Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը` Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Մեր նոր բարեկամների՝ Աղթալայի դպրոցականների հետ իջանք Դեբետ գետի ափ, պատմություններ լսեցինք գետի և նրա այսօրվա էկոլոգիական տխուր վիճակի մասին։