«Իմ բնակավայրը» նախագիծ
Այս ուսումնական տարի Քոլեջ սովորելու են եկել ուսանողներ Արարատի մարզից: Եվ միտք առաջացավ մոտիկից ծանոթանալ այն գյուղերին, որտեղ ապրում են մեր սովորողները: Որոշեցինք, որ հենց իրենք կծանոթացնեն մեզ իրենց բնակավայրերին, կպատմեն իրենց սովորույթների, ավանդույթների, մարդկանց մասին:
Սուրեն Ասրյանը և Գևորգ Մկրտչյանը կներկայացնեն Ազատաշեն գյուղը
Դավիթ Գասպարյանը և Արթուր Աբրահամյանը կներկայացնեն Դաշտավան գյուղը
Նպատակը. կրթական փոխանակումներ
պարերի, պարերգերի, երգերի տարածում
Ճանաչել մեր հայրենիքը, ճանաչել և ուսումնասիրել Ազատաշեն բնակավայրը, նրա պատմությունը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն:
Բնապահպանական` ճանաչել և ուսումնասիրել գյուղի բույսերը, նրանց բուժական նշանակությունը:
Նախապատրաստական աշխատանք. սովորողները համացանցի միջոցով ծանոթանում են գյուղին, տարածքում գտնվող պատմամշակութային կոթողներին, առցանց տեղեկություններ հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում:
Նախնական պայմանավորվածություն Ազատաշեն գյուղի տնօրեն Արմինե Մանուկյանի հետ:
Ծրագիր
10:00 մեկնում Քոլեջից
11:00 – 12:00 Հանդիպում Ազատաշեն գյուղի միջնակարգ դպրոցում, տնօրեն՝ Արմինե Մանուկյան, հեռախոս՝ 098577704: Բլեյան բաց ցանցի ներկայացում
12:00 – 14:00 Շրջայց գյուղում, պարերի, պարերգերի տարածում, հանդիպումներ, հարցազրույցներ
14:00 վերադարձ Քոլեջ