Ապրիլի 26
- Թարգմանական նախագիծ, անցկացման վայրը՝ Քոլեջ
Մասնակից սովորողներ՝
Պայծառ Հարությունյան
Սուսաննա Կիրակոսյան
Սեդա Սեդրակյան
Քնարա Գևորգյան
Դանիել Գաբրիելյան
Միլենա Սարգսյան
Թարգմանությունն ուսումնական աշխատանք է: Հեղինակային կրթական ծրագրի սովորողը թարգմանիչ է. նա սովորաբար թարգմանում է տարբեր դասընթացների ծրագրերով անհրաժեշտ ուսումնական նյութեր՝ իր համար, ընկերների համար, իր ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով։ Թարգմանելուց առաջ պետք է մի քանի անգամ կարդալ տեքստը՝ ոչ միայն այն լավ հասկանալու, ամբողջը պատկերացնելու համար, այլ նաև նրա կառուցվածքը, ռիթմը յուրացնելու, հեղինակի բառապաշարի վերաբերյալ դիտարկումներ անելու։ Լավ է թարգմանությունն անել՝ պահպանելով օտարալեզու նյութը, նախադասություն առ նախադասություն։ Սա և՛ թարգմանչին է հնարավորություն տալիս ՝ վերադառնալու իր աշխատանքին, վերանայելու իր ընտրած թարգմանությունը, և՛ նյութը խմբագրողի գործն է հեշտացնում։
Նախագծի աշխատանքային ուղղություններ