Նոր տեխնոլոգիաները արհեստում (ոսկերչություն):

IMG_2255      Կրթության նոր բովանդակության անընդհատ փնտրտուք պետք է իրականացնել:

                                                            Ջոն Դյուի

Մանկավարժ, փիլիսոփա Ջոն Դյուին դեմ է, որ դպրոցական ծրագիրը մնա անփոփոխ: Հակառակը` նրա կարծիքով հասարակական-մշակութային  ոլորտներում շարժումներն աղբյուր և խթան պետք է դառնան անընդհատ ընտրության և կրթության  բովանդակության փոփոխության համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստների ավագ դպրոցում ոսկերչությունը ուսուցանվող  մասնագիտություններից  է: Այս արհեստի ավանդական ուսուցման  ծրագրերի կազմակերպմանն ու բովանդակությանը փոփոխություն բերեցին  նոր թվային միջոցներն ու ծրագրերը: Ամեն ինչ սկսվեց, երբ ոսկերիչների խմբի հետ այցելեցինք Մարզահամերգային համալիրում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին: «Երևան շոու-2013» ցուցահանդեսին մասնակցում   էին  ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ` աշխարհի ավելի  քան երկու տասնյակ երկրներից: Ոսկերիչների մեր խումբը, Արտբզզան ռադիոն այդ ցուցահանդեսին այցելեցին  ցուցահանդեսի վերջին օրը: Ցուցահանդեսում ներկայացված էին աշխարհի լավագույն հայ ոսկերիչների աշխատանքները: Ծանոթացանք, զրուցեցինք մեր հայրենակիցների հետ: Մեզ հետաքրքրեց Նորայր Ռեյ Բաբիկյանի տաղավարը: Պարոն Բաբիկյանը Ամերիկայի Ռեսեդա քաղաքից է: Նրա գործերը արված էին Firestorm 3D CAD  ծրագրով: Գործերը գեղեցիկ էին, և մեզ հետաքրքրեց  ծրագիրը, որ ներկայացրեց ամերիկահայ ոսկերիչը:  Զրուցեցինք և հրավիրեցինք կրթահամալիր: Պարոն Բաբիկյանը սիրով առաջարկեց համագործակցել մեր ոսկերիչ սովորողների հետ՝  տրամադրելով  գործն ավելի հեշտացնող և ժամանակակից  ծրագիր: Նա անցկացրեց վարպետության հետաքրքիր դաս: Նոր թվային միջոցները ոսկերչության ծրագրի ուսուցման նոր կազմակերպում էին պահանջում: Այս ամենն էլ առիթ հանդիսացան մի նոր համագործակցության և կրթության բովանդակության կազմակերպման փոփոխության համար: Firestorm 3D CAD ծրագիրը կարևոր գործիք է բոլոր ոսկերիչների համար, քանի որ այն պարզ է և ունի բավականին արագ խմբագրող գործիքներ: Ծրագիրն ավելի կհեշտացնի սովորողների գործը: Երկու սովորողների անվճար տրվեց հնարավորություն՝ սովորելու նոր ծրագիրը (վճարումը կատարել է պարոն Բաբիկյանը:) Ինքս կատարում եմ համակարգման աշխատանքները: Սովորողների հետ սկսեցինք ուսումնասիրել նոր ծրագիրը: Քանի որ նյութերը անգլերենով են, սկսեցինք թարգմանել դրանք հայերեն: Կարևորվեց  անգլերենի իմացությունը, և  սովորողների համար խթան հանդիսացավ ավելի խորացնելու  իրենց օտար լեզվի գիտելիքները:     Հեռավար ուսուցման մեթոդի կիրառումը այսօր անմիջականորեն կապվում է նորագույն տեխնոլոգիաների զարգացման, համացանցի, մեդիակրթության հետ և համացանցն այսօր դարձել է հրաշալի միջոց վիրտուալ ուսումնական միջավայր ստեղծելու  համար: Հենց հեռավար ուսուցման մեթոդն էլ մեզ օգնեց կապ հաստատել մեր ամերիկահայ ոսկերչի հետ: Օգտագործում ենք  սկայպը հեռավար  դասերի և պարզաբանումների համար: Անցկացնում ենք օնլայն դաս-քննարկումներ, որոնց ընթացքում պարզաբանում ենք աշխատանքի ժամանակ սովորողների մոտ առաջացած խնդիրները: Սովորողները ստանում են առաջադրանքներ, կատարում և ուղարկում են պարոն Բաբիկյանին: Նյութերը տեսագրում ենք և տեղադրում կայքում ու համացանցում: Սովորողներն արդեն պատրաստում են մատանիներ հենց այդ ծրագրով: Firestorm 3D CAD ծրագիրը ներկայացրել ենքհանրակրթական  դիջիթեք 2014-ի մեդիակրթության նոր գործիքի, միջոցի  յուրացում-կիրառում անվանակարգում:                                                                                                               Մեր համագործակցությունը շարունակվում է:

Անահիտ Մելքոնյան, դասավանդող

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s