Ես եկել եմ թիվ 191 դպրոցից, քոլեջի մասին լսել եմ ընկերներիցս: Առաջին իմ տպավորությունները շատ լավն են, ծանոթացա իմ դասընկերների, դասախոսների և բարձր կուրսերի ուսանողների հետ: Ես ուրախ եմ, որ այստեղ ազգային պարեր և երգեր են ուսուցանում: Ես սիրով մասնակցում եմ այդ ամենին:
Հետաքրքիր է, այստեղ բոլորը ժպտում են:
Ինձ համար անսովոր է, որ այստեղ գիրք և տետր հասկացություններ չկան, բոլորը աշխատում են համակարգչով: Ամենազարմանալին այն է, որ ուսանողները դասախոսների հետ միասին մշակում են ծառերը և ջրում ծաղիկները: