«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական (միջին) դպրոցի անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ:
Ժամանակակից տեղեկատվական միջոցները, դասապրոցեսի ընթացքում համացանցի մշտական հասանելիությունը, դասավանդողի ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը, սովորողների և դասավանդողների համակարգչային ծրագրերի գործնական իմացությունը թույլ են տալիս չբավարարվել առարկայական դասագրքով` որքան էլ որ այն անթերի լինի:
Այս ամենի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողներին և դասավանդողներին ավելի շատ զբաղվել ստեղծական և ստեղծագործական աշխատանքով, չբավարարվել նաև այն հույսով, որ ինչ-որ մի օր դպրոցում ստացած գիտելիքները և կարողությունները օգնելու են առնչվելու համաշխարհային մշակույթի նորություններին, շփվելու ոչ հայախոս անձանց հետ: Այս շփումը ուսումնական տարվա ընթացքում ամենօրյա հասանելի գործառույթ է դառնում և΄ սովորողների և΄ դասավանդողների համար շնորհիվ ժամանակակից ՏՀՏ միջոցների արդյունավետ գործածման:
Տարբեր դասարանների համար առաջարկվող լեզվական նյութը (քերականությունը)համապատասխանում է նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրի առաջարկած բովանդակությանը:
Թվային միջոցները որպես ուսումնական գործիք օգտագործելը օգնում է սովորողին ավելի տեսանելի արժևորել իր ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները իր առարկայական էլեկտրոնային փաթեթում, իսկ դասավանդողին էլ` ավելի լավ գնահատել սովորողի կատարած աշխատանքը: Գնահատման այս համակարգընկարագրված է ծրագրի <<Սովորողի ուսումնական գործունեության գնահատման համակարգը>> ենթաբաժնում:
Ներկայացվող ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ կարևորություն է տրվում ուսումնական ճամփորդություններին, որոնց ճիշտ կազմակերպումը էապես բարձրացնում է ուսման արդյունավետությունը:
Ծրագրում կարևորվում են նաև դասավանդողների և սովորողների հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերը:
Ընդհանուր նպատակը
Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոցում անգլերենի այլընտրանքային ծրագրով դասավանդումը
նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՀՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, անգլախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլախոս և այլ երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:
Խնդիրները
Անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների (5-րդ դասարանի սկիզբում`A1.1, 9-րդ դասարանի վերջում`-A2.2) խոսքային գործունեության 4 ուղղություններով`լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը:
Ուսումնական միջավայրը
Միջին դպրոցում դասարանի սովորողների թիվը 20-25 է: Անգլերենի դասարանական խմբերը ձևավորվում են ըստ սովորողների լեզվական իրազեկության աստիճանի` ցածր մակարդակ, միջին և բարձր: Անգլերենի ուսուցումը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգիչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով իսկ “Նոթբուքն ինձ դասընկեր” դասարաններում`նոթբուքերով:
Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:
Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:
Որպես ուսումնական նյութ օգտագործվում են.
Դասագրքեր “Round up” 2; 3 Student’s book, English in mind starter. աուդիոդասերով CDLongman – 6-րդ դասարանների համար
“English in mind” book 1, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 7րդ դասարանի համար
“English in mind” book 2, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 8-րդ դասարանի համար
“Smart Notebook” ծրագրով պատրաստի և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութեր, էլեկտրոնային ուսումնական կայքեր, անգլերեն լրատվական կայքեր http://learnenglishkids.britishcouncil.org/en/ http://www.english-test.net/ http://www.tolearnenglish.com/ http://www.markosweb.com/www/tolearnenglish.com/
6-րդ դասարանում իրականացվող ծրագիր
- Զարգացնել խոսքը։ Սովորողները վարում են երկխոսություններ, քննարկումներ, բանավոր թարգմանություններ կատարում: Կարողանում են արտահայտել իրենց կարծիքը՝ մեկնաբանելով այն:
- Զարգացնել գրելու հմտությունները. գրում են շարադրություններ, կատարում գրավոր թարգմանություններ հայերենից, նյութեր թողարկում բլոգներում, դպրոցի ենթակայքում:
- Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
- Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները. ֆիլմեր են դիտում, լսում աուդիոնյութեր, կարդում ադապտացված գրքեր, դրանք բանավոր ներկայացնում:
- Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
- Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
- Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Սովորողը պատրաստում է տեսաֆիլմեր տարբեր ծրագրերով, նյութերը տեղադրում Youtube-ում, հղումը` իր բլոգում:
- Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ պարզաբանելով դրանք:
- Մասնակցություն ագլերեն լեզվի ամենամսյա ֆլեշմոբներին
Ուսումնական միջավայր և կազմակերպվող գործունեության ձևերը
Ուսումնական միջավայրը կարող է տարբերվել` կախված դասի նպատակից, եղանակային պայմաններից և կազմակերպման ձևից: Ուսումանական տարածք կարող են լինել.
- Կրթահամալիրի ընթարձակ, թափանցիկ և լուսավոր կաբինետները, որոնք ապահովված են էլ. գրատախտակով, պրոյեկտորով, համակարգչով, անլար ինտերնետով: Այստեղ կարելի է կազմակերպել.
- դասեր
- դաս-խաղեր
- ընթերցում
- աշխատանք համակարգչով
- Դպրոցների ակումբներ
- ընթերցանություններ
- ֆիլմերի դիտում
- հանդիպումներ կրթահամալիրի հյուրերի հետ
- հանդիպումներ “Հարթակ” ակումբում
- քննարկումների կազմակերպում
- Մասնակցություն միջազգային նախագծերի
- Մասնակցություն еTwinning միջազգային հանրակրթական ծրագրերին
- Ներքին և արտաքին բակերը
- տարվա յուրաքանչյուր եղանակին բնորոշ խաղեր կազմակերպելու համար
- ուսումնա-հասարակական աշխատանքներ
- բացօթյա դասեր –ընթերցում, ունկնդրում, դերախաղեր, բակային խաղեր
- Ցուցասրահներ
- աշխատանքների ներկայացում
- միջոցառումների կազմակերպում
- հանդեսների փորձեր
- խաղերի կազմակերպում
5. Խոհանոց-լաբորատորիաներ
- թեմատիկ բառապաշարի գործածման հմտությունների զարգացման համար (սնունդ, խոհանոցային գործողությունուններ)
- ծիսական ուտեստների պատրաստման ընթացքում օտար լեզվի գործածման համար (գործողությունները տեսագրվում են և ներկայացվում տեսաֆիլմի կամ ֆոտոֆիլմի տեսքով)
- ամառային և ձմեռային ճամբարների առօրյայի կազմակերպում։
- Տեխնոլոգիական լաբորատորիաներ
- աշխատանք կավագործության լաբորատորիայում
- աշխատանք դիզայնի, կերպարվեստի սրահներում։
- Մեդիա-դահլիճ
- օտար լեզվով թատերական ներկայացումներ դիտելու կամ ներկայացնելու համար։
Ո ւս ո ւց մա ն մեդիա մի ջ ա վ ա յր
Կրթահամալիրը իրականացնում է մեդիակրթություն, և առաջին իսկ դասարանից սովորողները հմտանում են ՏՀՏ-ների կիրառման գործընթացում: ՏՀՏ-ների խորացված ուսուցումը պահանջում է ուսուցման որոշակի վիրտուալ տարածք կամ միջավայր: Դրանցից են.
- Live@Edu համակարգի էլ.փոստեր (էլ.փոստ ունեն նաև սովորողների ծնողները), որոնք սովորողները սովորում են ինքնուրույն կիրառել: Էլ.փոստով սովորողները և դասավանդողները կարող են.
- ստանալ տնային առաջադրանքներ
- ուղարկել կատարած տնային առաջադրանքը
- 4-րդ դասարանից սովորողը արդեն ունենում է իր անձնական բլոգը, որի կառավարումը պահանջում է օտար լեզվի գիտելիքների որոշակի պաշար:
- Դասավանդողի անձնական բլոգը (պարտադիր է կրթահամալիրի բոլոր դասավանդողների համար): Դասավանդողները նյութեր են տեղադրում բլոգներում, առցանց քննարկումներ կազմակերպում օտար լեզվով և այլն:
- Դասավանդողի բլոգի հատուկ բաժնում տեղադրվում են ուսումնական պարապմունքների բովանդակությունը, տնային առաջադրքնքները:
- Կայքը և ենթակայքերը, որտեղ սովորողները դասավանդողի, ծնողի օգնությամբ կամ ինքնուրույն օտար եզվով նյութեր են տեղադրում: Նյութերը կարող են լինել նաև խմբային, դասարանական:
Աշխատանքային նյութեր
Դասագրքեր, որոնց թվայնացված տարբերակները տեղադրված են մեդիագրադարանի ենթակայքում, ինչպես նաև ներբեռնված կլինեն համակարգչում, դասավանդողի և սովորողի անհատական նոութբուք-նեթբուքներում, բլոգներում:
Ուսումնա–հասարակական աշխատանքներ
Սովորողները մասնակցում են կրթահամալիրում իրականացվող բոլոր ուսումնահասարակական ծրագրերին. այդ ընթացքում զարգանում է տվյալ բնագավառին բնորոշ բառապաշարը /աշխատանք ուսումնական Ագարակում, կենդանիների խնամք, շրջակա միջավայրի խնամք և բարելավում, աշխատանք խոհանոց-լաբորատորիայում, բակային աշխատանքներ, աշխատանք գինու և խաղողի դպորոցւմ, գրքերի վերանորոգում և այլն: Այս աշխատանքների արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր և կատարվում են հետազոտական աշխատանքներ: Լավագույն աշխատանքները տեղադրվում են կրթահամալիրի կայքում կամ դպրոցների ենթակայքերում: Արդյունքները ներկայացվում են անհատական բլոգներում կամ ենթակայքերում:
Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունները իրականացվում են համագործակցելով այլ առարկաների դասավանդողների հետ. օրինակ` կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թատրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, բարձունքի նվաճում, “Ժայր” ճամբար և այլն: Ճամփորդություններից հետո սովորողները դասավանդողի հետ պատրաստում են օտար լեզվով ուսումնական նյութ /կենդանական, բուսական և այլ բառարաններ, հետաքրքիր նյութեր անգլերեն, ռադիո և տեսալուրեր և այլն/:
Սովորողները դասավանդողի հետ կարող են կատարել վիրտուալ ուսումանական ճամփորդություն` տարբեր կայքերի միջոցով: Նրանք կարող են վիրտուալ այցելություն կատարել Անգլիա, ԱՄՆ և այլն, թանգարաններ, գրադարաններ:
Գրականություն
6-րդ դասարան-Верешагина-V, English in mind-Starter, Round up-3, 4,
______________________________________________________________________________
6-րդ դասարան
Առաջարկվող ուսումնական թեմաներն են`
- Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)
• Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)
• Դպրոցական արձակուրդներ (իմ ազատ օրը)
• Տարվա եղանակները
• Հայաստան (Համառոտ աշխարհագրական տեղեկություններ, Երևան, Հարավ արևմտյան թաղամաս )
• Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
• Հայկական ազգային և կրթահամալիրային տոներ` ըստ կրթահամալիրային օրացույցի. (Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, Սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, Ձոն, Երեխաների պաշտպանության օր)
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա: Օրինակ, «Մեր դպրոցը» թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:
6րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները
Ունկնդրելու և խոսելու կարողություններ
- լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ խոսքը ընտանիքի անդամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է.
- լսելով հասկանալ, ինքնուրույն կազմել և գործածել նախադասություններ, որոնցով կարելի է համեմատել շրջապատի առարկաների հատկանիշները, նկարագրել դպրոցական առօրյան.
- լսելով հասկանալ, կազմել և գործածել նախադասություններ, որոնցով կարելի է նկարագրել առօրյան, սիրելի զբաղմունքը, հայրենի քաղաքը կամ գյուղը, ամառային և ձմեռային արձակուրդները.
- հաջորդ օրվա գործողությունների նկարագիրը.
- ուզել մի բան՝ նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները.
- տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների նկարագիրը.
- հատուկ հարցեր տալով՝ լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը.
- դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի համառոտ բովանդակությունը.
- անել հրավերներ և պատասխանել նման հրավերներին
- արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն ասված խոսքին.
- խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել կամ հասկացել կամ ասել ավելի դանդաղ:
Ընթերցելու կարողությունները
Որպես ընթերցանության տեքստեր կարող են օգտագործվել. նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, հայտարարություն, մանկական երգեր, բանաստեղծություններ, կարճ պատմվածքներ, երկխոսություններ, պարզեցված (ադապտացված) հատվածներ գեղարվեստական երկերից, հեքիաթներից։ Սովորողը պիտի կարողանա.
- կարդալ և հասկանալ 6-րդ դասարանի քերականական կառուցվածքներով և ծանոթ թեմաներով գրված տեքստերի ընդհանուր բովանդակությունը
- կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը
- կարդալ և հասկանալ տրամաբանական կապ ունեցող երկխոսություններ, կարճ հեքիաթներ, անձնական համառոտ նամակներ
- կարդալ և հասկանալ համակարգչային Microsoft word ծրագրի առավել կարևոր հրահանգները
- կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ։
Գրելու կարողությունները
- լրացնել անձնական տվյալներ պահանջող քարտ
- գրավոր պատասխանել կարդացած տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին
- ծանոթ բառապաշարով անձ նկարագրել
- մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով
- կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը, որը ծանոթ թեմայով է և ծանոթ բառապաշարով
- Կարողանալ գրել կրթահամալիրի լրիվ անունը
- կարողանալ 2-3 նախադասությամբ նկարագրել տարվա եղանակները։
Ուղղախոսություն
6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :
Լեզվական նյութը
Բառապաշարը
Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350-ի:
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են տվյալ օտար լեզվով, իսկ եթե՝ ոչ, տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով:
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:
Քերականություն
Ձևաբանություն
Գոյական (The Noun)
Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը
Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)
Անեզական գոյականներ (clothes, scissors, trousers, eye-glasses)
Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ- in a low voice, in a loud voice, a great number of, for a long time, for a short time; որոշյալ հոդ – on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset ։
Թվական (The Numeral)։
Քանակական և դասական թվականներ։
Lesson 10 – the tenth lesson ձևերը։
Ածական (The Adjective)։
Ածականակերտ վերջածանցներ (-able, -y,-ful )։
Կրկնություն. ածականների համեմատության աստիճանները։
Մակբայ (The Adverb)։
Ժամանակի մակբայներ. early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday։
Հաճախականության մակբայներ – never, usually, always, often։
Տեղի մակբայներ Here, there, inside, outside, far, near։
Չափի մակբայներ – too, quite, very։
Ձևի մակբայներ- slowly, quickly, well, badly, hard։
Մակբայների համեմատության աստիճանները։
Դերանուն (The Pronoun)։
Ստացական դերանունների բացարձակ ձևերը – mine, yours, his, hers, its, ours, theirs։
Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր
Նախդիր (The Preposition)։
Between – «երկուսի արանքում» իմաստով։
Among – երկուսից ավել իրերի կամ մարդ¬կանց միջև։
Before – «նախքան» իմաստով։
Behind – «ետևում» իմաստով։
During – «ընթացքում» իմաստով։
For – «համար» իմաստով։
With – «հետ» իմաստով։
Բայ (The Verb)։
Կրկնություն.
– ներկա անորոշ (The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
– ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործածվում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար։
Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տալիս ծրագրային, չվացուցակային, ժամանակացուցային գործողություն։
Կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը։
Ներկա շարունակական (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս ներկա ժամանակահատվածում, բայց ոչ անպայմանորեն խոսելու պահին կատարվող գործողություն։
Անցյալ շարունակական (The Past Continuous Tense) ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ ժամանակահատվածի ընթացքում։
Կրկնություն.
can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆիզիկական և մտավոր կարողություն, թույլտվություն և անհրաժեշտություն։
Շարահյուսություն։
Կրկնություն.
– Հարցական նախադասություններ.
– Պայմանի շաղկապ – if
Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ։
– Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please?» ձևը։
Գնահատում
Գնահատումը իրականացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատելիս հաշվի են առնվում սովորողների ակտիվ մասնակցությունը.
- դասապրոցեսին
- կրթահամալիրի ստուգատեսներին
- միջազգային նախագծերին
- ֆլեշմոբներին
- ճամփորդություններին
7-րդ դասարան
Առաջարկվող ուսումնական թեմաներն են.
- Ես և իմ շրջապատը
- Իմ ընտանիքը, մեր ընտանեկան տոները
- Մեր դպրոցը
- Իմ օրը
- իմ սիրելի զբաղմունքը
- Նախաճաշ, ճաշ, ընթրիք
- Ժամանակ, շաբաթվա օրեր, ամիսներ և տարվա եղանակներ
- Ամառային և ձմեռային արձակուրդներ
- Մեր µնակարանը
- Մեր ùաղաքը, թաղամասը, բակը
- Իմ ընկերը
- Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:
7-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները
Ոնկնդրելու կարողությունները
- Կարողանալ հասկանալայնքան, որ ի վիճակիլինել պատասխանելառօրյա գործողություններին վերաբերող հարցերին
- կարողանալ հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
- Հասկանալ տրամաբանական կապակցվածություն ունեցող մենախոսական խոսք օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, անցած մի փորձառության նկարագրություն. 5-6 նախադասություն, նախադասությունների միջև կարճ դադարներով
- Հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
- Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
- Կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
- Հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ Իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, սնունդ, մեր ընտանեկան և ազգային տոները
Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Սովորողներինառաջարկվումէլսելձայնագրությունկամկենդանիխոսքկամդիտելտեսաֆիլմևպատասխանելհարցերին
- Ընտրելտրվածնկարներիշարքիցունկնդրածտեքստինհամապատասխանողը
- Տրվածպնդումներիմեջտարբերակելճիշտնուսխալը (True/False)
- Լսելնախադասություններիխումբըերկուանգամևորոշել, թեորնախադասություննէավելացելկամպակասել
- Լսելիմաստովնմաներկուտեքստևբացահայտելտարբերությունները
Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :
Խոսելու կարողությունները
Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում՝
- ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն
- համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները
- նկարագրել առօրյան
- նկարագրել ապրելու վայրը գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։
- նկարագրել հայրենի քաղաքը և երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով
- նկարագրել ամառային և ձմեռային արձակուրդները
- Տալ հաջորդ օրվա գոծողությունների նկարագիրը
- ուզել մի բան նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները։
- արտահայտել շնորհակալություն և պատասխանել շնորհակալությանը
- հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին է
- խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել
- գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
- կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետևշաղկապները։
Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
- Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
- Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ
- Դերախաղեր
Ընթերցելու կարողությունները
- հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
- Հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը ծանոթ թեմաների շուրջ է և ծանոթ բառապաշարով
- Տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
- Կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
- Կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին
Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
- Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
- Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
- Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
- http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր
Գրելու կարողությունները
- Գրելտրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմվածոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին
- բնակավայրի, բնակարանի նկարագրում
- սննդի մասին տեղեկատվություն (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
- շնորհավորական բացիկի լրացում
- Կարճ շարադրել կարդացածը
- ծանոթ բառապաշարով անձ նկարագրել
- Մի որևէ դեպքի մասին գրել ներկա, անցյալ ժամանակներով
- ՚գրել համառոտ ինքնակենսագրությունը
Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
- Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
- Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
- Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
- Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ
Լեզվականնյութը
Բառապաշարը
Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 400-450 :
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:
Քերականություն
Ձևաբանություն
Գոյական (The Noun)
.գոյականի հոգնակի թվի կազմումը “s” և “es” վերջավորությամբ
.“man, woman, child, tooth, foot ’’ գոյականների հոգնակի թվի կազմումը
. անձ ցույց տվող գոյականների ստացական հոլովի կազմումը և գործածումը
. “of phrase” –ի գործածումը պատկանելիություն նշելու համար
. “what, who, whose” հարցական դերանունների գործածումը գոյականներին հատուկ հարց ուղղելու համար
. անորոշ և որոշյալ հոդերի ամենապարզ գործածումը հասարակ, հատուկ, հաշվելի և անհաշվելի գոյականների հետ
. some և any անորոշ դերանունների գործածումը հաշվելի և անհաշվելի գոյականների հետ
. գոյականաստեղծ “er” վերջածանցի կազմումը և գործածումը
Ածական (The Adjective)
. ածականների շարադասությունը
. ամենահաճախ հանդիպող ածականների գործածումը երեխաներին շրջապատող առարկաների անվանումների հետ
. միավանկ և բազմավանկ ածականների համեմատական աստիճանների կազմումը և գործածումը “er, est” վերջավորություններով և “ more, most” բառերով
. “good, bad, many, much, little” բառերի համեմատական աստիճանների կազմումը և գործածումը
. which, what kind of բառերի գործածումը ածականներին հատուկ հարցեր ուղղելիս
Թվական (The Numeral)
1-100 քանակական և դասական թվականների վերարտադրողական իմացությունը
Դերանուն (The Pronoun)
.Անձնական դերանունների վերարտադրողական իմացությունը (I,you,he,she,it,we,you,they և me,you,him,her,it,us,you,them)
.ստացական դերանունների վերարտադրողական իմացությունը (my,your,his,her,its,our,your,their)
.ցուցական դերանունների վերարտադրողական իմացությունը
(this-these,that-those)
.հարցական դերանունների վերարտադրողական իմացությունը
(what,who,whom,whose,which)
. անորոշ դերանունների վերարտադրողական իմացությունը (some,any)
Բայ (The Verb)
“to be, to do, to have” բայերի գործածումը բոլոր դեմքերի և թվերի համար ներկա, անցյալ և ապառնի ժամանակներում
.Ներկա անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը usually, always, often, every day, sometimes մակբայների հետ
. ներկա շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը գործողությունը խոսելու պահին կատարվելու նշանակությամբ
. անցյալ անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը ժամանակ ցույց տվող հետևյալ բառերի և բառակապակցությունների հետ` yesterday, , last week, two weeks ago, last Sunday, in 2005; ամենահաճախ հանդիպող 20-25 անկանոն բայերի անցյալ ձևերի վերարտադրողական իմացությունը
. անորոշ ապառնի ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը
. անցյալ շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը
. can, may and must; մոդալ բայերի վերարտադրողական իմացությունը
Մակբայ (The Adverb)
: here, there, near, far, where տեղիմակբայների գործածումը
. when, now, then, before and after ժամանակի մակբայների գործածումը
. little, much, very չափի մակբայների գործածումը
. too և also մակբայների գործածումը
. մակբայների տեղը նախադասության մեջ
. ամենահաճախ հանդիպող մակբայների համեմատական աստիճանների կազմելու և գործածման վերարտադրողական իմացություն
. մակբայաստեղծ վերջածանց ly-ին
Նախդիրներ (The Preposition)
on,in,under,to,from,about,for,till,at
Շաղկապներ (Conjunctions)
and, or, because, as, when, after
Շարահյուսություն
.Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական ր ժխտական ձևերի կազմումը և կարճ պատասխաններ տալու հմտությունները
.It ենթակայով անդեմ նախադասությունների կազմում և գործածում (It is cold. It is winter.)
.Պարզ ընդարձակ նախադասություններում ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով
. there is և there are ձևերով արտահայտված ստորոգյալներով նախադասություններ
.It is և there is ձևերի համեմատությունները
.Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը
Հատուկ և այլընտրանքային հարցերի կազմումը և գործածումը
8-րդ դասարան
Աձաջարկվող ուսումնական թեմաներն են.
- Իմ ծնողները, ընկերները, շրջապատը
- Առօրյա կյանք, դպրոց
- Հեռախոսային խոսակցություններ
- Իմ բնակավայրը, քաղաքը
- Երկիրը, որի լեզուն սովորում եմ
- Գնումներ
- Ճամփորդություններ
- Այցելություն բժշկին
- Սպորտ և մարզական խաղեր
- Հեռուստատեսային հաղորդումներ
- Համակարգիչը և ես
- Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա:Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:
8—րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.
Ունկնդրելու կարողությունները
Տեքստերի տիպերը
կարճ նկարարություն, կարճ տեղեկատվական տեքստ (հաղորդագրություն), կարճ պատմվածք (պատմություն), երգեր, բանաստեղծություններ, «ռեփ» , երկխոսություն-հարցում, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված (ադապտացված) հատված գեղարվեստական երկերից կամ հեքիաթներից, ձայնագրություն և տեսաֆիլմ
- Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
- Լսելով կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
- Լսելով հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ <<իմ առօրյան>>, <<իմ քաղաքը>>, <<բնակավայրը>>, <<սնունդ>>, <<մեր կրթահամալիրային, ընտանեկան և ազգային տոները>>
Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Սովորողներինառաջարկվումէլսելձայնագրությունկամկենդանիխոսքկամդիտելտեսաֆիլմևպատասխանելհարցերին
- Ընտրելտրվածնկարներիշարքիցունկնդրածտեքստինհամապատասխանողը
- Տրվածպնդումներիմեջտարբերակելճիշտնուսխալը (True/False)
- Լսելնախադասություններիխումբըերկուանգամևորոշել, թեորնախադասություննէավելացելկամպակասել
- Լսելիմաստովնմաներկուտեքստևբացահայտելտարբերությունները
Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :
Խոսելու կարողությունները
- Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում նկարագրել շրջապատի առարկաները գործածելով այդ առարկաների նկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր
- Նկարագրել առօրյան գործածելով համապատասխան ժամանակի մակբայները
- Նկարագրել սիրելի տոների տոնակատարությունները ներկա և անցյալ ժամանակներով
- Տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների մկարագիրը
- Գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
- Կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները
- Կարողանալ համաձայնվել, չհամաձայնվել, շնորհավորել, արտահայտել ուրախություն կամ պատրաստակամություն մի բան անելու
- Դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի, կամ մանկական ֆիլմի համառոտ բովանդակությունը անցյալ ժամանակով
- Հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին
- Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ և պատասխանել նմանատիպ հրավերներին և առաջարկություններին
Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
- Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
- Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ
Ընթերցելու կարողությունները
Ընթերցմանհամարտեքստերկարողենլինելտարրական (A1)Elementary ևնախամիջին (A2)Pre-intermediate մակարդակիպարզեցվածգեղարվեստականգրականությունիցհատվածներ, պարզտեղեկատվություններ, անձնականպարզնամակներ, փոքրիկգովազդներծանոթապրանքներիմասին, հայտարարություններծանոթթեմաներով.
