Անգլերենի ընտրությամբ գործունեությունը իր մեջ ներառում է հետևյալ տարրերը.
- Բանավոր խոսքի զարգացում-դասարանական քննարկումների, բանավեճերի, զրույցների, երկխոսությունների, փոքրիկ բեմադրությունների միջոցով
- Լսելով հասկանալու, լսածի վերաբերյալ կարծիք հայտնելու կարողության զարգացում-տեսաֆիլմերի դիտման, աուդիոնյութերի, երգերի ունկնդրման միջոցով
- Անգլերենով գրելու, ստեղծագործելու հմտության զարգացում-էսսեների, շարադրությունների, վերլուծությունների միջոցով
- Կարդալու, կարդացածը վերլուծելու, պատմելու, քննարկելու կարողությունն-անգլիացի և ամերկացի գրողների ստեղծագործությունները կարդալու միջոցով
Միջին դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
Խնդիրները
Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.
7-րդ դասարան (A1.1-A1.2)
8-րդ դասարան (A1.2-A2.1)
Մանկավարժական մոտեցումներ
- Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
- Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
- Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
- Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
- Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտականմեթոդով.
- Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը: