Մի գեղեցիկ պարզ գիշեր էր,
Երկինքը լի աստղերով,
Եվ լուսինը մեղմ փայլում էր
Կաթնանման յուր լույսով:
Կաթնանման յուր լույսով:
Նա նայում էր լըռիկ-մընջիկ
Իբրև մի կույս` դեպի Վան
Նրա աչքին երևում էր
Մի ցավալի տեսարան,
Մի ցավալի տեսարան:
Եվ կարծես թե մեր երկնքից
Խոսում էր այդ լուռ վկան ,-
«Վրա հասիր ,հայ ազգասեր
Ձեռքից կերթա~ Հայաստան,
Ձեռքից կերթա~ Հայաստան»: