Նախագիծ
Բացատրագիր
Հասարակության մեջ ստեղծվել է մի տեսակետ, ըստ որի դպրոցում սովորողը ձեռք չի բերում բավարար չափի առարկայական գիտելիքներ և կարողություններ, որպեսզի առանց կրկնուսույցների մոտ մասնավոր պարապմունքների, կարողանա հաղթահարել միասնական քննությունները: Ինչ վերաբերում է «Օտար լեզու» կրթական բնագավառին, այս տեսակետն ունի իր արդարացի և հիմնավոր բացատրությունը. Պետական չափորոշիչով հաստատված օտար լեզվի կարողությունների որակական պահանջները և օտար լեզվի ուսուցման ընդհանուր նպատակը շատ հեռավոր առնչություն ունեն միասնական քննություններին առաջարկվող թեստերի հետ: Պետական չափորոշիչով օտար լեզվի ուսուցումը ավագ դպրոցում նպատակաուղղված է` 1) սովորողների բանավոր և գրավոր խոսքի միջոցով Հայաստանը, նրա մշակութային արժեքները ներկայացնելուն.
2) օտարալեզու աղբյուրներից ինքնուրույն օգտվելու, ստացված տեղեկությունը բնութագրելու, վերլուծելու և ընդհանրացնելու, օտար լեզվով հաղորդակցության միջավայրում ինքնուրույն մտածողություն դրսևորելու, թարգմանական գործընթացում ոճական և գեղագիտական որոշ հնարներ կիրառելու համար անհրաժեշտ գիտելիքների կարողությունների և հմտությունների ձևավորմանը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ԳԹԿ-ի կազմած թեստերը կարող են բավարարել միայն «օտարալեզու աղբյուրներից ինքնուրույն օգտվելու» կետին: Իսկ ո՞ւր մնացին խոսելու, գրելու, թարգմանելու, Հայաստանը ու նրա մշակութային արժեքները օտար լեզվով ներկայացնելու կարողությունները: Արդյունքում դպրոցը, դասավանդողը, սովորողը երկընտրանքի առջև են կանգնում: Դպրոցի պատերի ներսում այս երկընտրանքը երկընտրանքային լուծում էլ գտնում է. մի քիչ ծրագրային պահանջներ, մի քիչ էլ միասնական քննություններին են նախապատրաստվում`ծնողներին հասկացնելով, որ միասնական քննությունները հաղթահարելու համար անխուսափելի են կրկնուսույցի մոտ լրացուցիչ մասնավոր պարապմունքները, որոնք սովորաբար լինում են երեկոյան:
Մի կողմից` ավագ դպրոցում տարբեր առարկաներից տրվող տնային աշխատանքները, շաբաթական 37 դասաժամերին պարտադիր հաճախելը և կրկնուսույցների տված առաջադրանքներն են գերծանրաբեռնում ավագ դպրոցի սովորողին, իսկ մյուս կողմից էլ` ֆինանսական ծանր պարտավորություններ են դրվում ծնողների վրա:
Մեր կրթահամալիրի ավագ դպրոցում կրթությունը այնպես է կազմակերպվում, որպեսզի չլինի այդ երկընտրանքային իրավիճակը և գործարկվել է 2+1 լուծումը. ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարաններում ընդհանուր և ընտրությամբ 4-ական դասաժամերով դասընթացների միջոցով (փաստորեն սովորողին հնարավորություն է տրվում օտար լեզվի շաբաթական 8 դասաժամ ունենալ) լիովին աշխատել վերը նշված ծրագրային ուղղությամբ, իսկ 12-րդ դասարանում`կրթահամալիրի ավագ դպրոցներում անհատական ուսումնական պլանի ներդրման շնորհիվ, սովորողին հնարավորություն է տրվում հենց դպրոցում` լրացուցիչ պարապմունքների միջոցով, նախապատրաստվել միասնական քննություններին: Վերանում են սովորողների գերծանրաբեռնվածությունները և թեթևանում են ծնողների ֆինանսական անխուսափելի մեծ ներդրումները:
Անգլերենի ընտրությամբ դասընթացի այս ծրագիրը հենց այդ նպատակին է ծառայում:
Դասընթացի ընդհանուր նպատակը
Դասընթացը հաջողությամբ ավարտած 12-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`անգլերենի Պետական ավարտական և միասնական գրավոր քննությունը հաջողությամբ հանձնելու համար:
Ուսուցման միջավայրը
Դասընթացի սովորողների խումբը չի գերազանցում 12-ը: Դասերը տեղի են ունենում համակարգիչով և պրոյեկտորով կահավորված ուսումնական կաբինետում, ուր մշտապես հասանելի համացանց կա և պահանջվող ուսումնական գրականություն: Համացանցի մշտական հասանելիությունը և պրոյեկտորի առկայությունը հնարավորություն է տալիս չբավարարվելու միայն արդեն լույս տեսած դասագրքերով ու շտեմարաններով և փնտրել ու գտնել տվյալ քերականական թեմային վերաբերող բազմաթիվ այլ վարժություններ, ընթերցելով հասկանալու կարողությունների զարգացմանը ուղղված տասնյակ այլ տեքստեր:
Դասընթացը դասավանդելու իրավունք են ձեռք բերում միայն երկար տարիների արդյունավետ աշխատանքային փորձ ունեցող ստեղծագործ դասավանդողները:
Դասընթացի բովանդակությունը և սովորողների գիտելիքներն ու կարողությունները ըստ լեզվական նյութի
Շաբաթական ժամաքանակը – 6
- Բառապաշարը
Վերարտադրողական բառապաշարը – մոտ 1500 բառ
Վերարտադրողական, ակտիվ բառապաշարի մեջ, բացի կենցաղային առօրյա օգտագործման բառերից, անպայմանորեն ընդգրկվում են բոլոր շաղկապները, կապակցող բառերն ու բառակապակցությունները: Շաղկապների և կապակցող բառերի ցանկը կարելի է գտնել այստեղ http://dpir.mskh.am/art.php?id=80.
Ճանաչողական, պասսիվ բառապաշարը- մոտ 2000 - Բառակազմություն
Միասնական թեստերում կարևորություն է տրվում բառակազմությանը` նախածանցների և վերջածանցների իմացությանը: Եթե նույնիսկ բառն անծանոթ է, սովորողը նախածանցներից և վերջածանցներից պետք է գուշակի, թե որ խոսքի մասին է պատկանում տվյալ բառը, որպեսզի բազմընտրական առաջադրանքներում ճիշտ ընտրություն կատարի:
Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ նախածանցները – ժխտական նախածանցներ-in, ir, il, dis, un
Գործողությունը նորից անելու իմաստ տվող – re
Գործողությունը սխալ անելու իմաստ տվող – mis
Ածականին և գոյականին բայ դարձնող – en
«Թերի» իմաստն արտահայտող – under
«Գեր» իմաստն արտահայտող – over
«Նախ» իմաստն արտահայտող – pre
«ետ» իմաստն արտահայտող – post
«Նախկին» իմաստն արտահայտող – ex
Սովորողը պետք է ճանաչի և գործածի հետևյալ վերջածանցները.
Գոյականակերտ վերջածանցներ – er և or, որոնք ցույց են տալիս գործողությունը կատարող անձին
Գործողությունը կատարողի մասնագիտությունը նշող – ist
Ազգային պատկանելիությունը, լեզուն կամ մասնագիտությունը նշող – ian
Ee – ցույց է տալիս այն անձին, ում հանգում է գործողությունը
Բայից վերացական գոյական ստեղծող – age և al
Ance և ence, որոնք համապատասխանաբար ant և ent վերջածանց ունեցող ածականներից ստեղծում են գոյականներ
Ածականից գոյական ստեղծող – dom, ness, th, ity, ability, ibility
Բայից գոյական ստեղծող –ment, ation, tion, sion, ssion
Գոյականից վերացական գոյական ստեղծող – ship, hood
Բայից գոյական ստեղծող – ture, sure, ssure, zure
Ածականակերտ վերջածանցներ
Բայից ածական ստեղծող – able, ible, ant, ent
«ական» իմաստն ունեցող – ary, ory
Գոյականից ածական ստեղծող – ful, less, ous, y
«ավուն» իմաստն ունեցող – ish
Բայաստեղծ վերջածանցներ
Գոյականից բայ ստեղծող – ate, ute
Ածականից և գոյականից բայ ստեղծող – en, fy, ify
Գոյականից բայ ստեղծող – ize, ise
Մակբայակերտ վերջածանցներ
Ածականից ձևի մակբայ ստեղծող – ly
Գործողության ուղղություն ցույց տվող – ward, wards
Քերականություն
- Ձևաբանություն
Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել.
անորոշ և որոշյալ հոդերի բոլոր կիրառությունները. հոդի բացակայությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, հոդերի կիրառումը վերացական գոյականների հետ, հոդի բացակայությունը և «some» անորոշ դերբայի կիրառումը, հոդերի կիրառումը հատուկ անուն գոյականների հետ, հոդերի կիրառումը աշխարհագրական անունների հետ, անորոշ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, հոդի բացակայությունը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը, երբ հարկ է լինում նշել կենդանու տեսակը – The tiger is a powerful beast. ,» go to university» և «go to the university» կիրառումները, որոշյալ հոդի կիրառումը ածականի գերադրական աստիճանի հետ և դրա բացակայությունը մակբայի գերադրական աստիճանի հետ, որոշյալ հոդի կիրառումը «the … the» համեմատական կառուցվածքում, որոշ ածականների հետ որոշյալ հոդի կիրառումը հավաքական գոյականի իմաստ ստանալու համար –the rich, the poor, որոշյալ հոդի կիրառումը նավերի, հյուրանոցների, թերթերի և ամսագրերի անունների հետ, անորոշ հոդի բացակայությունը որոշ գոյականների հետ-advice, weather, information, progress…, որոշյալ հոդի կիրառումը և դրա բացակայությունը կազմակերպությունների և ձեռնարկությունների անվանումների հետ, որոշյալ հոդի կիրառումը դասական թվականների հետ, «the tenth gate» և «Gate 10» կիրառումները, «a two-week holiday» և «two weeks’ holiday» կիրառումները, «hair, room, paper, noise» գոյականների կիրառումը անորոշ հոդով և առանց հոդի, անորոշ հոդի կիրառումը և դրա բացակայությունը բացականչական նախադասություններում: - Գոյական
Սովորողը պետք է ճանաչի ու իմանա հաշվելի և անհաշվելի, նյութ ցույց տվող և վերացական գոյականները:
Սովորողը պետք է իմանա գոյականների հոգնակի թվի կազմումը, բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը:
Սովորողը պետք է իմանա, որ կան գոյականներ, որոնք.
Անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը (foot-feet, woman-women,…)
Միշտ հոգնակի թիվ են արտահայտում առանց –s վերջավորության (people, police, cattle, poultry, )
Միշտ գործածվում են եզակի թվով (furniture, news, accommodation, advice, bread, information, luggage…)
Ունեն –s վերջավորությունը, բայց եզակի թիվ են արտահայտում (mathematics, physics, phonetics, politics …)
Հավաքական են և ունեն եզակի թվով կիրառում, ինչպես նաև հոգնակի թվով կիրառում առանց –s վերջավորության
Առանց –s վերջավորության չեն գործածվում և միշտ հոգնակի թվում են (trousers, binoculars, pincers …)
Առանց –s վերջավորության հոգնակի թիվ են արտահայտում, եթե նրանց նախորդում են թվականներ (dozen, pair, couple-օրինակ`three pair of shoes)
Ունեն նույն ձևը և եզակի, և հոգնակի կիրառություններում (sheep, deer, fish)
Նյութ ցույց տվող են, բայց երբեմն գործածվում են հոգնակի թվով` նախադասության մեջ այդ նյութի շատությունը տարբեր տեսակները շեշտելու համար (The snows of Kilimanjaro…, The waters of the Volga… ) ,(There are 300 sorts of cheeses here. Different mineral waters are produced in Armenia)
Ունեն հոգնակի թվի երկակի ձևեր տարբեր նշանակություններով (penny-pence և pennies, cloth –cloths և clothes, brother- brethren և brothers )
Սովորողը պետք է ճանաչի և կարողանա կազմել հասարակ և բարդ գոյականների ստացական հոլովը, ինչպես նաև իմանա գոյականի ստացական հոլովի և «of phrase»-ի գործածման դեպքերը, «a friend of my brother’s» ձևը:
Սովորողը պետք է ճանաչի, հասկանա և կարողանա գործածել ածականացված գոյականներ, երբ մի գոյականը մյուսի համար որիշիչի դեր է կատարում (school garden, railway station, table cloth…): - Ածական
Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել
• որակական ածականների համեմատության աստիճանները,
• many, much, good, bad, little, far, late, old, near ածականների համեմատության աստիճանները
• ածականների համեմատական աստիճանի ուժեղացման դեպքերը
• «most» բառի գործածումը անորոշ հոդով և առանց դրա, երբ այն ունի «ծայրահեղ» և «մեծ մասը, մեծամասնությունը» իմաստները
• Ածականների համեմատական կառուցվածքները
• Ածականների շարադասությունը նախադասության մեջ
• «interesting-interested, exciting-excited, …» տիպի բառազույգերը
• «so, such, enough, too» մակբայների գործածումը ածականների հետ
• Ածական + one/ones կառույցը (Which do you want? –The blue ones.»)
