ԱՀԱԲԵԿԻՉԸ

Բրենդան Դան

Քեյը մեկ այլ հաղորդագրություն ստացավ, երբ դուրս էր գալիս տանից դպրոց գնալու համար։
Անծանոթ համար. «Դու շատ տգեղ ես»:
Հեռախոսը դրեց գրպանը և գնաց դեպի ավտոբուսի կանգառ: Հիմա արդեն ամեն օր հաղորդագրություն էր ստանում: Ո՞վ էր։ Ինչո՞ւ էր դա անում: Հեռախոսը ծլնգաց:
candybear76.  Այլանդակ:
Հիմա նույնիսկ ընկերները չեն խոսում իր հետ: Բեքին միակն էր, ով դեռ բարյացակամ էր: Նա Քեյի ամենահին ընկերն էր: Հեռախոսը նորից ծլնգաց:  Իր ֆեսբուքյան նկարի մեկնաբանությունն էր:
princesspusheen: Ոչ ոք չի ցանկանում վրադ նայել: Անհաջողակ:

Քեյն իսկապես շփոթված էր: Նա փորձում էր ջնջել նամակներն ու արգելափակել օգտատերերին: Բայց գնալով ավելի շատ նամակներ էին գալիս տարբեր օգտատերերից: Բեքին կարծում էր, որ դա հաքեր է: Քեյը կապ էր հաստատել կայքերի հետ, նկարագրել էր, թե ինչ է կատարվում, բայց նրանք չէին պատասխանում:

Բեքին նրան էր սպասում ավտոբուսի կանգառում:

– Բարև, Քե´յ, լա՞վ ես:

– Ոչ, այս առավոտ ավելի շատ նամակներ ստացա: Կարծում ես արժե՞ գնալ ոստիկանություն:

-Միգուցե,- ասաց Բեքին:- Բայց չեմ կարծում, թե նրանք կարող են օգնել: Կարծում եմ նա anon.com կայքից է օգտվում: Հաքերներն օգտագործում են այդ կայքը, որպեսզի թաքցնեն իրենց ինքնությունը, ուստի ոստիկանությունը  չի կարող գտնել նրանց: Ինչևէ, կարծում եմ՝ գիտեմ, թե ով է նա…

Հենց այդ պահին ավտոբուսը եկավ, և նրանք բարձրացան:

Ավտոբուսում շատ երեխաներ կային իրենց դպրոցից: Քեյին թվում էր, թե բոլորն իրեն են նայում: Ջուլի ՄքԳանը փսփսում էր ընկերոջ հետ: Նրանք սկսեցին ծիծաղել: Քեյն ու Բեքին նստեցին:

– Ո՞վ է նա,- հարցրեց Քեյը:

– Շը՜շշ: Նա նստած է մեր հետևում: Մի՛ նայիր:

Քեյը նայեց շուրջը: Օլի Ջոնսը նստած էր հետևի նստարանին և նայում էր իր հեռախոսին:

– Բայց ինչու՞,- հարցրեց Քեյը:

– Դու նրա հետ էլ չես շփվում, այնպես չէ՞,-ասաց Բեքին:

– Ի՞նչ, մենք չենք շփվել,- ասաց Քեյը,- ես նույնիսկ չեմ հավանում նրան:

– Այո, բայց ես լսել եմ, որ դու նրա դուրը շատ ես գալիս:

Այդ օրը դպրոցում իսկապես վատ էր: Երբ նա Բեքիի հետ դաս չէր ունենում, ոչ ոք նրա կողքին չէր նստում և չէր խոսում հետը: Ավելի շատ հաղորդագրություններ եկան:

anookins2014.      Ի՞նչ է եղել դեմքիդ:

pixiestar.               Քեզ նայելիս զզվանքս գալիս է:

bellatricks17.        Բոլորն ատում են քեզ:

Նախաճաշի ժամին Քեյն իսկապես տխուր էր: Տիկին Գիպսոնը՝ երաժշտության ուսուցչուհին, տեսավ նրան լաց լինելիս և Քեյը նրան ամեն ինչ պատմեց: Նա առաջարկեց միասին գնալ ոստիկանություն, ասաց, որ նրանք հմուտ են կիբեր-հանցագործներին գտնելու գործում: Զանգը հնչեց: Դասի ժամն էր:

Հաջորդը ինֆորմատիկայի դասն էր: Նրանց դասարանը համակարգչային սենյակում էր, բայց ուսուցիչը դեռ չէր եկել: Բեքին ինֆորմատիկայի դասին մասնակցում էր մեկ այլ խմբում: Բոլորը լռեցին, երբ Քեյը ներս մտավ: Միայն մեկ համակարգիչ էր ազատ մնացել: Նա շարժեց մկնիկն ու տեսավ կայքը: Դա hatekay.com կայքն էր: Այնտեղ Քեյի նկարներն էին, բայց ահավոր փոփոխված: Քեյին նկարներից մեկում դարձրել էին զոմբի: Էջի վերևում հաղորդագրություն կար.

«Հավանեք այս էջը, եթե ատում էք Քեյ Գրանջերին»:

Ավելի քան 100 հավանում կար։ Նրա հեռախոսը ծլնգաց։

Անծանոթ համար։ Ես հետևում եմ քեզ։

Քեյը վազելով դուրս եկավ դասասենյակից և մինչև տուն վազելով գնաց՝ առանց կանգ առնելու։ Այդ շաբաթ նա դպրոց չգնաց։ Նա չէր միացնում համակարգիչն ու բջջայինը։ Երկուշաբթի Տիկին Գիբսոնը զանգահարեց։ Ոստիկանությունը կարծես թե գիտի, թե ով է ահաբեկչը։ Քեյը որոշեց գնալ և ամեն ինչ պատմել Բեքիին։

Բեքին իր ննջասենյակում համակարգչով էր աշխատում։ Նրանք սկսեցին խոսել, բայց հետո Բեքիի մայրը բացեց դուռը։ Նա անհանգիստ տեսք ուներ։

– Բե´քի, կարո՞ղ ես ներքև իջնել։

Քեյը նույնպես ոտքի կանգնեց։

– Քե´յ, խնդրում եմ, կարո՞ղ ես այստեղ սպասել։

Քեյը սպասեց, բայց Բեքին ետ չվերադարձավ։ Հետո համակարգիչը սկսեց ծնգալ։ Նամակ էր։ Քեյը նայեց էկրանին։ Նա չէր հավատում իր տեսածին։ Այնտեղ Օլի Ջոնսի նկարներն էին։ Դրանցից ոմանց շուրջ համբույրներ էին դրված։ Կար նաև Բեքիի և Օլիի միասնական նկարը։ Էկրանի վերևում հաղորդագրություն կար։ Քեյը սեղմեց դրա վրա և կայքը բացվեց։ Դա anon.com կայքն էր։ Դա Բեքիի անանուն էջն էր։ Այդ պահին դուռը բացվեց։ Բեքիի մայրն էր։ Նա շատ շփոթված էր։ Ինչ որ մեկը նրա հետևում էր կանգնած։
– Քե´յ, ոստիկանը ցանկանում է խոսել քեզ հետ։

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s