Նպատակը
Հայալեզու դարձնել Youth for Human Rights կազմակերպության ֆիլմ-հոլովակները։ Այնուհետև առաջարկել, որ կայքում այլ լեզուների կողքին տեղադրեն նաև հոլովակների հայերեն տարբերակները։
Մասնակիցներ
Քոլեջի գործավարության և զբոսաշրջության բաժնի նախկին և ներկա ուսանողներ
Գոհար Գաբրիելյան, Պայծառ Հարությունյան, Մարիամ Տեր-Գալստանյան, Անժելա Շամոյան, Անի Պետրոսյան
Նախագծի ընթացքը
Նախագիծը սկսվել է շուրջ երկու տարի առաջ։ Youth for Human Rights կայքից (https://www.youthforhumanrights.org/what-are-human-rights/universal-declaration-of-human-rights/introduction.html) վերցրել էինք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածների համար փոքրիկ ֆիլմ-հոլովակներ, որոնք նախատեսված են հատուկ պատանիների համար։
Գործավարության և զբոսաշրջության բաժինների անցյալ տարվա ուսանողների հետ թարգմանել էինք ֆիլմերը ևսկսել հայերեն տիտրեր դնելու աշխատանքները։ Այս տարի աշխատանքն ավարտին հասցնելու աշխատանքներին միացան նաև 1-ին կուրսի ուսանողները։
Արդեն պատրաստ են հայերեն տիտրերով բոլոր ֆիլմ-հոլովակները։
Նախագծի ղեկավարներ
Գայանե Թերզյան
Անահիտ Մելքոնյան
Մասնակիցներ՝ քոլեջի գործավարության և զբոսաշրջության բաժինների սովորողները