Կլոր սեղան — քննարկում

Կլոր սեղան-քննարկման թեման՝ «Մարդու իրավունքներ» ֆիլմաշար

Կլոր սեղան-քննարկման ժամանակը

Քննարկման թեման՝ «Մարդու իրավունքներ» սոցիալական հոլովակների շարքը (30 ֆիլմ) և դրանց մանկավարժական կիրառման հնարավորությունները։

Քոլեջում նախորդ տարիներին իրականացվել էր մի նախագիծ, որի ընթացքում ուսանողները թարգմանել և «հայերենացրել» էին

«Մարդու իրավունքներ» սոցիալական հոլովակների շարք։ Արդյունքում ունենք 30 ֆիլմ-սոցիալական հոլովակ՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածներից յուրաքանչյուրի համար։ Ֆիլմերը անգլերեն են՝ հայերեն տիտրերով։

Ֆիլմերը «Youth for Human Rights» միջազգային կազմակերպության պատրաստած հոլովակներն են։ Ֆիլմերի անգլերեն տարբերակները Ֆիլմերի հայերեն տարբերակները:

Կարծում ենք, որ սոցիալական հոլովակների այս փաթեթը շատ հետաքրքիր ուսումնական նյութ կարող է լինել թե՛ հասարակագիտության, թե՛ պատմության և թե՛ անգլերեն դասերի համար։ Ցավոք, այն ակտիվ չի օգտագործվում։ Ակնկալում ենք, որ կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն ֆիլմերի մանկավարժական հնարավորությունները, ինչը կարող է նաև նոր նախագծերի սկիզբ դառնալ։

Մասնակիցներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s