‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի Քոլեջում օտար լեզու դասավանդման մոդուլ-ծրագիրը հիմնական կրթությամբ առաջին կուրսի ուսանողների համար

            2019-2020 ուստարի

Նպատակը

Քոլեջում օտար լեզվի դասավանդումը նպատակաուղղված է օտար լեզվով սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը՝ ընտրած մասնագիտության գործառույթներին առընչվող թեմաներով ու թեմատիկ բառապաշարով, միջմշակութային փոխըմբռնմանը, ընտրած մասնագիտության այլոց փորձը նկարագրող տեքստերի ընթերցելով ընկալմանը, թարգմանական կարողությունների ձևավորմանը:

Առարկայի դասավանդման խնդիրները

Լեզվական չորս բաղադրիչների` խոսելու, ընթերցելու, լսելու և գրելու սովորողների գիտելիքները, ունակություններն ու կարողությունները հասցնել միջազգայնորեն ընդունված B1 մակարդակի:

Զարգացնել ունկնդրելու ու խոսելու հետևյալ կարողությունները`

-բանավոր խոսք կառուցել հաղորդակցական տարբեր խնդիրներին համապատասխան. տեղեկացնել, պատմել, նկարագրել, բնութագրել, հիմնավորել

– պատմել կարդացածի, տեսածի, լսածի, ապրածի, զգացածի մասին

-կարծիք հայտնել, գնահատական տալ

– ուսումնական նախագծերի արդյունքների հիման վրա կարողանալ պատրաստել հաղորդում ներկայացում և ներկայացնել այն բանավոր կերպով պատասխանելով հնարավոր հարցերին և հիմնավորելով սեփական տեսակետը

Լսելով հասկանալ քննարկման ընդհանուր թեման և կարողանալ մեկ երկու նախադասությամբ ասել այդ մասին:

Լսելով հասկանալ ծանոթ թեմայի շուրջ մարդկանց խոսքի հիմնական կետերը, և կարողանալ տալ պատասխաններ։

Հասկանալ լսվող խոսքի փաստացի տեղեկատվությունը

(գործողության կատարողը, տեղն ու ժամանակը) և կարողանալ պատասխանել դրանց վերաբերող հատուկ հարցերին։

Տարբերել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։

Կռահել լսվող անծանոթ բառերի նշանակությունը ծանոթ թեմային վերաբերող խոսքում։

Զարգացնել ընթերցելու հետևյալ կարողությունները

– կարդալ և ընդհանուր գծերով հասկանալ ԶԼՄ-ներում հրապարակումների բովանդակության էական փաստերը, առանձնացնել գլխավոր իմաստը

– կոնկրետ հանձնարարություն կատարելու համար (օրինակ `ռեֆերատ, նախագծային աշխատանք ) ընթերցելով ԶԼՄ-ների հոդվածներ, ինտերնետային էջեր, տեղեկատվական գրականություն կարողանալ տվյալներ հավաքել

-Կարդալ և հասկանալ անծանոթ տեքստեր, որոնց անծանոթ բառերը միջազգային բառեր են;

-Առանձնացնել ընթերցված նյութի գլխավոր մտքերը և փաստերը՝ բաց թողնելով երկրորդականները;

-Տեքստն ընթերցելուց հետո կարողանալ պատասխանել դեպքերի և իրադարձությունների մասին հարցերին;

-Բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջազգայնորեն ընդունված միջին (Intermediate) մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը, ընտրած մասնագիտությանը վերաբերող տեղեկատվական ոչ բարդ տեքստերը:

Զարգացնել գրելու հետևյալ կարողությունները –

– անգլերենով հաղորդագրություն պատրաստել տեղի ունեցած իրադարձության մասին կրթահամալիրի կայքում տեղադրելու համար

Կարողանալ շնորհակալական կամ հրավերքի կարճ նամակ գրել;

Կարողանալ լրացնել անձնական տվյալների մասին հարցաթերթիկը;

Զարգացնել թարգմանական կարողությունները

Կարողանալ թարգմանել հայերենից անգլերեն և հակառակը առանց բառարանի օգնության միջին մակարդակի (Intermediate) լեզվական դժվարություն ունեցող տեքստեր , իսկ բառարանի օգնությամբ անգլերենից հայերեն թարգմանել ընտրած մասնագիտությանը վերաբերող բնագիր ոչ շատ բարդ տեղեկատվական տեքստեր:

Շաբաթական ժամաքանակը – 4

Բովանդակությունը

Ուսուցումը ընդգրկում է հետևյալ թեմաները ըստ ընտրած մասնագիտության ուղղվածության.

