Իմ համոզմամբ մեր արդյունավետ աշխատանքի ամենակարևոր խթանը միջավայրն է, որտեղ մենք աշխատում ենք. թափանցիկ, մաքուր, գեղեցիկ և միանգամայն ներշնչող:
Այս ուսումնական տարին տարբերվում էր նախորդներից. Իրականացնելու էինք նախագծային ուսուցում:
Նախագծային աշխատանքը շատ հետաքրքիր և արդյունավետ է հատկապես արհեստների դպրոցում: Պետք է տեսնել սովորողների ակտիվությունը դասին, նրանց մասնակցությունը և մրցակցությունը խմբային աշխատանքներին:
Ուզում եմ սկսել ներկայացնելով արհեստների դպրոցի ռադիոն: Այն անվանվեց ԱՐՏբզզան և ունի նպատակ. հասցնել ունկնդրին օրվա բոլոր բզզոցները: Խումբը աշխատում է սիրով և մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ մեզ մոտ ստացվում է:
Ուսումնական տարին սկսեցինք «Ներկայանում եմ» նախագծով: Քանի ու սովորողների հիմնական մասը իրար չէին ճանաչումՙ նախագիծն օգնեց մտերմանալու սովորողներին: «Բարձունքների նվաճում» նախագիծը մեր ուսուցման կարևոր մասն է:
«Վիկտոր Համբարձումյան» նախագիծն իրականացնելիս թարգմանեցինք և անգլերենով տեսագրեցինք մեծ գիտնականի «Կտակը», համագործակցելով հայերենի հետ: Կոմիտասյան օրեր նախագիծը նույնպես հաջողվեց:
Սեբաստացու օրեր նախագծի շրջանակներում անգլերենով անցկացրեցինք դաս, ներկայացրեցինք Սեբաստացու կենսագրությունն ու գործունեությունը:
Մասնագիտական բոլոր խմբերի սովորողների հետ սկսեցինք անգլերեն- հայերեն մասնագիտական բառարան նախագծի աշխատանքները: Աշխատանքները շարունակվում են:
Անմոռանալի են տպավորությունները «Սեբաստացիներ» երգչախմբի հետ մշակութային արշավներից: Երգչախումբն իմ ամենանվիրական ձեռքբերումն է:
Սունդուկյանի անվան թատրոնում դիտեցինք «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացումը: Ներկայացումից դուրս եկանք շատ տպավորված:
«Մարդկային փոխհարաբերություններ» նախագիծը նույնպես գրավեց սովորողներին:
Ոսկերիչների խմբի հետ մասնակցեցինք Yerevan Expo 2013-ին, որտեղ ներկայացված էին աշխարհահռչակ հայ ոսկերիչների աշխատանքները: Հենց այստեղ էլ ծանոթացանք պարոն Բաբիկյանի նոր FireStorm CAD ծրագրին, որը բավականին կհեշտացնի ոսկերիչ սովորողների աշխատանքը: Ոսկերչին հրավիրեցինք դպրոցՙ անցկացնելու վարպետության դաս: Երկու սովորողների անվճար տրվեց հնարավորություն սովորելու և սովորեցնելու ծրագիրը մյուս սովորողներին: Մեր համագործակցությունը շարունակվում է:
«Ամանորյա ծես» նախագիծը նույնպես հաջողված եմ համարում:
Ավարտեցինք 2013 թվականը և ինչպես մեծ բանաստեղծն է ասում.
-Բարի տարի մեզ և բարի պատրանք…
–