Ազգային ուտեստներ

Հայկական խոհանոցը նույնքան բազմազան է, որքան և Հայաստանն ինքը։ Հայկական շատ կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մնում են անփոփոխ։

Սպաս

Սպասը (թանապուր) հին հայկական ճաշատեսակ է, որն ունի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր՝ բրնձով, ձավարով, կաղամբով, ինչպես նաև իշլի քյուֆթայով։Մատուցվում է և՛ սառը, և՛տաք վիճակում:

Բաղադրություն

մածուն – 1 բաժակ
ջուր – 2 բաժակ
ձավար – 1/3 բաժակ
ձու – 1 հատ

ալյուր – 2 ճ.գ.
համեմ, աղ
թթվասեր – 1/3 բաժակ

Պատրաստման եղանակը

Խառնել թթվասերը և մածունը՝ մինչև միասեռ մասսա դառնալը: Առանձին հարել ձուն, ալյուրը և քիչ-քիչ ավելացնել զանգվածին: Ձավարը լվանալ, խառնել զանգվածին և դնել կրակի վրա, ապա  ավելացնել ջուրը:Մինչև եռալը պետք է շատ հաճախ, ցանկալի է՜ անդադար խառնել, որպեսզի չմակարդվի: Եռալուց հետո մարմանդ կրակի վրա եփել մինչև ձավարի պատրաստ լինելը, վերջում ավելացնել աղ: Մանր կտրատել համեմը, ավելացնել և մատուցել:

Հունվարի 20, ժամը 11:00, Վարպետության դաս է անցկացնում ծնող Արփինե Մուրադյանը:


Ավանդականությունը դրսևորվում է և՛ կերակուրների պատրաստման տեխնոլոգիայում, և՛ հնաոճ խոհանոցային սպասքի օգտագործման, և՛ սննդամթերքի տեսականու մեջ։ Կերակուրներ պատրաստելիս օգտագործում են կավե ամաններ, ինչպես նաև հատուկ օջախ՝ թոնիր։ Թոնիրը հրակայուն կավից պատրաստված և հողում փորված կոնաձև ցիլինդր է։ Այն օգտագործում են ոչ միայն լավաշ և այլ հացատեսակներ թխելու, այլ նաև ապուրներ պատրաստելու, ձուկ ու թռչուն ապխտելու համար։
Հայկական համեղ և ախորժելի ուտեստների մասին դեռ մ.թ.ա. 5-4-րդ դարերում գրել է հույն պատմաբան Քսենոֆոնը:
Մենք աշխարհին ենք ներկայանում ոչ միայն հոգևոր և մշակութային արժեքներով, այլ նաև ազգային հարուստ խոհանոցով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s