Խաղողագործություն և գինեգործություն, պարտիզապուրակային գործ, զարդակիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում, զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում, գրադարանային գործ, գործավարություն:

Տեքստերի տիպերը

Ունկնդրելու և խոսելու տեքստերը կարող են լինել` կարճ նկարագրություններ, հաղորդագրություններ, արարողակարգային երկխոսություններ, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված հատվածներ թերթերից ինտերնետային էջերից:

Ընթերցելու համար տեքստերը կարող են լինել նկարագրրություններ, տեղեկատվություններ, հարցազրույցներ, գովազդներ և հայտարարություններ, պարզեցված հատվածներ թերթերից և ինտերնետային էջերից:

Անգլերենի լեզվական միջուկը

Բառակազմական գիտելիքներ և կարողություններ

Ածականակերտ վերջածանցներ- ish, -like, -ic, -ical, -ous, -less, -ful,

Գոյականակերտ վերջածանցներ – dom, -ist, -ship, -ance, -ence, -al,

Մակբայակերտ վերջածանցներ – fold, -ward,

Բայակերտ վերջածանցներ –ize, -ate, -en, -ify

Նախածանցներ ( in-, im-, ir-, il-), de-, dis-, mis-

anti- , bi- , extra-, inter- , multi- , over- ,

pre-, post-, retro- , sub-, super- , trans- , uni-

Քերականական գիտելիքների ծավալը

Ձևաբանություն

Հոդ – որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն

Գոյական անուն – թիվ, հոլով, սեռ

Գոյական + գոյական կառուցվածքը

Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ և հարաբերական դերանունները

both, either, neither դերանունները

Ածականների համեմատության աստիճանների ուժեղացումը

Տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները

Մակբայների կիրառման յուրահատուկ դեպքերը` hard-hardly, cheap-cheaply, short-shortly, direct-directly, high-highly, wide-widely, close-closely

Նախդիրներ – ժամանակ, տեղ և ուղղություն ցոիյց տվող

Բայական բոլոր ժամանակները` ներգործական և կրավորական

Մոդալ բայերն ու դրանց համարժեքները, մոդալ բայ + Perfect Infinitive ձևերը

Բայի անդեմ ձևերը` Infinitive, Participle, Gerund

Որիշի ուղղակի խոսքը անուղղակիի վերածելու յուրահատուկ դեպքերը

Շարահյուսություն

Համադասական և ստորադասական շաղկապներ

Բարդ ստորադասական նախադասություններ

Ռուսերենի լեզվական միջուկը

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու դասարանական գործունեություն

Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը

Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին

Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին

Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ

Խոսելու գործունեություն

Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)

Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)

Քննարկումներ և բանավեճեր

Բեմականացումներ

Ընթերցելու գործունեություն

Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:

Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:

Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):

Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:

Թարգմանական գործունեություն

Ինտերնետից, անգլերեն լրագրերից վերցված արդիական հոդվածներ թարգմանել, որոնք ունեն հասարակագիտական ուղղվածություն

Դիտել BBC լրատվական գործակալության հեռուստալուրերը և տալ կարճ տեղեկատվություն հայերենով

Թարգմանել տարբեր դեղերի, կենցաղային սարքերի գործածման մասին ցուցումները

Ստուգման և գնահատման կարգը

Գիտելիքների և կարողությունների ընթացիկ ստուգումները աննկատ որպես հետաքրքիր դասապրոցես կատարվելու են խոսքային գործունեության 5 բաղադրիչներով` ունկնդրումով հասկանալը, ընթերցումով հասկանալը, խոսելու

կարողությունը, գրելու կարողությունը և գրավոր ու բանավոր թարգմանելու կարողությունը : Տարվա ընթացքում նախատեսվում է երկու կիսամյակային ստուգում` դեկտեմբեր 2019 և մայիս 2020 :

Գնահատումը կկատարվի 10 բալային համակարգով`

· 0-ից 3` բալ հանձնարարությունը ամբողջությամբ կատարելու համար

· 0-ից 3` բալ հանձնարարության կատարման որակի համար (հաշվի են առնվում ընտրված բառապաշարը, քերականությունը, խոսքի տրամաբանական իմաստը)

· 0-ից 2` բալ (հաշվի է առնվում կատարած աշխատանքը ինքնուրույն ներկայացնելու և հիմնավորելու կարողությունը)

· 0-ից 2` բալ (հաշվի է առնվում ինքնուրույն մտքեր արտահայտելու կարողությունը)

Սովորողների հետազոտական աշխատանքներ

· Ինտերնետային էջերում փնտրվում են ուսումնական տարբեր առարկաներից արդեն սովորած թեմաներին վերաբերող հետաքրքիր հոդվածներ, տեղեկատվություններ և թարգմանվում են հայերեն: Գործունեության այս ձևը ապահովում է միջառարկայական կապերը:

Ուսումնական Ճամփորդություններ

Մի որևէ ուսումնական ճամփորդություն կատարելուց առաջ աշակերտները ուսումնասիրում են տվյալ պատմական հուշարձանի կայք էջը անգլերենով և լինելով տեղում` մեկնաբանություններն արվում են անգլերեն: Յուրաքանչյուր ուս.ճամփորդություն լինում է անգլերենի և ռուսերենի գործնական կիռարման դաս: Խաղարկվում է “էքսկուրսավար-զբոսաշրջիկներ” դերային լեզվական գործունեությունը:

Օգտագործվող գրականություն

1. A.J.Thomson « A Practical English Grammar » Oxford University Press, 2003

2. Nick Kenny « First Certificate Pass Key » Macmillan 2000

3. David Seymour & Maria Popova « 700 Classroom Activities » Macmillan 2005

4. Raymond Murphy « Englis Grammar in Use » Cambridge University Press 2005

5. Matyushkina-Guerke « Practical English in Patterns »

6. Richard Moyer « Science » 2000

7. Ն.Մ.Ավագյան և ուրիշներ « Անգլերենի թեստային վարժությունների շտեմարան » Երևան 2009 http://www.englishlearner.com http://www.nonstopenglish.com http://www.englishpage.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s