Հայտին ներկայացվող պահանջներ
- Նախագծի նկարագրությունները (ըստ տարիքային խմբերի)
- Նախագծի հայտարարությունը, դրա տարածման մասին տեղեկություն
- Նախագծի բլոգը, կառուցվածքը
- Նախագծի օրացույցը, աշխատակարգը, այդ թվում՝ նաև հանդիպումներ, ճամփորդություններ, ….
- Նախագծի մասնակիցները
- Նախագծի ակնկալվող արդյունքները
- Հրապարակային հաշվետվությունների փուլերը
- Նախագծի իրականացումը գնահատելու ցուցանիշներ
- Նախագծի նախահաշիվ (ծախսեր, աղբյուրներ)
Իրականացվող երկարաժամկետ նախագծեր.
Սեպտեմբերի 4-8-ի նախագծային ուսուցման ստուգատես-
Աշխատանքային շաբաթվա ընթացքում որպես հետազոտող ուսուցիչ՝ Քոլեջի ուսանողներին եմ առաջարկում ստորև բերված երկարաժամկետ նախագծերը, ցույց տալիս աշխատանքային ուղղությունները:
«ԱՐՏբզզան» ռադիոյի ամենօրյա թողարկումների կազմակերպում և թողարկում, լրագրողներ՝ Գոհար Գաբրիելյան, Պայծառ Հարությունյան, Սուսաննա Կիրակոսյան և ընկերներ
«Ընթերցասրահ» ամսագիր. Շարունակելու ենք ամսագրի հրապարակումները, Քոլեջի սովորողների հետ ու անմիջական մասնակցությամբ գիտահանրամատչելի և մանկավարժական թարգմանություններ, հարցազրույցներ:
.Զբոսաշրջություն, ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, բարձունքի հաղթահարում — Այս տարի Քոլեջի «Զբոսաշրջություն» մասնագիտությունը լավ հնարավորություն է հայրենագիտական ճամփորդություններին նոր ուղղվածություն հաղորդելու:
Խաղողի այգու ստեղծում Քոլեջում, խորհրդատու՝ Նահապետ Աթանյան
- «Մարդու իրավունքներ»
Անահիտ Մելքոնյան, Գայանե Թերզյան
Քոլեջի նախադպրոցական և թարգմանության բաժնինների ուսանողներ
Նախագծի նպատակն է ստեղծել
- ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 30 հոդվածների մասին հայերեն մակագրերով գովազդ-հոլովակներ։
- Մարդու իրավունքների մասին եռալեզու բառարան
Նախագծի նկարագրությունը
«Պատանիները հանուն մարդու իրավունքների» (http://www.youthforhumanrights.org/) կազմակերպության ստեղծած հոլովակները նրանց կայքում կան մի քանի լեզուներով։ Մեր նպատակն է ստեղծել հոլովակների հայերեն տարբերակները և առաջարկել դրանք կազմակերպությանը՝ հավելելու իրենց կայքում։
Ինչպես նաև ստեղծել Համընդհանուր հռչակագրի առանցքային բառերի ու տերմինների եռալեզու բառարան։
Նախագիծի շրջանակներում աշխատանքը ենթադրում է.
- Թարգմանել ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 30 հոդվածների մասին գովազդ-հոլովակների տեքստերը հայերեն։
- Հոլովակները լրացնել հայերեն մակագրերով (տիտրերով)։
Հոլովակների տեքստերն արդեն թարգմանված են։
- Ուսումնասիրել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, համեմատել տեքստերը 3 լեզուներով և կազմել կարևոր, առանցքային բառերի ու տերմինների եռալեզու բառարան։
Շուրջտարյա բարեկարգման աշխատանքներ
Հայրենագիտական ճամփորդություններ, կրթական փոխանակումների նախագծեր, սովորողի ամառային, ձմեռային ճամբարներ, ստուգատեսներ:
Սեպտեմբերի վերջին շաբաթ կրթական փոխանակումների նախագծեր Վայոց ձորի Խաչիկ գյուղի դպրոցում:
Մասնակցություն միջազգային կրթական փոխանակման ծրագրերին
Մասնակցություն Ամերիկյան համալսարանում անցկացվող ծրագրերին,
Հետաքրքիր իրադարձությունների, հավաքների, ճամբարների, ստուգատեսների օտարալեզու լուսաբանում
Ֆլեշմոբերի մասնակցություն
Ուսումնահայրենագիտական ճամփորդություն – ուսումնասիրություններ, քննարկումներ անգլերեն լեզվով
Արդյունքում ` մասնակցություն կրթահամալիրի օրացույցով նախատեսված ստուգատեներինշ
ՍԵպտեմբերի 1 – Գիտելիքի և դպրության
Սեպտեմբերի 5 Կրթական շքերթի օտարալեզու լուսաբանում
Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք՝ հեղինակային կրթական ծրագրի նորամուտներ – օտարալեզու լուսաբանում
Սեպտեմբերի 16 – 18 Ուսումնական ճամփորդություն Ժայռ ռազմամարզական ճամբարում
Սեպտեմբերի 18 – Բարձունքի նվաճում
Սեպտեմբերի 21 Անկախության տոն,օտարալեզու պատումներ
Սեպտեմբերի 26 Լեզուների օր
Հոկտեմբերի 5 – ուսուցչի օր.
Հոկտեմբերի 1-15 – թարգմանչաց տոն
Հոկտեմբերի 10-14 – «Վահան Ասատրյան» հուշամրցաշար. ռազմամարզական բաց խաղեր, լուսաբանում անգլերեն լեզվով
Հոկտեմբերի 24-30 – «Ուսումնական աշուն» նախագիծ
սովորողների ռազմամարզական, արշավախմբային-հայրենագիտական ճամբարներ
մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար
Նոյեմբերի 14-19 – Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
Դեկտեմբերի 26-28 – Ամանորի ուսումնական նախագծեր
Դեկտեմբերի 26 – 2017թ. հունվարի 8 – «Ուսումնական ձմեռ» նախագիծ