Երանոսի լեռնաշղթան գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում, Գեղամա լեռների հվ-արմ լեռնաճյուղերից: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Բարձրությունը 1939 մ (Երանոս գագաթ):
Լեռնագնացները այն սովորաբար բարձրանում են Գառնու տարածքից: Երթուղին հետևյալն է Գառնու տաճարի մոտից հարկավոր է իջնել դեպի Ազատ գետի մոտ և անցնել ձորի մյուս մասի վրա և բարձրանալ դեպի Երանոս գագաթը: Երանոս գագաթից երևում է Ազատի ջրամբարը և Արարատ լեռը:
Վայրէջքը կարելի է կատարել հակառակ ուղղությամբ, դեպի Ազատի ջրամբար: Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 25 կիլոմետրի է հասնում:
Երանոսի լեռնաշղթան Գեղամա լեռնավահանի հվ-արմ. Լեռնաճյուղերից է: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Երանոս լեռը (1824 մ): Լեռնաշղթան ծալքաբեկորավոր է՝ կազմված կավճի ու պալեոգենի ապարներից, արևելյան բարձրադիր մասը ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա և ծածկված է նեոգենի հրաբխաբեկորային հաստույթով: Երանոսի լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք: Հս-արմ. և հս. լանջերը կարճ են ու զառիթափ, հվ. և հվ-արլ-ը՝ մեղմաթեք: Կտրտված է հեղհեղատներով, տարածված են լերկուտները: Լանդշաֆտը կիսաանապատային, չոր լեռնատափստանային է: Երանոսի լեռնաշղթայի հս-արմ. լանջերը ներառված են «Խոսրովի անտառ» արգելոցի մեջ:
Նպատակը.հայրենագիտական, հասարակագիտական, աշխարհագիտական, պատմագիտական, բնապահպանական
Նախագծի ժամկետը. մայիսի 28
Մասնակիցներ.Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Մասնակիցները նախօրոք ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իրենց հարցերը,
. Ուսումնական նախագիծը պիտի իր էջը ունենա մասնակիցների բլոգներում, որտեղ մասնակիցները կտեղադրեն նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև նախագիծն ամփոփող նյութերը: