«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական (միջին) դպրոցի անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ: Ժամանակակից տեղեկատվական միջոցները, դասապրոցեսի ընթացքում համացանցի մշտական հասանելիությունը, դասավանդողի ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը, սովորողների և դասավանդողների համակարգչային ծրագրերի գործնական իմացությունը թույլ են տալիս չբավարարվել առարկայական դասագրքով` որքան էլ որ այն անթերի լինի:
Այս ամենի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողներին և դասավանդողներին ավելի շատ զբաղվել ստեղծական և ստեղծագործական աշխատանքով, չբավարարվել նաև այն հույսով, որ ինչ-որ մի օր դպրոցում ստացած գիտելիքները և կարողությունները օգնելու են առնչվելու համաշխարհային մշակույթի նորություններին, շփվելու ոչ հայախոս անձանց հետ: Այս շփումը ուսումնական տարվա ընթացքում ամենօրյա հասանելի գործառույթ է դառնում և΄ սովորողների և΄ դասավանդողների համար շնորհիվ ժամանակակից ՏՀՏ միջոցների արդյունավետ գործածման:
Տարբեր դասարանների համար առաջարկվող լեզվական նյութը (քերականությունը)համապատասխանում է նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրի առաջարկած բովանդակությանը:
Թվային միջոցները որպես ուսումնական գործիք օգտագործելը օգնում է սովորողին ավելի տեսանելի արժևորել իր ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները իր առարկայական էլեկտրոնային փաթեթում, իսկ դասավանդողին էլ` ավելի լավ գնահատել սովորողի կատարած աշխատանքը: Գնահատման այս համակարգընկարագրված է ծրագրի <<Սովորողի ուսումնական գործունեության գնահատման համակարգը>> ենթաբաժնում:
Ներկայացվող ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ կարևորություն է տրվում ուսումնական ճամփորդություններին, որոնց ճիշտ կազմակերպումը էապես բարձրացնում է ուսման արդյունավետությունը:
Ծրագրում կարևորվում են նաև դասավանդողների և սովորողների հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերը:
Ընդհանուր նպատակը
Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոցում անգլերենի այլընտրանքային ծրագրով դասավանդումը
նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՀՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, անգլախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլախոս և այլ երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:
Խնդիրները
Անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների (5-րդ դասարանի սկիզբում`A1.1, 9-րդ դասարանի վերջում`-A2.2) խոսքային գործունեության 4 ուղղություններով`լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը:
Ուսումնական միջավայրը
Միջին դպրոցում դասարանի սովորողների թիվը 20-22 է: Անգլերենի դասարանական խմբերը ձևավորվում են ըստ սովորողների լեզվական իրազեկության աստիճանի` ցածր կակարդակ, միջին և բարձր: Անգլերենի ուսուցումը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգիչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով իսկ “Նոթբուքն ինձ դասընկեր” դասարաններում`նոթբուքերով:
Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:
Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:
Որպես ուսումնական նյութ օգտագործվում են.
Դասագրքեր “Round up” 2; 3 Student’s book, English in mind starter. աուդիոդասերով CDLongman – 6-րդ դասարանների համար
“English in mind” book 1, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 7րդ դասարանի համար
“English in mind” book 2, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 8-րդ դասարանի համար
“Smart Notebook” ծրագրով պատրաստի և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութեր, էլեկտրոնային ուսումնական կայքեր, անգլերեն լրատվական կայքեր http://learnenglishkids.britishcouncil.org/en/ http://www.english-test.net/ http://www.tolearnenglish.com/ http://www.markosweb.com/www/tolearnenglish.com/