Տասներկու կանոն կյանքի համար

Erarta_graysn2_2

Հոգեբան, բիզնեստրեներ Նատալյա Գրեյսը մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում նաև՝

«Գրեյսի օրենքները» նշանավոր գրքի, որտեղ նա փորձել է ձևակերպել կյանքի նկատմամբ վերաբերմունքի որոշակի կանոններ։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ մեր ուսանողների թարգմանությամբ։ 

 

  1. Մանրուքների էականության կանոնը

Ինչպես մարդը դրսևորում է իրեն մանրուքներում, նա հենց այդպիսինն է: Նա կարող է ար-քայավայել առատաձեռն լինել, սակայն տարին մեկ անգամ, իսկ նրա մանրախնդիր
բնույթը ամեն օր մանրուքներում կդրսևորվի, այդ պատճառով էլ մանրուքներն ավելի
հատկանշական են:

 

  1. Կորուստների անխուսափելիության կանոնը

Մարդը միշտ, բոլոր գործերում վրիպումներ է թույլ տալիս: Դրա համար էլ կորուստներն անխուսափելի են։

Կորուստներն անխուսափելի են, պարոնա´յք: Այդ ամենը գիտակցելով չարժե շատ վհատվել: Մենք կարող ենք ազդել շատ հանգամանքների, բայց ոչ ամեն ինչի վրա: Աշխարհաստեղծման ընդհանուր օրենքներ գոյություն ունեն: Մենք իդեալական չենք, մեր գործերը՝ նույնպես: Կորուստների անխուսափելիությունն ընդունենք խոնարհությամբ: Ի դեպ, սա միայն այստեղ է անհրաժեշտ:

 

3.Ավելի լավ է մի քիչ պակաս, քան չափից ավելի

Սա վերաբերվում է բացարձակապես ամեն ինչին: Օրինակ, եթե  ճառ ես ասում, ավարտիր այն ավելի շուտ, քան մարդիկ կհոգնեն: Գյոթեն ասում էր՝ «Ձանձրույթի գաղտնիքն ամեն ինչ ասելու մեջ է»:Եթե գնացել եք ժամադրության, հրաժեշտ տվեք մի փոքր ավելի շուտ, քան դա կուզենա անել Ձեր ընկերը: Եթե հյուր եք գնացել, հեռացեք ավելի շուտ, քան տան տերերը կկարոտեն մենակությանը: Հիշե՛ք. ավելի լավ է մի քիչ պակաս, քան չափից շատ ավելի:

 

  1. Ընդհանուր լծի կանոն

Միասին լծված երկու ձին ի վիճակի են տեղից շարժել 15 տոննա: Իսկ նրանցից յուրաքանչյուրն առանձին միայն 3 տոննա կկարողանա տանել: Լծվե´ք գործին ոչ պակաս, քան երկու հոգով և արդյունավետ կլինեք: «Երեք տակ ոլորված թելը շուտ չի կտրվում»:

 

  1. Ժամկետի կանոնը

Ցանկացած գործի կատարման համար ժամկետ նշանակելը մեծացնում է դրա իրագործման հավանականությունը: Մի բան է, եթե ասես՝ կզանգահարեմ, և միանգամայն այլ բան, եթե ասես «Կզանգահարեմ քեզ առավոտյան ժամը տասին»: Զանգահարելու հավանականությունը երկրորդ դեպքում էականորեն ավելի մեծ է:

 

  1. Զրոյացման կանոնը

Ուղեղին զրոյացում է անհրաժեշտ: Եթե դուք վերադարձել եք տուն և հազիվ եք ոտքի վրա կանգնում, բայց այսօրվա համար նախատեսված քսանութ գործերից միայն տասնչորսն եք հասցրել անել, ու եթե շարունակում եք նստել և բութ հայացքով նայել դատարկությանը, ապա մի´ մեղադրեք ձեզ  անարդյունա  անարդյունավետության համար:Ուղեղը չի կարող անդադար կատարել ձեր հրամանները: Նա իրենով էլ պետք է զբաղվի. չէ՞ որ պետք է կարգի բերի այն ամբողջ խառնաշփոթը, որ դուք եք ստեղծել: Այդ պահին պետք է բացակայի դրսից եկող տեղեկատվությունը: Ուղեղն այդ ժամանակ մաքրվում է: Դա էլ հենց կոչվում է զրոյացում: Նույնիսկ հողը դադարում է բերքատու լինել, եթե յոթ տարի շարունակ չեն թողնում հանգստանա, այլ ստիպում են նորից բերք տալ: Դա նրան անպտուղ ստրուկ է դարձնում:

Կեցցե՛ զրոյացումը:

 

Իդեալական պայմանների սխալականության կանոնը

Երբեք իդեալական պայմաններ չեն լինի: Հիմարություն կլինի, իհարկե, ժխտել, որ բարենպաստ պայմաններ հազվադեպ են լինում: Շատ ավելի հազվադեպ է լինում, երբ ինչ որ մեկի իմաստությունը բավարարում է օգտվել դրանցից: Մասամբ այն պատճառով, որ հնարավորությունները հանդես են գալիս խնդիրների դիմակով, որոնք պետք է լուծել:

 

8.Փոխհատուցման կանոնը

Ամեն ինչ միաժամանակ չի լինում։ Կարո՞ղ եք, արդյոք, պատկերացնել գեղեցկուհի կին, խնամված մատներ, հարդարված սանրվածք, ամեն օր տանը թարմ թխվածք, ամուսնու հետ անկողնում՝ կրքոտ, երեխաները  ողողված  են ուշադրությամբ, հրաշալի երգում է, հյուրերին զբաղեցնում է դաշնամուր նվագելով, այնքան առողջ է, որ ասես «այտերից արյուն է կաթում», հնազանդ է, մեղմ բնավորություն ունի, ժպիտով է դիմավորում, հանճարեղ բանաստեղծուհի, հաջողակ բիզնես-լեդի, իդեալական ընկեր…

Ամեն ինչ միաժամանակ չի լինում, այդ պատճառով էլ նապոլեոնը վախենում էր կատուներից, Չայկովսկին թուղթ էր ուտում և օրվա մեջ տասն անգամ լաց լինում, Սուվորովը հաճախ հիմար էր ձևանում, Շիլլերը մուսային կերակրելու համար ամենայն լրջությամբ սեղանին փտած խնձորներ էր դնում, իսկ Բախը կեղծամն էր նետում երգեհոնահարի վրա, երբ վերջինս սխալ էր նվագում:

Եթե  մի ոլորտում մարդն էական հաջողությունների է հասնում, ապա մի ուրիշ ոլորտ սովորաբար թերի է մնում: Բայց  մարդն արժեքավոր է ոչ այնքան թերությունների բացակայությամբ, որքան արժանիքների առկայությամբ:

 

  1. Ազդեցության կանոնը

Շրջապատը մեծ դեր է խաղում մարդու ձևավորման մեջ: Բժշկության մեջ մի այսպիսի հասկացություն կա. «արձագանքի նորմա»: Ակնհայտ է, որ նախասահմանումով  ինչ-որ մեկն ավելի սլացիկ է լինում, իսկ ինչ-որ մեկը՝ ավելի գեր: Սակայն նույնիսկ գիրության պարագայում կարելի է լինել գիրուկ հմայիչ կամ այլանդակության աստիճանի գեր: Նկատի ունեցեք՝ նույն գենետիկայի պայմաներում: Հենց դա էլ կոչվում է «արձագանքի նորմա»: Եթե որևէ մարդ երկնքից աստղեր էլ չի իջեցնում, նա նույնպես այդ «արձագանքի նորմայի»  որոշակի պաշար ունի, որը մի միջավայրում կզարգանա, իսկ մյուսում՝ ոչ: Միջավայրը եթե ոչ ամեն ինչի, ապա շատ բանի վրա է ազդում: Մենք նմանվում ենք նրանց, ովքեր մեր կողքին են և ավելի հազվադեպ է պատահում, երբ նրանց ենք դարձնում մեր պես:

 

  1. Տաղանդի նկատմամբ ծայրահեղ տարբեր վերաբերմունքի կանոնը

Տաղանդավոր մարդիկ միշտ ծայրահեղ տարբեր վերաբերմունք են առաջացնում. կա´մ հիացմունք, կա´մ ատելություն: Նրանց հնարավոր չէ անտարբեր ընկալել: Նրանց անհնար է չնկատել կամ անտեսել: Նրանց հնարավոր չէ մոռանալ: Նրանց հիշում են, սիրում և ատում: Նրանց մասին մտածում են և նախանձում: Այդ պատճառով էլ, եթե դուք տաղանդավոր եք, համընդհանուր հավանություն մի ակնկալեք: Թշնամիներ կունենաք արդեն այն բանի համար, որ ոչ բոլոր տաղանդներն են իրենց
բաժին հասել:

 

  1. Ընդհանուր հիշողության կանոնը

Մարդկանց  ամենից շատ կապում են ընդհանուր հիշողությունները դեպքերի, իրադարձությունների կամ միասին կերած «աղ ու հացի» մասին: Ընդհանուր հիշողության վրա է հիմնվում կապվածությունը, որոշակի առումով նաև շարունակվող սիրո հանգիստ շրջանը: Այսպիսով, հիշողությաան մեջ մնալը կապում է մարդկանց: Ուզո՞ւմ եք դրական կապվածություններ ունենալ, բարությամբ մնացեք մարդկանց հիշողության մեջ:

 

«Եթե մարդը քոնը չէ» կանոնը

Եթե որևէ մարդ «քոնը չէ», պետք չէ ջանալ «պահել նրան»,  միևնույնն է, նա մի օր

կհեռանա:

 

Թարգմանությունը գործավարության և զբոսաշրջության բաժինների ուսանողների

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s