Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է… Գաբրիել Գարսիա Մարկես
Հաշվետվություն
Մարտի 1-2-ին Քոլեջի սովորողների հետ իրականացրի երկօրյա ճամփորդություն դեպի Վայոց ձոր մարզի Վերնաշեն գյուղ: Դուրս եկանք առավոտ վաղ, առաջին կանգառը Արենիի գինու գործարանն էր:
Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ է հիմնադրվել Արենիի գինու գործարանը, որտեղ մեզ ջերմությամբ հյուրընկալեցին:
Մեր հաջորդ կանգառը Արենի-1 քարանձավն էր:
Արենի-1 քարանձավը, որը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվամբ, գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ Արփա գետի ափին: Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։
Մի քանի տարի առաջ Թռչունների քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը:
Մեզ սպասում էին Վերնաշենի միջնակարգ դպրոցում: Վերնաշեն կատարած ճամփորդության ընթացքում միշտ մեզ հետ էր Վերնաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը, դասավանդողների և աշակերտները: Միասնական պարապմուքներ, քայլք գյուղում, Թանահատի վանք, Գլաձորի համալսարան արգելոց-թանգարան…
Հանդիպում գյուղի տարեցների հետ…
Տպավորություններ
Միլենա Սարգսյան
Դանիել Գաբրիելյան
Նելլի Հարությունյան
Անահիտ Մելքոնյան 1 2 3 4 5
Այս ամենը տեսանյութում.