Խոտակերաց վանք

Խոտակերաց կամ Քարակոփ վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղից հյուսիս-արևմուտք, լեռան լանջին գտնվող փոքր հարթության վրա։ Համաձայն պատմիչի առաստամուղ գյուղի շրջակայքի ձորերում և այրերում ապրում էին շատ ճգնավորներ։ Սյունյաց իշխան Աշոտը նույն գյուղի մոտ շինում է այս վանքը և այնտեղ հավաքում այդ խոտաճարակ ճգնավորներին, որից և առաջացել է «Խոտակերաց» անունը։ Բոլոր շենքերը կառուցված են կոփածո քարերով, այդ պատճառով էլ, հավանաբար, վանքի երկրորդ անունը Քարակոփի վանք է։ Եկեղեցին խիստ քայքայված վիճակում է։ Կանգուն են միայն գլխավոր եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի պատերը, իսկ գմբեթի ծածկը և պատերի վերին մասերն ամբողջովին փլված են։ Եկեղեցին ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, դրսից ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք է։ Պատերը շարված են կոպիտ մշակված բազալտի ոչ մեծ քարերից, իսկ պատասխանատու հանգույցները՝ սրբատաշ քարերից։ Գմբեթը և ծածկի թաղերը չեն պահպանվել։ Գավթի պատերի հիմքերն են մնացել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s