Խաղող

grape

Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճիլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսեցին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում:

Խաղողի մատերին անվանում են խաղողի վազ։ Խաղողի սերմը ծլելուց հետո առաջին տարին փոքր մատ է տալիս։ Նրա տերևների բողբոջներից մյուս տարում նոր երկար, լավ զարգացած մատեր են աճում, այնուհետ հաջորդ տարում յուրաքանչյուր բողբոջ ավելի նվազ մատեր է տալիս, որոնք աշնանը չորանում են մինչ իրենց բողբոջը, այնպես որ այդ մատից մնում է միայն ստորին հանգույցը՝ կարճեցված մատ։ Կարճեցված մատի միակ բողբոջը մյուս վեգետացիոն շրջանում զարգացնում է հզոր երկար մատեր, որոնցից արդեն կարճ մատեր են աճում։ Երկար մատերը ծաղկում և բերք են տալիս, իսկ կարճերը՝ ոչ։ Մշակաբույսի մոտ մատերի երկար ու կարճ հերթափոխումը չի նկատվում շնորհիվ խաղողի կարճ հատմանը և այն ծաղկում ու բերք է տալիս ամեն տարի։ Ծաղիկները մանր են, ծաղկաբույլ են կազմում (բարդ վրձին). Կախված ծաղկում արական և իգական մասնաբաժնից նրանց զարգացածության աստիճանից առանձնացվում են ծաղիկների հետևյալ երեք տեսակները՝ իսկական-իգական, արական, երկսեռ, ֆունկցիոնալ արական, ֆունկցիոնալ իգական։ Խաղողի մոտ վերջին երեք տեսակները հիմնականն են։ Երկսեռ տեսակի ծաղիկը հատկանշական է ընտանի տեսակների համար։
Պտուղներ – գնդիկանման կամ ձվանման հատապտուղներ, կազմում են քիչ կամ շատ ցանցառ (սակավ խիտ) ողկույզներ. Հատապտուղների գունավորումը տեսակից կախված տատանվում է (դեղին, կանաչավուն, մուգ-կապույտ, մանուշակագույն, սև և այլն)։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s