Թարգմանում ենք…

Ծեր առյուծը և աղվեսը

Օրերից մի օր պայծառ արևի տակ պառկած էր մի ծեր առյուծ:
Ես անքա՜ն սոված եմ, բայց  շատ ծեր եմ և դանդաղաշարժ որսի համար: Սովամահ եմ լինում: Հրաշալի՜ է: Ա՜յ, սա լավ է:
— Բարև՛, փոքրի՛կ առնետ: Ռը՜ռռռ:
— Պահո՜, պարո՛ն առյուծ:
— Ես ինձ լավ չեմ զգում: Գնա՛, ասա՛ բոլորին, որ այցելեն հիվանդ առյուծին: Ես պա՞րզ բացատրեցի:
— Այո՛, պարո՛ն:
— Ի՞նչ, պարոն առյուծը հիվա՞նդ է:
— Անկասկած: Եվ նա ասաց, որ մենք պետք է այցելենք նրան:
— Եկե՛ք գնանք, քանի դեռ նա չի բարկացել:
Կենդանիները ընտրություն չունեին, բացի նրանից, որ այցելեն առյուծին:
— Բարև՛ Ձեզ, պարո՛ն առյուծ: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:
— Օ՜, դո՞ւ ես, եղնի՛կ: Խնդրեմ, նե՛րս անցիր:
— Ես ինձ վատ եմ զգում:
— Բարև՛ Ձեզ, պարո՛ն առյուծ: Դուք Ձեզ ավելի լա՞վ եք զգում:
— Բարի գալուստ, փոքրի՛կ կապիկ: Խնդրեմ, նե՛րս անցիր:
Կենդանիները անհետանում էին մեկ առ մեկ:
— Սա տարօրինակ է: Ոչ ոք չվերադարձավ պարոն առյուծի որջը այցելելուց հետո: Ես պետք է պարզեմ, թե ինչ է պատահել:
— Ես խելքի կտոր եմ: Ես այնպես արեցի, որ իմ ընթրիքը եկավ ուղիղ իմ որջը: Թեև ինչ-որ մեկը ուշանում է: Օ՜, այո՛, աղվեսը դեռ չի եկել:
— Պարո՛ն առյուծ:
— Վերջապես: Դա աղվեսն է:
— Պարո՛ն առյուծ, ինչպե՞ս եք Ձեզ զգում: Կներեք, որ ես այսքան ուշացա:
— Ես շատ ավելի լավ եմ ինձ զգում` ի շնորհիվ կենդանիների: Խնդրեմ, նե՛րս անցիր:
— Նե՛րս անցիր, աղվե՛ս:
— Պարո՛ն առյուծ: Ինչ տարօրինակ է. հետքերը ներս են գնում, բայց ոչ մեկը դուրս չի գալիս:
— Հը՜մ, դա…
— Ես ոչ մի դեպքում ներս չեմ գա: Ես չեմ ուզում, որ այսօր ինձ ուտեն:
Խելացի աղվեսի շնորհիվ այլևս ոչ մի կենդանի չմոտեցավ առյուծի որջին:

Թարգմանությունը՝ Լիլիթ Ղազարյանի
Խորհրդատու՝ Անահիտ Մելքոնյան
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s