Սովորողի բլոգը ինքնարտահայտման հարթակ

IMG_20180429_154739

Բլոգավարությունը մանկավարժական տեսանկյունից մի քանի առավելություն ունի.

Բլոգը սովորողների և դասավանդողների համ

ար իրենց պատրաստած, թարգմանած, երբեմն նաև ժողոված  մեդիանյութերի, համացանցային ռեսուրսների, մեդիափաթեթների, ձայնագրքերի, տեսահղումների, տեսագրքերի, տարատեսակ էլեկտրոնային հղումների, հարցաշարերի պահոց-տարածք: Առանձնացնում եմ

  • Բլոգը էլեկտրոնային ուսումնական նյութերը, ինչպես նաև ուսուցչի մանկավարժական գործընթացը համակարգող գործիք է

Բլոգը նաև շատ արդյունավետ համակարգող գործիք է, որն օգնում է աշխատանքը դարձնել էլ ավելի ստեղծական և տեսանելի գործընթաց. ցանկացած պահի կարող ենք բացել ծրագրերը, դիտարկել ինչպես հաջողությունները, անպես էլ դժվարություններն ու խնդիրները: Այն նաև շատ հարմար է դասի պլանները, ուսումնական նյութերը զետեղելու համար:

  • Բլոգը սովորողի ուսումնառության և աճի շարունակական դիտարկման գործիք է

Բլոգի նյութերի ուսումնասիրությունը տեսանելի է  դարձնում տարբեր ուսումնական առարկաներից սովորողի գիտելիքների և կարողությունների զարգացումը ուսումնառության տարիների ընթացքում: Այս զարգացումը ակնհայտ է Գոհար Գաբրիելյանի բլոգում:

  • Բլոգը անհատականածված ուսուցման արդյունավետ գործիք է

Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը, ինչպես    ի բլոգում:

Դասավանդողի բլոգը հնարավորություն է տալիս ստեղծել և միաժամանակ սովորողներին ամենուր հասանելի դարձնել ուսումնական նյութերը կամ հղումներն ու տեսահղումները ինչպես դպրոցում, այնպես էլ տանը:

Իմ բլոգում  հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքների մի քանի տարբերակ, որոնցից սովորողը կարող է ընտրել իր ուժերին կամ հետաքրքրություններին առավել համապատասխանողը։ Ընդ որում, սովորողը կարող է կատարել առաջադրանքը ինչպես ուսումնական պարապմունքի ժամանակ, այնպես էլ տանը:

  • Բլոգը բաց, թափանցիկ ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև սովորողի և դասավանդողի աշխատաքային փորձի փոխանակման գործիք է

Բլոգի շնորհիվ ուսումնական գործընթացը դառնում է ոչ միայն ստեղծական, այլ նաև բաց, քանի որ աշխատանքի արդյունքները հասանելի դառնում ոչ միայն ուսուցիչներին ու ծնողներին, այլև՝ընկերներին: Ցանկացած պահի

  • Բլոգը ինքնաարտահայտման լայն հնարավորություններ է տալիս թե՛ սովորողին և թե՛ դասավանդողին։

Բլոգավարության ընթացքում շատ կարևոր է սովորողների ներուժն օգտագործելը: Սովորողները սիրում են աշխատել բլոգներով, նրանց գրավում է բլոգի ընձեռած ինքնարտահայտման հնարավորությունը: Սովորողները, ովքեր արագ տիրապետում են ՏՀՏ հմտություններին, հաճախ դառնում են նաև դասավանդողների խորհրդատուները:

Դասավանդողի բլոգը դառնում է գլխավոր բլոգ` սովորողների բլոգները աշխատեցնող գլխավոր շարժիչ ուժը: Իսկ սովորողների բլոգները հնարավորություն են տալիս վերահսկել ուսուցման գործընթացը և ստեղծել հարթակ` մտքերն ու զգացմունքները, կարծիքները հրապարակելու համար: Յուրաքանչյուր առաջադրանք կատարելուց հետո սովորողն արտահայտում է իր կարծիքը, տեսակետը, (տե՛ս     բլոգը}:

  • Ուսումնական բլոգը սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ է:

Բլոգն աստիճանաբար դառնում է ոչ միայն սովորողների և գործընկերների, այլև ծնողների համար հետադարձ կապ ապահովող օղակ, հարթակ։ Ընդ որում, այդ կապն արագ է, դինամիկ, արդյունավետ։ Այն հնարավորություն է տալիս, որ մեր սովորողների համայնքն ընդլայնվի՝ ներառելով նաև ընտանիքի անդամներին, հաճախ, ինչու չէ, նաև կողմնակի մարդկանց, ովքեր բլոգի բաց հարթակի շնորհիվ կարողանում են կարդալ նյութերը աջակից դառնալ մեր համատեղ ուսումնառությանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s