Գյումրի

Ճամփորդության օրը՝ 03.10.2020
Մեկնում ենք՝ 07:40, Սասունցի Դավիթ կայարանից
Վերադարձի ժամը՝ 21:00, Սասունցի Դավիթ կայարան

Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Անահիտ Մելքոնյան և Ռիմա Երեմյան
Մասնակից սովորողներ՝
6-8- րդ դասարանների սովորողներ

Նպատակը
Հայրենագիտական, ճանաչողական արշավ: Փորձի փոխանակում

Նկարագիր
Մեկնում ենք ժամը 07:45-ին՝ Սասունցի Դավիթ կայարանից գնացքով:
Վերադառնալու ենք նույն օրը՝ 21:30-ին, Սասունցի Դավիթ կայարան գնացքով:

ա. Ճանապարհին. ինչ գիտենք Գյումրի քաղաքի, նրա պատմության, հայտնի գյումրեցիների մասին, 11:00` Ժամանում Գյումրի
բ. Քայլք Վարպետաց փողոցով, կանգառ Հովհ. Շիրազի տուն-թանգարանի դիմաց, կարճ զրույց- քննարկում բանաստեղծի մասին,
բ. Այցելություն մեծ վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան,
գ. Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հայտնի անկյունը.
անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի երկու պատշգամբները,
դ. Աղոթք Յոթ Վերք եկեղեցում,
ե. Վարդանանց հրապարակում հարցազրույցներ գյումրեցիներից. որքանով են ծանոթ սեբաստացիներին,
զ. Սբ. Աստվածածին եկեղեցի,
է. Ձիթողցյանների տուն-թանգարան,
ը. Քայլ դեպի Գյումրու զբոսայգի. ճանապարհն անցնելու է պահպանված ամենահին վարսավիրանոցի կողքով, հնարավորության դեպքում զրույց վարսավիրների հետ,
ը. Բրդուջներով ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգում,

Անհրաժեշտ պարագաներ
Լրացուցիչ դիմակ
Ալկոգել, հիգիենայի պարագաներ
Անձնական սնունդ և ջուր մեկ օրվա համար
Արևային ակնոցներ, գլխարկ, անձրևանոց
Հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s