Բարձունքի հաղթահարում՝ Արմաղան

12033139_525181750979696_612008255355629017_n

Հոկտեմբերի 13–14

Ճամփորդության երթուղին
Երևան-Սևան- Ներքին Գետաշեն-Սելիմի լեռնանցք- Արատես-Երևան

Բաղադրիչներ

«Մեր գյուղը»
«Բարձունքի հաղթահարում 2829 մետր բարձրության վրա գտնվող Արմաղան լեռ
Գրական ընթերցումներ
Հայրենագիտություն. «Ճանաչենք մեր հայրենիքի պատմամշակութային հուշարձանները»
Արատեսի դպրական կենտրոն

Նախապատրաստական աշխատանքներ

Սովորողները համացանցի միջոցով ծանոթանում են Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղին, տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողներին, ճանաչում Արմաղան լեռը, առացանց  տեղեկություններ հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում և Քոլեջի ենթակայքում:
Էրիկ Մկրտչյան
Սուսաննա Կիրակոսյան  «Ավանդություն Արմաղանի մասին»
Արտակ Ֆահրադյան
Լուիզա Մելոյան

 

Արդյունքում  կունենանք ուսումնական փաթեթներ, ֆոտոշարեր, պատումներ, ռադիո և տեսանյութեր, ինչպես նաև սովորողները ձեռք կբերեն հետազոտելու կարողություններ, պատմական փաստերը համադրելու և վերլուծելու հմտություններ, հայրենաճանաչություն:

Մասնակիցներ

  1. Դավիթ Գասպարյան
  2.  Էրիկ Մկրտչյան
  3. Արտակ Ֆահրադյան
  4. Արթուր Աբրահամյան
  5. Արմինե Համբարձումյան
  6. Գայանե Մարգարյան
  7. Մարիամ Վարդանյան
  8. Վլադ Գրիգորյան
  9. Վոլոդյա Ղուկասյան
  10. Էդուարդ Մաղաքյան
  11. Տիգրան Սիմոնյան
  12. Սուսաննա Կիրակոսյան
  13. Լուիզա Մելոյան
  14. Ալլա Սարգսյան
  15. Գրիգոր Մաթևոսյան
  16. Մկրտչյան Հայկ

ճամփորդության ծրագիր

Հոկտեմբերի 13

9.00.00 — մեկնում

12.00  — ժամանում,  տեղավորում հասակակիցների տներում, նախաճաշ

13.00 -17.00 — վերելք Արմաղան լեռը,  ճանապարհին՝ գրական ընթերցումներ,  սովորողները կարդում են հայ հեղինակների «Ես իմ անուշ Հայաստանի»,  «Հայրենիքում»,  «Հայաստան ասելիս»  բանաստեղծությունները, ճանաչում, հավաքում  հայրենի բնաշխարհի դեղաբույսերը (ուրց, դաղձ, կռատուկ):

18.00  — ընթրիք

19.00 -21.00-  քայլարշավ գյուղում, ծանոթություններ, շփումներ  գյուղի մարդկանց և  հասակակիցների հետ, ճանաչողություն գյուղի մարդկանց նիստուկացին ու կենցաղին: Այցելություն Կոթի եկեղեցի, գյուղի՝ խաչքարերով հարուստ հին գերաեզմանատուն:

22.00 —  հիգիենայի ժամ, քուն

Հոկտեմբերի 14 

8.30 — 9.00 — վերկաց, մարմնամարզություն

09.00-10.00 — նախաճաշ

10.00-  մեկնում Վարդենյանց լեռնանցքով դեպի Վայոց ձոր, ճանապարհին այցելություն  Սելիմի քարավանատուն, քարավանատան մասին պատմվող ավանդության ունկնդրում, ապա այցելություն Արատես գյուղ:

13.00 -14.00 — ճաշ

14.00-16.00 — քայլարշավ գյուղում, այցելություն Արատեսի վանական համալիր, ջրվեժներ, Արատեսի դպրական կենտրոն:

17.00 — մեկնում

Վերադարձից հետո դասավանդողի հաշվետվություն, սովորողների աշխատանքների արդյունքների ամփոփում բլոգներում:

Էրիկ Մկրտչյան

Այցելություն Արատես

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s