիրթ արտահայտությունները  և խոսքային նմուշները. – նամակ գրել ընկերոջը` պատմելով  ընտանիքի, դպրոցի,  քաղաքի, հետաքրքրությունների,  սիրելի զբաղմունքի  մասին. – կարճ անձնական նամակ գրել,  ինչ-որ  մեկին`  հրավիրել կամ շնորհակալություն հայտնել`  օգտագործելով լեզվակիր ժողովրդին բնորոշ բարեկիրթ  արտա-հայտությունները և խոսքային նմուշները.

– պարզ,  կարճ տեքստեր  գրել ինչ-որ  մեկին տեղեկություն հայտնելու կամ մի բան բացատրելու նպատակով (օրինակ` մայրիկին  գրություն  թող-նել,  որ ուշ  է գալու տուն կամ ուսուցչին`  դասից բացակայելու պատճառը բացատրելու  համար). – դեպքերի, իրադարձությունների և անձնական փորձի մասին կարճ ու պարզ շարադրանք գրել.

Գրել հաշվետվություն, մեկնաբանություն այս կամ այն կատարած աշխատանքի վերաբերյալ,   – գրել անձնական նամակներ ընկերներին  և  ծանոթներին, հետաքրքրվել նորություններով,  հաղորդել նորություններ,  նկարագրել տեղի  ունեցած դեպքերը

իրադարձությունները, իր տպավորությունները. Գրել հաշվետվություն, մեկնաբանություն այս կամ այն կատարած աշխատանքի վերաբերյալ,

– մի քանի նախադասությամբ նկարագրել մարդկանց, առարկաներ, դեպք կամ իրադարձություն`  պարզ արտահայտություններն  ու նախադասությունները միացնելով կապակցող բառերով (և, բայց, որովհետև, եթե, երբ, որ, թե, որը և այլն). – գրել կապակցված տեքստ` նկարագրելով մարդկանց, իրադարձություններ, վայրերը, առօրյան`  արտահայտելով  իր տպավորությունները. – հետաքրքրող թեմաների, նախասիրությունների, հետաքրքրությունների մասին համառոտ և պարզ տեքստ գրել (շարադրություն/էսսե)`  արտա-հայտելով իր կարծիքը.

– անցած թեմայի մասին գրավոր հարցեր կազմել և պատասխանել հարցերին. – գրավոր վերաշարադրել կարդացած տեքստը կամ նյութը. – կարդացած տեքստի/ պատմվածքի հիման վրա համառոտ պլան գրել.

– Գրել`  հաղորդելով որևէ դեպքի կամ  իրադարձության  մասին (օրինակ` ինչ է տեղի ունեցել, երբ, որտեղ և այլն                                                                                                                                                        -մասնակցել կայքում կատարվող քննարկումներին և գրել մեկնաբանություններ:

– Գրել` մեկնաբանելով, թե ինչ է տեղի ունեցել և ինչ պատճառով:

Մասնակցել կայքում կատարվող քննարկումներին և գրել մեկնաբանություններ:

– Գրել որևէ դեպքի կամ իրադարձության մասին` արտահայտելով սեփական կարծիքն ու գնահատականը:

Մասնակցել կայքում կատարվող քննարկումներին և գրել մեկնաբանություններ:

 

• Ունկնդրել

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

http://www.eslfast.com,  http://www.tolearnenglish.com,  http://www.lingualeo.ru,  http://www.english-test.nethttp://www.homeenglish.ru,  http://www.dailystep.com/content.asp?id=18 ինչպես նաև լսելձայնագրություններ և դիտել ֆիլմեր

Նվազագույն մակարդակ

A2.1 Միջին մակարդակ

A2.2 Բարձր մակարդակ

A2.3

– տարբերակել ուսումնա-սիրվող օտար լեզվի հնչ-յունները և հնչյունա-գրությունը  (տրանսկրիպ-ցիա). – ընկալել և տարբերակել հնչողությամբ մոտ բառերն ու բառակապակցությունները. – տարբերակել  ուսումնասիրվող օտար լեզվի հնչյունները և հնչյունագրությունը (տրանսկրիպցիա).

– ունկնդրելիս տարբերակել նախադասությունների հնչերանգի հիմնական տեսակները (հանդարտ, բարձրացող, իջնող, բարձրացող-իջնող). – ունկնդրելիս տարբերակել հարցական նախադա-սությունների  տեսակները (հարցական բառով, առանց հարցական  բառի, երկընտրական  (alternative question) և տրոհական). – ունկնդրելիս  տարբերակել նախադասությունների

Տրամաբանական

շեշտադրման հուզաարտահայտչական հնչերանգը (էմ‎ֆազա).

