Մարմարը, կամ Հովհաննես Թումանյանի գաղտնի սերը

«Մարմար Մարկովնան… նոր ծրագիրներ է կազմել, Տե՛ր Աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու: Նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս, որ նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Է˜հ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը»:

Ամենայն հայոց բանաստեղծի այս տողերը իր լավագույն բարեկամուհու`իշխանուհի Մարիամ Թումանյանի մասին են:  Իսկ ո՞վ  էր Մարիամ Թումանյանը: Կին, որը մեծ դեր է ունեցել հայ մշակութային կյանքի զարգացման գործում: Գեղեցկությունը, խելքը, ինտելեկտն ու բարությունը հիանալի համատեղվել էին այդ ինքնատիպ կնոջ մեջ: Ամեն ինչում կանոնավոր եւ միշտ ճշտապահ իշխանուհու համար դժվար էր համակերպվել ազատություն սիրող բանաստեղծի խենթ հոգու պոռթկումներին: Մյուս կողմից էլ, նրանք այնպես էին մտերմացել, որ հաճախ իրար հասկանում էին կես բառից:
Գարնանային մի երեկո, այնուամենայնիվ, երկար տարիներ լռելուց հետո Թումանյանը վերջապես խոստովանում է իր սերը Մարմարին: Իշխանուհին ոչինչ չի պատասխանում, միայն իջեցնում է գլուխը, եւ աչքերը լցվում են արցունքով: Երկուսն էլ հասկանում էին, որ իրենք ամուսնացած են, բազմազավակ ծնողներ (Հովհաննես Թումանյանը 10 երեխա ուներ, Մարիամը` 6), եւ իրենց սերն անհնար է: Այդ առիթով Մարիամ Թումանյանը գրում է. «Մենք չէինք կարող միանալ,– որովհետեւ երկու ընտանիք պիտի քանդվեր, իսկ ուրիշի դժբախտության վրա հիմնված բախտավորությունը երբեք ուրախություն չի տալիս մարդուն»:
Իշխանուհի Մարիամ Թումանյանը եւ Հովհաննես Թումանյանը կապված էին բարի եւ մաքուր սիրով: Այդ սիրուն երբեք վիճակված չէր դառնալու իրական, նրանք դա գիտեին: Եվ նրանք ապրեցին այդ գիտակցության դառնությամբ: Տարիներ անցած էլ, երբ կարդում ես նրանց հուշերն ու նամակները, զգում ես այն ողբերգությունն ու լուսավոր սերը, որ ապրել են Մարմարն ու Հովհաննեսը: Իրենց երկուսի հոգեվիճակն ամենից լավ բնութագրել է հենց բանաստեղծը․ «Այսպես, չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք. տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, եւ մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s