Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է…

177

Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ  է…

Գաբրիել Գարսիա Մարկես

     Հաշվետվություն.  հունիսի 2-21

 Ուրեմն այսպես…   ուսումնական ճամբար 2014, եղել եմ ոսկերիչների ջոկատի ջոկատավար,   ջոկատի հետ մասնակցել ենք ճամբարային  բոլոր աշխատանքներին, վարել ենք առավոտյան  ընդհանուր պարապմուք,  լուսաբանել ճամբարային առօրյան: Ակտիվորեն  մասնակցել ենք «Դպրոցական բակը` կրթական պարտեզ», միջավայրի  բարելավման  նախագծերին:

Մասնակցել ենք  «Ոււսումնական ամառ  2014»  ասուլիսին,  Մեր ԱՐՏբզզան  ռադիոյի  եթերում   թարգմանական  ստուգատեսի  համակարգող  Լուսինե  Բուշն  էր:

Մասնակցել  ենք  «Շրջակա միջավայրի պահպանության»  միջազգային օրվա  միջոցառմանը  Բազմաղբյուր  գյուղում,  մեր  օրվա  մասին պատմող տեսաֆիլմը արժանացել է  մրցանակի  և  մենք խրախուսվել ենք  ենք մեկօրյա ճամփորդությամբ  դեպի  Հանքավան:

Նշեմ,  որ  Բազմաղբյուր  գյուղում  այցելել ենք  տեղի միջնակարգ  դպրոց, հանդիպել ենք սովորողների հետ,  ներկայացրել  մեր  կրթահամալիրը: Բաժանել ենք տեղեկատվական  թերթիկներ  և  մեր աշխատանքին  արձագանքեց  EvrazesNews.am-ը:

Սովորողների հետ  ճամբարի  ընթացքում  տարածել ենք տեղեկատվական  թերթիկներ  երևանյան  այգիներում,  Ջրվեժում: Արդյունքում մեկ սովորող 181 դպրոցից տեղափոխվել  է  Նոր դպրոցի  2-րդ  դասարան:

Հունիսի  6-ին,   7-ին,  8-ին  «Սեբաստացիներ» ուսուցչական  երգչախմբի հետ  մասնակցել եմ  կենսամշակութային  արշավին:  Ստեփանավանում նախկինում չէի եղել: Տպավորություններս ցնցող են:

Որպես պատասխանատու կազմակերպիչ  մասնակցել եմ  հրամանում ամրագրված  բոլոր  քննություններին, բացի  օտար  լեզվի քննությունից:

Ակտիվորեն  մասնակցել եմ  «Բանգլադեշյան պլեներ  2014-ին»:  Լիլիթի հետ դիմավորել ենք  պլեների  մեր շուշեցի մասնակիցներին, նրանց հետ շրջել ենք մեր կրթահամալիրի  դպրոցներում,  հրաշալի  օր  ենք անցկացրել:

Ներկայացրել  եմ  մասնագիտական  թարգմանություն  (Firestoem Cad ծրագիրը) , տեսաֆիլմի  թարգմանություն,  սովորողների թարգմանություններ  թարգմանական ստուգատեսին,  ֆոտոշարք  կինո-ֆոտո, ստուգատեսին,  ներկա եմ գտնվել  թատերական  և  երաժշտական փառատոներից  յուրաքանչյուրին:

Հետաքրքիր էր  հանդիպումը  սցենարիստ, գրող  հրապարակախոս Վահրամ  Մարտիրոսյանի  հետ:

Խոհարար  սովորողների  խմբի  հետ  ստեղծել  ենք  մեր  երրորդ Անգլերեն-հայերեն        մասնագիտական  բառարանը:  Ուզում եմ  նշել  իմ հիացմունքը.  բացահայտեցի  Լիլիթ  Հարությունյանին.  բարեխիղճ  և  նվիրված:

Հունիսի  20-ին  մասնակցել  եմ  Առնո  Բաբաջանյանի  անվան համերգային  դահլիճում  «25  տարի  մոբիլ  ու  ստեղծական» հրապարակային  հոբելյանական  հաշվետվություն-համերգ-ցուցադրությանը  և  Շառլ  Ազնավուրի  հրապարակում  «Երգող կրթահամալիր»  ֆլեշմոբին։

Միշտ  մասնակցել եմ  «Սեբաստացիներ»  երգչախմբի պարապմունքներին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s