Firestorm 3D CAD ծրագիրը իրենից ներկայացնում է ոսկերչական դիզայն ծրագրի հաջորդ աստիճանը, որն օգտագործում է դիզայնի և համակարգչի համագործակցությունը որպես նոր գործիք: Ոսկերչական արդյունաբերությունը ենթարկվել է խոր վերափոխման կապված տեխնիկական բարելավումներից արտադրության, բաշխման, բրենդինգի և շուկայի բնագավառներում: Firestorm 3D CAD ծրագիրը ոսկերիչների համար ստեղծել են մի խումբ արդյունաբերության վետերաններ, որպեսզի աջակցեն մանրածախ առևտրային կազմակերպություններին և մատակարարներին օգտվելու այդ փոփոխություններից: Ծրագիրը կարևոր գործիք է բոլոր ոսկերիչների համար, քանի որ այն շատ պարզ է և ունի բավականին արագ խմբագրող գործիքներ: Ծրագիրն ունակ է տեղափոխել, քաշել, խառնել, փորել, լրացնել, և կորացնել գծեր: Այն հնարավորություն է տալիս փոփոխել ձեր ընթացիկ նմուշները, հին CAD ֆայլերը, որոնք ստեղծվել են ավելի վաղ տարբերակներում: Գործիքներ, որ կարող են շուկա հանել ավելի էժան արտադրանք: Այս գործիքներից է վիրտուալ գրապահոցը, որը առավելագույնի է հասցնում ընտրությունը և նվազագույնի ռիսկը: Հաճախորդները կարիք ունեն ավելի լավ սպասարկման, որակի և այս ամենին կարելի է հասնել այս ծրագրի միջոցով: Դուք կարող եք հարմարեցնել ցանկացած դիզայն հաճախորդների պահանջներին և ունենալ մոդելի բազմազան տեսակներ մի քանի րոպեի ընթացքում: Դուք հնարավորություն ունեք խմբագրել ցանկացած տեսակի գծագրեր, ինչպիսիք են 3DM և այլ ֆայլեր, ամրագրել կոտրված և մերկ եզրեր, ակնթարթների ընթացքում, իսկ շատ դեպքերում պարզապես պատճենել և տեղադրել և Firestorm CAD ծրագիրը կլուծի շատ խնդիրներ: Աշխարհի շուկաները փոխվել են, արտադրությունը և առևտուրը կենտրոնացել են լավ դիզայնի, գերազանց սպասարկման, արագ և էժան որակի, շահույթի և գույքացուցակի մեջ արագ փոփոխությունների վրա: Արտադրության և իրացման միջև եղած համագործակցությունը այսօրվա նոր շուկա տանող կարևորագույն բանալին է: Թարգմանությունըՙ Անահիտ Մելքոնյանի
Աղբյուր http://firestormcad.net/