Հունվարի 15-ին առավոտյան՝ լուսումութին հավաքվեցինք Երևանի երկաթուղային կայարանում։ Գյումրի գնացող գնացքն արդեն կառամատույցում էր։
Գյումրին մեզ դիմավորեց արևոտ…
Հետաքրքիր էր մեր հանդիպումը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, «Իմ ֆռռիկը» ապրանքանիշի համահեղինակ և Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Արսեն Վարդանյանի հետ: Տեղեկացանք, որ հայկական ավանդական հոլով ու ինտելեկտուալ զարգացնող Տեյմորտակ խաղով կարող ենք մրցել մեր վարպետությամբ քաղաքի ցանկացած անկյունում:
Ժամանակին հոլը կամ, ինչպես գյումրեցին է ասում, «ֆռիկը» տղաների սիրած զբաղմունքն էր: Գյումրեցի մի քանի երիտասարդներ օրերից մի օր որոշեցին «ֆռիկին» երկրորդ կյանք տալ։
Հանդիպումը թիվ 32 հիմնական դպրոցում շատ հետաքրքիր անցավ։ 7-9-րդ դասարանցիներին ներկայացրեցինք կրթահամալիրը, քոլեջը, մեր նախագծերն ու ծրագրերը, մեր բլոգները, մեր նոր ընկերներին հրավիրեցինք մասնակցելու «Դիջիտեք»-ին։
Օրն ավարտեցինք քաղաքի կենտրոնում՝ «Պատմական Գյումրիում» զբոսանքով։ Եղանք Գյումրու կենտոնական հրապարակում, Սբ. Աստվածածին («Յոթ վերք») և Սբ. Նշան եկեղեցիներում, զբոսնեցինք Պուշկինի, Թումանյանի, Հյուսիսային փողոցներում, տեսանք քաղաքի հին, պատմական շենքերը, նոր ու վերականգնվող կառույցները։
Երեկոյան տանը տաքուկ էր և….
Մենք սիրում ենք քեզ Գյումրի.
Գյումրու անդրադարձը մեր ճամփորդությանը:
Մեր խցաններով խճանկարների արվեստանոցի հյուրերը Սեբաստացի կրթահամալիրի դպրոցականներն են։ 😊😊😊
#myspinningtop
#gyumriisourhome
#aniphotoservice
#travelwithshirakib…
Սովորողները կիսվել են իրենց տպավորություններով.
Մարիա Շոկարյան
Գոհար Բարսեղյան
Իրինա Գյուրջինյան
Քեթրին Բուդաղյան
Հայկ Բաղդասարյան
Աքսել Ղազարյան
Անի Հովհաննիսյան
ՖՌՌԻԿ՝ ՀՈԼ ԿՖՌՑՆԻՆՔ…