• «It +to be+adjective+infinitive» կառույցը (It is difficult to find an innocent man.)
• «It +to be+adjective+of you(him, them, Tom)+infinitive» կառույցը (It is kind of you to help me.)
• «It +to be+for smb+to do smth» կառույցը - Մակբայ
Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել.
• Ձևի, չափի, տեղի, ժամանակի, հաճախականության, աստիճանի մակբայները
• Ածականները և մակբայները, որոնք նույն ձևն ունեն և մի ձև էլ` -ly վերջավորությամբ «hard-hard-hardly, high-high-highly, wide-wide-widely, pretty-pretty-prettily, deep-deep-deeply,…»
• Մակբայների համեմատության աստիճանները և համեմատական կառուցվածքները
• «most» բառի գործածումը, երբ այն նախորդում է ածականին`»very» իմաստով (He treated her most kindly.)
• « adverb+adjective և adverb+past participle» կառուցվածքները (extraordinarily beautiful, beautifully decorated)
• Մակբայների շարադասությունը նախադասության մեջ
• Որոշ մակբայներից հետո շրջուն շարադասության դեպքերը, երբ օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ, ինչպես հարցերում է արվում. «hardly ever, in no circumstances, never, no sooner…than, hardly…when, not only, nowhere, on no account, only by, only in this way, only then, scarcely…when, seldom» (On no account should you agree with him. Only by working hard will you be able to pass your exam.) - Դերանուն
Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել բոլոր տեսակի դերանունները
• Անձնական(I, you,..), խնդիր հոլով անձնական դերանունները(me, you, him…), ստացական դերանունները(my, your…), ստացական դերանունների բացարձակ ձևերը(mine, yours,…), անդրադարձ և շեշտող (myself, yourself…), փոխադարձ (each other, one another), ցուցական (this, that…), հարցական (who, what…), hարաբերական (who, which, …), անորոշ (all, each, every, both, neither, either, some, any, no, none) - Բայ
Սովորողը պետք է պատկերացում ունենա, ճանաչի և խոսքում գործածի
• բայի դիմավոր ձևերը
• օժանդակ, կապակցող և իմաստավոր բայերը
• բայի սահմանական եղանակի բոլոր ժամանակները ներգործական և կրավորական սեռում գործածության իրենց բոլոր դեպքերով ու համապատասխան ուղեկցող բառերով, 4 տիպի հարցական, ինչպես նաև ժխտական ձևերով
• բայական ժամանակների հաջորդականությունը (համաձայնեցումը)
• բայի ներգործական սեռով նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակը
• Բայի հրամայական եղանակը, let-ով սկսվող նախադասությունները, շեշտող հրամայական նախադասությունները օժանդակ բայի գործածմամբ (Do come with me!), հրամայական նախադասության անջատական հարցը «will you?»-ով
• Ստորադասական եղանակը (Subjunctive 1-Present Subjunctive and Past Subjunctive և Subjunctive 2)
• «Can, may, must» մոդալ բայերն իրենց բոլոր իմաստներով և գործածության դեպքերով և « be able to, have to, be allowed to» համարժեքներով, ինչպես նաև «modal verb + perfect» ձևերն իրենց իմաստներով
• Shall, should, ought to, needn’t, daren’t, to be to մոդալ նշանակության բայերը - Բայի անդեմ ձևերը.
Սովորողը պետք է կարողանա ճանաչել և գործածել
• Անորոշ դերբայը (Infinitive) «to» մասնիկով և առանց դրա, անորոշ դերբայի ներգործական և կրավորական ձևերը (to read-to be read), «Indefinite» և «Perfect» ձևերը (to go – to have gone),
• ցանկություն, հարկադրանք, զգացում, ենթադրություն արտահայտող բառախմբերը, որոնցից հետո հնարավոր է կազմել բարդ խնդիր-Complex Object (I want you to help me.)
• «To say, to state, to report, to announce, to suppose, to think, to believe, to expect, to know, to consider» բայերի կրավորական սեռով սկսվող և անորոշ դերբային նախորդող կառուցվածքները (Mr Hakobyan is reported to have left for Iran.)
