Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն, որ տարեցտարի ընդլայնում է իր սահմանները… Այսօր մեզ հետ էր Խաչիկ գյուղը:
Նոյեմբերի 18-ին մեզ էին այցելել Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ երեխաներ և դասավանդողներ: Մենք նրանց դիմավորեցինք, տեղավորեցինք հյուրատանը,իսկ հետո միասին մասնակցեցինք Գեղարվեստում կայանալիք ցուցահանդեսին: Ցուցահանդեսին ներկայացված էին Քոլեջի <<Կարի արտադրության տեխնոլոգիայի>> աշխատանքները, լուսանկարիչների խմբի աշխատանքները և Խաչիկ գյուղի դպրոցի երեխաների աշխատանքները: Ինձ ամենից շատ դուր եկավ տարրական դասարանների աշակերտների պատրաստած զինվորական իրերը, որոնք պատրաստվել էին ապրիլյան պատերազմի օրերին: Ցուցադրության ավարտից հետո մասնակցեցինք հյուրաշատ մեդիաուրբաթին, իսկ երեկոյան շրջեցինք իրիկնային Երևանով: