Մարտի 25-26-ին Քոլեջի սովորողների հետ իրականացրի երկօրյա ճամփարդություն դեպի Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ:
Ճամփորդության նպատակը` ուսումնահայրենագիտական, ճանաչողական և էկոլոգիական նախագծեր, շփում տեղացիների հետ կրթական փոխանակումներ, այցելություն Խաչիկ գյուղի դպրոց, կրթահամալիրի, ծրագրերի ներկայացում, քայլարշավ դեպի Քարակոփ կամ Խոտակերաց վանք, այցելություն Ժամ՝ գյուղամիջում կանգնած կառույց, քայլարշավ դեպի Հնգզարաթ եկեղեցի:
Տեղ հասանք մի փոքր հոգնած, բայց բարձր տրամադրությամբ: Մեզ արդեն սպասում էին դպրոցում: Բոլոր սովորողները և ուսուցիչները հավաքվել էին դպրոցի դահլիճում: Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը և քոլեջը, բաժանեցինք տեղեկատվական թերթիկներ: Շատ շուտ մտերմացանք մեր նոր ընկերների հետ, զրուցեցինք և նրանց հետ գնացինք իրենց տները մի փոքր հանգստանալու: Հանդիպեցինք նաև Արսեն սարկավագին և պայմանավորվեցինք հանդիպել գյուղամիջի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ մասնակցելու ժամերգությանը:
Օրվա երկրորդ կեսին մեր նոր ընկերների հետ քայլեցինք դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցեցինք ժամերգությանը, որն անցկացրեց Արսեն սարկավագը: Գյուղամիջում կանգնած կառույցը թվագրված է 1888 թ.։ Ժամը կառուցող վարպետը եղել է Ուստա Բադամը, որ ձմռանը Ճատեյենց օթախում տաշում էր քարը, իսկ գարնանը սկսում պատշարը։ Եկեղեցուց դուրս եկանք և Արսեն սարկավագի ուղեկցությամբ շրջեցինք գյուղում, ծանոթացանք տեղանքին, զրուցեցինք խաչիկցիների հետ:
Իմանալով մեր ընդհանուր նախասիրությունների մասին՝ որոշեցինք վոլեյբոլ խաղալ: Հետաքրքիր խաղն ունեցավ հետաքրքիր ավարտ՝ հաղթեց բարեկամությունը:
Նոր վայրերի փնտրտուքը մեզ տարավ Վայոց ձորի Խոտակերաց վանք: Խոտակերաց կամ Քարակոփ վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղից հյուսիս-արևմուտք, լեռան լանջին գտնվող փոքր հարթության վրա։
Խաչիկի դպրոցում անցկացրինք մեր կլոր-սեղան բանավեճը , իսկ թեման համացանցն էր: Ակտիվորեն բանավիճեցինք, իսկ վերջում կիսվեցինք մեր տպավորություններով և մեր անմիջական, ազատ և հաճելի պահվածքի համար արժանացանք ներկաների գովեստին:
Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, գրադարանին նվիրեցինք մեզ հետ տարած գրքերը: Մտերմացանք սովորողների հետ, երգեցինք, պարեցինք միասին և նրանց օգնությամբ ծանոթացանք գյուղի տեսարժան վայրերին: Իսկ մեր միասնական առավոտյան պարապմունքը նրանց համար իսկապես նորություն էր:
ԱՐՏբզզան ռադիոն բազմաթիվ հարցազրույցներ վերցրեց:
Ճամբարին մասնակցեցին 14 սովորողներ
Ճամփորդությունը լուսաբանել ենք կայքում , սովորողները կիսվել են իրենց տպավորություններով.