Դիջիթեք 2015-ի շրջանակներում Քոլեջ-արհեստների ավագ դպրոցի մի խումբ սովորողներով մեկնեցինք Ծաղկաձոր, այցելեցինք տեղի միջնակարգ դպրոց: Նպատակն էր ներկայացնել Դիջիթեքը, մեր ծրագրերը և նախագծերը:
Դպրոցի դասավանդողները և սովորողները շատ ուշադիր և հետաքրքրությամբ էին լսում մեզ, չէ՞ որ այդ ամենը նորություն էր իրենց համար: Ներկայացրինք անվանակարգերը և հենց տեղում որոշ սովորողներ ընտրեցին այն անվանակարգերը, որոնցով ներկայացան իրենց նյութերով: Նաև ներկայացրինք մեր բլոգները և քանի որ իրենք չունեին բլոգներ, մեր սովորողները վարպետության դաս անցկացրեցին և դպրոցի համար բացեցին նոր բլոգ: Բոլորս շատ գոհ էինք նոր համագործակցության և նոր ընկերների համար: Կազմակերպեցինք կլոր սեղան, որի ընթացքում կիսվեցինք մեր նախագծերով և ծրագրերով: Մենք կատարեցինք մեր աշխատանքը, որի համար գնացել էինք և շատ ուրախ ենք, որ դպրոցը ոգևորվեց և բացահայտեց իր համար նոր ու հետաքրքիր նախագիծ, որում կարող են ցույց տալ իրենց ունակությունները: Արդեն մի քանի հայտեր ներկայացվել են. վեցերորդ դասարանցի Հայկը Հեքիաթասաց Դիջիթեք
անվանակարգով, իսկ 11-րդ դասարանցի Ռաֆայելը Դիջիհամերգ անվանակարգով: