Արհեստների ավագ դպրոցի ոսկերիչների խումբը այսօր այցելեց Երևանի ոսկերչական գործարան: Ունեինք նախնական պայմանավորվածություն: Գործարանի մուտքի մոտ մեզ դիմավորեցին, իսկ հետո բաժանվեցինք երկու խմբի: Առաջին խմբին, որ ղեկավարում էր ընկեր Արամը ուղեկցեց տեխնոլոգ ընկեր Տաթևիկը, իսկ մյուս խմբին ուղեկցում էին տիկին Մելքոնյանը և գործարանի գլխավոր տեխնոլոգ ընկեր Ադոլֆը: Մեզ նաև զգուշացրեցին,որ գործարանում արգելվում է լուսանկարել: Եղանք գործարանի բոլոր արտադրամասերում, մոտիկից տեսանք թե ինչպես է մետաղի հասարակ կտորը վերածվում զարդի կամ շքանշանի: Մենք բոլորս հետաքրքրությամբ և հիացմունքով հետևում էինք աշխատանքին: Ասեմ ավելին մենք զարմացանք, երբ իմացանք, որ գործարանում աշխատանքների ընթացքում օգտագործվում է և մեծ տեղ է տրվում ժամանակակից համակարգչային ծրագրերին: Մեր ԱՐՏբզզան ռադիոն հարցազրույցներ վերցրեց գործարանի աշխատակիցներից: Վերջում ընկեր Ադոլֆը խոստացավ տիկին Մելքոնյանին, որ կայցելի Արհեստների ավագ դպրոց և վարպետության դաս կանցկացնի մեր ոսկերիչ սովորողների համար:
Հիանալի տպավորություններով վերադարձանք դպրոց: