Բանգլադեշ-Շուշի պլեների մեկնարկն արդեն տրված է

Բանգլադեշյան ամենամյա բաց պլեներ 2014-ի մասնակից Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների և դասախոսների խումբն արդեն Երևանում է: Հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, քայլեցինք դեպի Մեդիակենտրոն: Փոքր շրջայցից հետո տիար Բլեյանը ներկայացրեց պլեների ծրագիրը: Մեդիակենտրոնից ուղևորվեցինք դեպի Բ-4 դպրոցի կացարան, որտեղ շուշեցիները տեղավորվեցին, մի փոքր հանգստացան, իսկ այնուհետև քայլեցինք դեպի Մայր դպրոց: Ճանապարհին եղանք բանգլադեշյան պլեների ստեղծագործական արտ-միջավայր՝ Բախշյանի մանկական այգյում: Տիար Բլեյանը ներկայացրեց աշխատանքալին այն պատը, որը պլեների այս օրերին պիտի նկարազարդեն շուշեցի մեր գործընկերները: Այնուհետև շարժվեցինք դեպի Արհեստների ավագ դպրոց: Այնտեղ եղանք բոլոր արհեստանոցներում, ընթերցասրահում, ներկայացրեցինք քոլեջի ենթակայքը, գրադարանը, և դիտեցինք արհեստների մասին պատմող տեսանյութեր: Գեղարվեստի դպրոցում մեր ընկերներն եղան Կարեն Մկրտչյանի արվեստանոցում, որտեղ էլ փոքրիկ դաս-քննարկում տեղի ունեցավ: Օրն ավարտեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում:

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s