Անցյալ դարասկզբին (1929թ.) ԱՄՆ-ում իրականացված այս գիտափորձի պատմությունը հետաքրքիր էր իր աժմեականությամբ։
Հայտնագործությունները, ինչպես գիտենք, արվում են այն ժամանակ, երբ կոտրվում են «ամենաճիշտ» և «ամենատրամաբանական» թվացող ավանդական կաղապարները։
Կարծում ենք, որ հատկապես տարրական դպրոցում և միջին դպրոցի ցածր դասարաններում ոչ միայն մաթեմատիկան, այլ նաև մյուս բոլոր «գիտակարգ»-առարկաները (օրինակ՝ պատմություն-հասարակագիտություն, օտար լեզուներ, մայրենի լեզվի քերականություն) չեն կարող հանդես գալ որպես առարկայի գիտական, համակարգված հիմունքների ուսուցում։ Դրանք միայն մեկ գլոբալ խնդիր ունեն լուծելու. երեխային «սովորել սովորեցնել»։
Իսկ «սովորել սովորեցնելը» ենթադրում է երեխային սովորեցնել գրել-կարդալ, տրամաբանել, տրամաբանված խոսք կառուցել, մտքերը ճիշտ և հետևողականորեն արտահայտել, հետազոտել, պրպտել, շրջապատող աշխարհի մասին հարցեր ձևակերպել և այդ հարցերի պատասխաններն ինքնուրույն, երբեմն նաև մեծահասակի զգույշ և նրբանկատ օգնությամբ գտնել և այլն։
Այս տեսանկյունից գիտափորձը և նրա արդյունքները շատ հետաքրքիր և ոգևորող են։
Շնորհակալություն այն հայերեն ներկայացնելու համար։
Գայանե Թերզյան
Անահիտ Մելքոնյան
Վարդուհի Պետրոսյան