Ինքնուրույնությունը անձի հավաքական հատկանիշ է, որն ունի մի շարք բաղկացուցիչներ և ենթադրում է նախաձեռնողականություն, ակտիվություն, ինքնավստահություն, նպատակասլացություն:
Ուսումնական ռադիոն ստեղծվում է որպես ուսումնական աշխատանք և դրա իրականացման արդյունքն է: Այն լրացուցիչ կրթություն է, սովորողների անհատական, խմբային, ընտանեկան, ուսումնական նախագիծ:
Այս աշխատանքն ուղղված է մայրենի խոսքի և գրավոր, և բանավոր խոսքի մշակմանը: Թեմայի ընտրությունը, հարցերի կազմումը, դրանք ներկայացնելը, զրույցի բռնվելը, արագ կողմնորոշվելը, ըստ իրավիճակի՝ նոր հարցերի առաջադրումը կարևոր հմտություններ են, որոնք ձեռք է բերում սովորողը հարցազրույցներ վարելիս:
«Սարալանջ» ռադիոն առցանց ռադիո-նախագիծ է՝ վեբ-ռադիո, որն ունի իր հրապարակված ծրագիրը, իր բլոգը, որը ստեղծում և վարում են նախագծի համակարգողները։ Հեռարձակվում է 2019 թվականի նոյեմբեր ամսից:
Ռադիոյի նորամուտը կրթահամալիրի տոնի առթիվ էր: Սկզբում «Խաչմերուկ», հիմա արդեն «Սարալանջ» ռադիո: Մասնակիցներն են միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողները: Նախագիծը երկարաժամկետ է:
Ուսումնական ռադիոյի հաղորդումներ
- Գրական ընթերցում. ընթերցանության նախագծերով աուդիոնյութեր
- Լուրեր. կրթահամալիրային, դպրոցական, դասարանական, ընտանեկան, բակային բաժիններով
- Ուսումնական, տեղեկատվական նյութեր (ընտրված և մշակված սովորողների կողմից)
- Ուսումնական նորություններ. ինչ եմ (ենք) սովորել (ավելի լավ է՝ հայտնագործել), ինչպես, ինչու
- Օրվա խորհուրդը. օրը պատմության մեջ
- Օրվա խոսքը՝ շնորհակալությունը, բողոքը, ներողությունը, դիմումը, բացատրությունը
- Ռադիոանդրադարձներ նախագծային աշխատանքներին:
Մասնակիցները Միջին դպրոցի տարատարիք սովորողներ են, ծնողներ, հյուրեր: Մասնակիցները ընտրում են թեման, նախնական հետազոտություն են անում, աղբյուրներ գտնում, օգտվում են սոցիալական ցանցերի և համացանցի, ընձեռած հնարավորություններից, նյութը շարադրում են պարզ և պատկերավոր ձևով՝ օգտագործելով նոր գործիքներ:
Թողարկված հաղորդումներ.
Եթերում «Խաչմերուկ» ռադիոն է: 1-ին թողարկում
Այստեղ մի յուրովի աշխարհ է:
Շնորհավո՛ր, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Բնակավայր՝ առանց մետաղե ցանկապատերի
Սարալանջ»-ը՝ հանրային քննարկումի
Դժվարը սկիզբն էր….
Տանգո` սիրո և ատելության միախառնում…
Պետք է միշտ քայլես առաջ
Եթերում «Սարալանջ» ռադիոն է
Ո՛չ ճաղավանդակներին
Happy New Year…
My Christmas Story
«Սարալանջ»-ի եթերում ճամբարային այսօրն է
«Սարալանջ»-ի եթերում ճամբարային առօրյան է
Ապրենք առանց ցանկապատերի
Ներկայանամ. Ալեն Կոշկարյան
Տերընդեզ` փեշդ վառե…
Happy Birthday Dear Poet
Տիեզերքի տերն եմ ես…
Crispy Samosa
Հեռավար ուսուցում
I Wish My Mom Happiness
Կանաչ ապրումի օր
«Սարալանջ»-ը՝ Մայիսյան հավաքի առցանց քննարկումից
Գերդաստանիս հետքերով…
Ուսումնական ռադիո
Դավիթ Մնացականյան, պահանջները, դժվարությունները:
Հայկ Ղազարյան –ռադիոն հեռավար-առցանց ուսուցման ժամանակ
Ալեն Կոշկարյան, մայրիկ՝ Սյուզաննա Ստեփանյան —- Ընտանեկան ռադիո
Միլենա Պողոսյան –7-3 դասարան