– ունկնդրելիս կռահել առանձին անծանոթ բառերի իմաստը  (համատեքստի, բառակազմական միավոր-ների, մայրենի կամ այլ օտար լեզվի բառերի հետ նմանութ-յան հիման վրա). – ունկնդրելիս բացահայտել բարդ, ածանցավոր բառերի իմաստային ծավալը. – ունկնդրելիս կռահել անծանոթ բազմիմաստ բառերի համատեքստային նշանակությունը  (այդ բառի այլ իմաստների, ինչպես նաև իրադարձությունների տրամաբանության  հիման վրա).

– ունկնդրելիս  տարբերել ժամանակները, հասկանալ, թե երբ են խոսում ներկայի, անցյալի կամ ապագայի մասին. – ունկնդրելիս հասկանալ զեղչված անդամներով նախադասությունները. – ունկնդրելիս հասկանալ գլխավոր և երկրորդական նախադասությունների միջև կապի բնույթը (օրինակ`  պայմանի, պատճառի և այլն).

– ունկնդրելիս  հասկանալ զրուցակցի խոսքը, հարցերն ու հրահանգները  (իրեն ծանոթ թեմաների ու բառապաշարի շրջանակում, օրինակ` տան, ընտանիքի, դպրոցի, ընկերների և այլն, եթե խոսքը դանդաղ է ու պարզ) և համապատասխանաբար արձագանքել. – ունկնդրելիս հասկանալ պաշտոնական տեղե-կատվությունը, օրինա` հայտարարությունները օդանավակայանում կամ կայարանում. – ունկնդրելիս հասկանալ որոշակի թեմայով տեղեկատվությունը, օրինակ` թանգարանում էքսկուրսավարի խոսքը` հիմնվելով ցուցադրական, զննական նյութերի վրա.

– ունկնդրելիս հիմնականում հասկանալ ուսումնական տեսա‎ֆիլմերում հնչող երկխոսությունները. – ունկնդրելիս հասկանալ փոխկապակցված հարցերի շարքը և ըմբռնել, թե ինչ է հետաքրքրում  խոսողին. – հասկանալ խոսողի վերաբերմունքը  ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ.

– կռահել հնչող խոսքի ենթատեքստը  (այն տեղեկատվությունը,  որը պարզորոշ  չի  ներկայացված).

– ունկնդրելիս երգերում, ‎ֆիլմերում հասկանալ առանձին բառեր, բառակապակցություններ և խոսքային նմուշներ. – հասկանալ  ծանոթ թեմաներով մուլտֆիլմերի,  կամ մանկական կինոնկարների հիմնական  բովան-դակությունը. – ունկնդրելիս հասկանալ  հնչող տեքստի  ընդհանուր  իմաստը և առանձին  մանրամասներ.

– հասկանալ առօրյային առնչվող պարզ ու դանդաղ խոսքը սիրելի զբաղմունքի, արձակուրդի,

ճանապարհորդության, հեռուստահաղորդումների, մուլտֆիլմերի մասին. – հասկանալ հնչող խոսքի հիմնական բովանդակությունը` հարցնելով,  ճշգրտելով անհասկանալի  կամ անծանոթ  բառերի իմաստը. – հասկանալ առօրյա կյանքի, ընթացիկ  իրադարձությունների մասին հեռուստատեսային կամ ռադիոհաղորդումների,  կարճ ձայնագրությունների  հիմնական բովանդակությունը.

ընկալել և հասկանալ ունկնդրած տեքստի հիմնական բովանդակությունը`  ընդհա-նուր գծերով,  որոշել հիմնական  փաստերն ու դեպքերի հաջորդականությունը: – ունկնդրած տեքստում հասկանալ և դուրս բերել իրեն անհրաժեշտ կամ հետաքրքրող  տեղեկա-տվությունը,  օրինակ`

ընկալել և առանձնացնել գործող անձանց անունները,  գործողության ժամանակը, տեղն ու վայրը, որոշակի փաստարկներ և այլն.  – ունկնդրած ծանոթ թեմայով տեքստում հասկանալ և ամբողջապես ըմբռնել տեքստի բովանդակության մանրամասները, օրինակ`

հնչող տեքստում  գտնել, որոշել էական փաստերը.

տարբերակել  հիմնական տեղեկատվությունը երկրորդականից.

որոշել գործողությունների պատճառահետևանքային կապերը, փաստերի և իրա-դարձությունների հաջորդականությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s