A Walk in the Forest — Զբոսանք անտառում

12021768_1662656567310458_1041768719_n

Երեքշաբթի

Անտառի միջով քայլելը զբոսանքի իմ ամենասիրելի մասն է: Իմ շունը`Բենջին այն նույնպես սիրում է: Ես Գրեսն եմ: Ես իմ ծնողների հետ ապրում եմ ագարակում և դասերից հետո Բենջիին տանում եմ զբոսանքի: Մինչ Բենջին խաղում է ես կանգնել և նկարում եմ թիթեռներին: Ես մտածում եմ  այն տեղադրել Ֆեյսբուկ, բայց հանկարծ ես լսում եմ Բենջիի հաչոցը: Նա ցատկոտում և վազվզում է ինչ-որ մի տղայի շուրջ: Խեղջ տղան անհանգստանում է:

-Բենջի կանգնիր,արիր այստեղ,-կանչեցի և գնդակը նետեցի նրան: Ես պատրաստվում եմ ներողություն խնդրել տղայից, բայց նա գնացել էր:

Չորեքշաբթի

Այսօր ցուրտ է այնպես որ ես և Բենջին արագ ենք քայլում: Հենց  որ մենք մտնում ենք  անտառ սկսվում է անձրև գալ և ես վազում եմ: Հանկարծ ես ընկնում եմ իմ մեջքի վրա:

-Օ ,ցավում է:

Հետո այնտեղ հայտնվում է ինչ-որ մեկը և  ինչ-որ մի ձայն հարցնում է.

-Լավ ես

Ես նայում եմ  վերև և տեսնում  երեկվա տղային:

-Ես լավ եմ,-ասում եմ ես և տղան օգնում է  ինձ բարձրանալ:

-Ես քեզ չեմ տեսել դպրոցում: Դու մոտ ես ապրում,-հարցնում եմ ես:

-Ոչ ես Մանչեստրից եմ,-ասում է նա,-կներես ես պետք է գնամ: Կարող ես քայլել? Օգնության կարիք ունես:

-Ոչ ես լավ եմ շնորհակալություն,-ասում եմ ես և տղան քայլելով հեռանում է:

-Ես Գրեսն եմ,-գոռում եմ  ես,-ինչ է քո անունը,-բայց նա արդեն գնացել էր:

Տանը մայրիկը լուրերն է դիտում:

-Բարև Գրես,դու գիտես այս տղայի մասին? Մարկի,-հարցնում է նա:

-Ոչ, ինչ տղա,-ասում եմ  ես:

-Մի տղայի ով Մանչեստրից է: Նա փախել է տանից: Նայիր, սա նրա հայրն է:

Հեռուստացույցով մի մարդու են ցույց տալիս ով նստած է ոստիկանի հետ: Նա լացում է, քանի որ ոստիկանը օգնություն է խնդրում մարդկանցից: Հետո նրանք կորած տղայի նկարն են  ցույց տալիս: Դա անտառի տղան է: Նա Մարկն է: Արժե ինչ-որ բան ասել:

-Խեղջ մարդ,-ասում է մայրիկը,-հուսով եմ նրանք շուտով կգտնեն իրենց որդուն:

Ոչ ես չպետք է որևէ բան ասեմ: Եթե ես ասեմ մայրիկին ոստիկանությունը կգա և կգտնի Մարկին: Իսկ ինչ կլինի եթե նա տանից փախել է լավ մտադրությամբ: Ես առաջինը պետք է նրա հետ խոսեմ:

Հինգշաբթի

Ես չեմ կարողանում գտնել Մարկին այնպես որ ես բղավում եմ,-Մարկ որտեղ ես?

Ոչ-մի պատասխան:

-Մարկ,-կրկին բղավում եմ ես,-ես գիտեմ քո մասին:

Րոպե հետո նա հայտնվում է:

-Ինչ գիտես: Ինչպես ես իմացել իմ անունը:

-Հայրիկիդ հեռուստատեսությամբ են ցուցադրել: Ոստիկանությունը քեզ է փնտրում:

Նա ապշում է,-դու ասել ես ինչ-որ բան: Դու պատմել ես նրանց:

-Ոչ,-ասում  ես,-ես ուզում էի սկզբից խոսել քեզ հետ: Ինչ է պատահել: Ինչու ես փախել տանից:

-Ես վիճել եմ հայրիկիս հետ շատ լավ:

-Ինչի համար,-հարցնում եմ ես:

Մարկը ցույց է տալիս թեքված ծառի կողմը և մենք նստում ենք:

-Իմ մայրիկը մահացել է չորս տարի առաջ:  Շատ դժվար ժամանակներ էին իմ և հայրիկիս համար: Նա երկար ժամանակ տխուր էր: Հետո նա հանդիպեց ինչ-որ մեկին: Նրա անունը Մել է:

-Օհ,դու չես սիրում նրան,-հարցնում եմ ես:

-Ոչ այդքան էլ չէ: Նա վատ մարդ չէ,բայց մենք չենք կարողանում շփվել  միմյանց հետ: Նա սիրում է միայն իմ հորը և չի հետաքրքրվում ինձանով:

-Իսկ հայրիկիդ մասին:  Խոսել ես նրա հետ:

-Նա ինձ խնդրում է ջանալ, բայց ես չեմ կարող: Այն գիշեր,երբ ես փախչեցի տանից նա ասաց,որ մենք գնում ենք Լոնդոն: Գիտես Մելը Լոնդոնից է: Հետո նա ասաց,որ նա և Մելը պատրաստվում են ամուսնանալ և  երեխա ունենալ: Մենք երկուսսել բարկացանք և ես ասացի նրան,որ չեմ ցանկանում գնալ Լոնդոն: Ես վերցրեցի իմ վրանը և կեսգիշերին դուրս եկա տանից:

-Բայց ինչ ես անելու: Դու չես կարող այստեղ ապրել,-ասում եմ նրան:

-Ես գիտեմ,բայց իմ պապիկը և ընկերները Մանչեստրում են, ես չեմ ուզում գնալ Լոնդոն:

-Դու կսիրես Լոնդոնը,-ասում եմ ես:

-Նույնը հայրիկս է ասում:

Ես ցավում եմ Մարկի համար, բայց ես մտածում եմ նրա հայրիկի մասին ով լաց է լինում և նրա համար նույնպես ցավում:

-Ինչ ես անելու,-հարցնում եմ ես:

-Ես չգիտեմ: Ինձ ժամանակ է պետք մտածելու համար:

Ուրբաթ

Մարկն անտառում ինձ է սպասում: Ես մի քանի նորություն ունեմ:

-Այս առավոտ ոստիկանությունը ագարակ էր եկել: Նրանք վաղը հետախուզելու են անտառը:

Մարկը տխրում է.

-Ես այսպես չէի ուզում: Հայրիկը լացում է իսկ ոստիկանությունը ինձ է փնտրում: Ես չգիտեմ ինչ անել:

-Ես մի միտք ունեմ: Ինչու դու չես մնում Մանչեստրում քո պապիկի հետ: Թող քո հայրիկը և Մելը գնան Լոնդոն, իսկ դու կայցելես նրանց արձակուրդներին:

Մարկը սկզբում չպատասխանեց, հետո  նայեց ինձ և ժպտաց:

-Կարող եմ վերցնել քո հեռախոսը,-հարցնում է նա,-ես պետք է հայրիկիս զանգեմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s