• Անորոշ դերբայը «seem, prove, happen, chance» բայերից հետո (He seems to agree with us. She appeared to be right. )
• Անորոշ դերբայը առանց «to» մասնիկի «would rather» և «had better» բառերից հետո
• Անորոշ դերբայը «likely, unlikely, certain, sure» ածականներից հետո (They are sure to arrive soon.)
• Գերունդին (Gerund) անկախ որևէ բայից կամ նախդիրից (Reading is my favourite occupation), Գերունդին «on, without, by, after, before» նախդիրների հետ, որոշակի բայերից հետո առանց նախդիրների և նախդիրների հետ
• Բայերի այն ցուցակը, որոնցից հետո գերունդի է օգտագործվում և բայերի այն ցուցակը, որոնցից հետո միշտ անորոշ դերբայ է օգտագործվում
• Որոշ բայերից հետո կամ գերունդի, կամ անորոշ դերբայ (remember, forget, regret, try, begin, start, go on, stop)
• Դերբայը (Participle) իր կազմության ձևերով և կիրառման բոլոր դեպքերով
• Դերբայական դարձվածով կազմված պարզ ընդարձակ նախադասությունները փոխակերպել պարզ բայական ստորոգյալով բարդ ստորադասական նախադասությունների (Not knowing him very well I couldn’t turn to him for help. As I didn’t know him very well, I couldn’t turn to him for help.) - Նախդիր
Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել
• անգլերենի հասարակ (in, on under, at, beside,…) , բարդ (into, upon, onto,… ) և բաղադրյալ (in front of, at the back of, instead of, ) նախդիրները
• անկախ գործածվող նախդիրները (The sparrow is on the branch) և բառերը, որոնք իրենցից հետո պահանջում են այս կամ այն նախդիրը (I insist on your joining our group.)
• «to make, to take, to look, to get, to come, to go, to fall, to break, …» բայերով կազմված առավել հաճախ հանդիպող բայական դարձվածքները և դրանց թարգմանությունները հայերեն - Շաղկապ
Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել
• Համադասական շաղկապները (and, as well as, both …and, but, either…or, neither…nor, not only…but also, or, whereas, while)
Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ ստորադասական շաղկապները.
• Ենթակա և խնդիր երկրորդական նախադասությունների (that, if, whether)
• Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունների (after, when, as, as soon as, hardly…when, no sooner…than, since, until, till)
• Պատճառի պարագա երկրորդական նախ-ների (because, as, for, now that, since, on the ground that,)
• Պայմանի պարագա երկրորդական նախ-ներ (if, in case, on condition that, provided կամ provided that, providing կամ providing that, as long as կամ sօ long as, unless, )
• Նպատակի պարագա երկրորդական նախ-ներ (so that, in order that, lest,)
• Ձևի պարագա երկրորդական նախ-ներ (as, as if, as though, so…that, such…that)
• Զիջողական պարագա երկրորդական նախադասություններ (though կամ although, in spite of the fact that, notwithstanding that)• «Whose, who, whom, where, which, how, why, what» հարաբերական դերանունները նույնպես շաղկապների դեր են կատարում - Շարահյուսություն
Սովորողից չի պահանջվում նախադասության վերլուծություն անել և որոշել, թե որն է նախադասության ենթական կամ ստորոգյալը, ինչ տիպի են դրանք և ինչ խոսքի մասերով են նրանք արտահայտված, բայց սովորողի համար շատ կարևոր կարողություն է համարվում նախադասության մեջ ենթակայի և ստորոգյալի համաձայնեցումը դեմքով և թվով:
Սովորողը պետք է կարողանա ստորոգյալը համաձայնեցնել ենթակայի հետ դեմքով և թվով եթե.
• Ենթական հավաքական գոյական է
• Ենթական արտահայտված է «news, advice, information, luggage, phonetics, linguistics,…» և այդ շարքի այլ բառերով
• Ենթական արտահայտված է «everybody» անորոշ դերանունով և պետք է որոշել անջատական հարցի վերջնամասը
• Պետք է թարգմանել «խնձորը լավ է առողջության համար» կամ «Կարտոֆիլը պահասենյակում է» և նման կարգի այլ նախադասություններ
• «all» բառով ենթական անձ է նշում, և երբ այն առարկա է նշում
• Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «and» շաղկապը
• Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «with» նախդիրը
• Ենթական արտահայտված է երկու բառով և նրանք կապված են «either…or»-ով կամ «neither..nor»-ով
• Գործ ունենք «a number of…» և «the number of …» կապակցությունների հետ
• Ենթական երկրի, գրքի, ֆիլմի կամ որևէ այլ ստեղծագործության անուն է` արտահայտված հոգնակի թվով գոյականով
• Ենթական արտահայտված է մի քանի անորոշ դերբայներով
• Ենթական երկու բառերով է արտահայտված և նրանց կապում է «as well as»-ը
• Ենթական երկու իրար շատ սերտ բառերից է կազմված, օրինակ`»thread and needle»
Շարահյուսական առաջադրանքներում մեծ կարևորություն է տրվում նաև, թե ինչ շարունակություն է ընտրվում այս կամ այն կապակցող բառից հետո. նախադասության առաջին մասից հետո ընտրենք տրամաբանակա՞ն շարունակության միտք, թե` նրան հակասողը, շարունակությունը ընտրենք ժխտվա՞ծ տարբերակովը, թե չժխտվածը, շարունակության մասը ենթակայով և ստորոգյալով նախադասությու՞ն է լինելու, թե իմաստային բառախումբ:
Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակություն պահանջող հետևյալ շաղկապները կամ կապակցող բառերը. «and, because, for, as, since, therefore, consequently, moreover, hence, accordingly»:
Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակությանը հակասող միտք պահանջող հետևյալ շաղկապներն ու կապակցող բառերը. «though, although, whereas, while, however, yet, still, notwithstanding, but, contrary to, despite, in spite of the fact that»:
Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն պահանջող հետևյալ շաղկապները. «although-չնայած, so that-որպեսզի, in order that-որպեսզի, because-որովհետև, in spite of the fact that-չնայած որ»:
Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն չպահանջող շաղկապներն ու կապակցող բառերը. «despite-չնայած, in spite of-չնայած, because of-պատճառով, so as to-որպեսզի, in order to-որպեսզի»:
Սովորողը պետք է կարողանա կատարել փոխակերպման հետևյալ առաջադրանքները.
• Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի և հակառակը` պահպանելով բայական ժամանակաձևերի հաջորդականության կանոնները, երբ ուղղակի խոսքը պատմողական է, կամ` հարցական, արտահայտում է խնդրանք, կամ` հրաման
• Ներգործական սեռի նախադասության վերածումը կրավորականի և հակառակը
Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել պայմանական նախադասությունների երեք տիպերը:
Ընթերցելով հասկանալու կարողության պահանջները այս դասընթացի շրջանակներում
Ավարտելով դասընթացը սովորողը պետք է կարողանա.
• Պատասխանել լեզվական իրազեկության B1 մակարդակով գրված տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին առանց բառարանի
• Համադրել տեքստի մեջ գործածված բայական դարձվածքները, առանձին բառերը նրանց հոմանիշային արտահայտությունների, բայական դարձվածքների և առանձին բառերի հետ, որոնք տրված են առաջարկվող բազմընտրական հարցերում
• Գուշակել, թե ինչպիսին կլիներ տվյալ տեքստի շարունակությունը
Գնահատման համակարգը
Դասընթացն ավարտելուց հետո սովորողի լեզվական գիտելիքները և կարողությունները գնահատվում են ըստ ՀՀ ԿԳ նախարարության ԳԹԿ-ի առաջարկած Պետական ավարտական և միասնական անգլերենի գրավոր քննությունների թեստերի նմուշների` 20 բալային համակարգով:
Ընթացիկ ստուգումները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա վերջին ըստ արդեն յուրացված լեզվական նյութի` 10 բալային համակարգով:
Դասընթացին անհրաժեշտ ուսումնական գրականությունը և էլեկտրոնային աղբյուրները
1. «Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարան», Լուսակն հրատարակչություն, Երևան 2003
2. «Destination B1 Grammar and Vocabulary» Malcolm Mann&Steve Taylore-Knowles, Macmillan
3. «English Grammar in Use», Raymond Murphy, Cambridge, third edition
4. «A Practical English Grammar Exercises 1-2» Oxford University Press
5. «Անգլերենի 21 թեստ» Ա.Վ.Մարգարյան և ուրիշներ, Երևան 2011
6. «Անգլերենի շտեմարան» Ս.Հովհաննիսյան, Երևան 2012
7. Անգլերեն – հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններ, Google’s translator
8. http://www.english-test.net/
9. http://www.tolearnenglish.com/
10. http://www.englishteststore.net/index.php?option=com_content&view=article&id=244&Itemid=284
11. http://www.usingenglish.com/comprehension/