Որոշել ենք մոտիկից ծանոթանալ այն գյուղերին, որտեղ ապրում են մեր սովորողները, նրանց տատիկներն ու պապիկները և որ հենց իրենք կծանոթացնեն մեզ իրենց բնակավայրերին, կպատմեն իրենց սովորույթների, ավանդույթների, մարդկանց մասին:

«Մեր գյուղը», Աշոտ Զոզանյանի պապիկի գյուղը՝ Կամարիս
Հայրենագիտություն. «Ճանաչենք մեր հայրենիքի պատմամշակութային հուշարձանները»
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 8
Ծրագիր
09.00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
Առաջին կանգառ՝ Արամուս գյուղ, քայլք գյուղում, ծանոթացում, այցելություն գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի:
11:30 Կամարիս գյուղում այցելություն Միջին դպրոցի 7-7 դասարանի սովորող Աշոտ Զոզանյանի տատիկ Ազգանուշ Մարգարյանենց այգի: Զրույց տատիկի հետ գյուղի մասին
Հայրենագիտական քայլք գյուղում, «Տնից տուն» նախագիծ:
Այցելություն 17-րդ դարի Սբ. Հակոբ եկեղեցի
1258 թվականին կառուցված Սբ. Աստվածածին մատուռը
մ.թ.ա. 1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց
Գյուղի բլուրներից մեկի՝ Կամարիս բլուրի հաղթահարում:
19:00 վերադարձ Երևան
Նախապատրաստական աշխատանքներ
Սովորողները համացանցի միջոցով ծանոթանում են Կոտայքի մարզի Կամարիս գյուղին, տարածքում գտնվող պատմամշակութային կոթողներին, առացանց տեղեկություններ հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում
Արդյունքում կունենանք ուսումնական փաթեթներ, ֆոտոշարեր, պատումներ, ռադիո և տեսանյութեր, ինչպես նաև սովորողները ձեռք կբերեն հետազոտելու կարողություններ, պատմական փաստերը համադրելու և վերլուծելու հմտություններ, հայրենաճանաչություն:
Անհրաժեշտ իրեր
- հարմար կոշիկներ
- ուսապարկ
- արևապաշտպան գլխարկ,ակնոց
- անձրևապաշտպան բաճկոն
- օրապահիկ, ջուր
Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի
- 18 տեղանոց մեքենայում 10 մարդ, մեկական աթոռ սկզբունքով
- սովորողները ճամփորդության մեկնելու օրը ջերմաչափում են անում
- լինում են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, ունենում են ախտահանիչ լուծույթ
Համակարգող՝ Անահիտ Մելքոնյան
Մասնակիցներ.
Անահիտ Մելքոնյան
Ռիմա Երեմյան
Կարինե Պետրոսյան
Աշոտ Զոզանյան 7-7
Տաթևիկ Գրիգորյան 7-7
Արամ Մինասյան 7-2
Անդրանիկ Փարադյան 7-6
Գաբրիել Գասպարյան 7-2
Սոնա Թումանյան 7-6
Հովհաննիսյան Վիկտորիա 7-3
Գարիկ Մարտիրոսյան 7-6
Ինեսսա Թորոսյան ծնող
Սեդա Խաչատրյան ծնող
Հասմիկ Գրիգորյան ծնող