- հասկանալ ընթերցվող տեքստի ընդհանուր բովանդակությունը
- տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
- կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
- կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին
Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
- Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
- Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
- Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
- http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր
Գրելու կարողությունները
Գրելու համար տեքստեր կարող են լինել.անձնական թերթիկ, հարցաթերթիկ, դիմում, ինքնակենսագրական տեղեկատվություն, առօրյայի նկարագրություն, անձնական նամակներ, շնորհավորական բացիկ, գրավոր ամփոփում, շարադրություն (էսսե), նյութ դպրոցական կայքի համար
- տրամաբանական կապակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապատող առարկաներին,դպրոցին, եղանակին, տարվա ամիսներին,սննդին, սպորտին,ուսումնական առարկաներին և այլ կենցաղային թեմաներին
- Կարճ շարադրել լսված խոսքը
- Նկարագրել անցած փորձառությունը, էքսկուրսիան և ապագա հնարավոր գործողությունները
- Կարճ կենցաղային թեմաներով նամակ գրել ձեռագրով և էլեկտրոոնային փոստով։
Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
- Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
- Նախօրոքպատրաստածանձնականքարտիլրացումդասարանում
- Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
- Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
- Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ
Լեզվական նյութը
Ուղղախոսությունը
Սովորողը պետք է ճանաչի հնչյունագրության նշանները և ճիշտ արտասանի անծանոթ բառը օգտվելով բառարանից :
Սովորողը պետք է իմանա տարբեր տիպերի հարցական նախադասությունների հնչերանգը և գործածի դրանք իր խոսքում :
Բառապաշարը
Սովորողիվերարտադրողականբառապաշարըավելանումէ 100-120 նորբառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 500-520:
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:
Քերականություն
Ձևաբանություն
Հոդերիկիրառումը`
ա) նյութցույցտվողանհաշվելիգոյականներիհետ,
բ) վերացականգոյականներիհետ,
գ) կայունկապակցություններիհետ.
Գոյականներ
ա) որոնքգործածվումենմիայնեզակիթվով
բ)որոնքգործածվումենմիայնհոգնակիթվով
գ) որոնքունեն –s վերջավորությունը, բայցգործածվումենեզակիթվով
Ածականներիհամեմատականկառուցվածքները` as … as, not so … as, the … the
Տեղիև too, also, either մակբայները
Ստացականդերանուններիբացարձակձևերը` mine, yours, his, hers, its, ours, yours, theirs
Among, before, behind, during, for, with, at, in, on, till, until, after նախդիրները
The Simple Futureբայականժամանակաձևը, երբայնցույցէտալիսապագայումկատարվելիքգործողություն ըստ որևէ մեկի կամքի, կարծիքի.
The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն անկախ որևէ մեկի կամքից
The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն գործածվում է ժամանակի և պայմանի երկրորդական նախադասություններ ունեցող գլխավոր նախադասություններում
The Present Perfect բայական ժամանակաձևի գործածումը already, never, ever, lately մակբայների հետ
Կրավորական սեռը Ներկա անորոշ, Անցյալ անորոշ, Անորոշ ապառնի բայական ժամանակներում
Can մոդալ բայի գործածումը հավանականության և թույլտվության նշանակությամբ
May մոդալբայըթույլհավանականությաննշանակությամբ
Շարահյուսություն
Բարդհամադասականնախադասություններըand, but, or, whileշաղկապներով
Ժամանակի, պայմանի, պատճառի, նպատակիպարագաերկրորդականնախադասություններունեցողբարդստորադասականնախադասությունները`because, when, till, until, as soon as, if, unless, in order that, so that շաղկապներով:
Անգլերեն լեզվի ընտրությամբ գործունեություն
Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման նպատակն է ընդլայնել սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու ունակությունները, լեզվական չորս բաղադրիչների` խոսելու, ընթերցելու, լսելու և գրելու, սովորողների գիտելիքները, ունակություններն ու կարողությունները հասցնել բարձր մակարդակի:
Դասընթացի նպատակն է.
- Բառապաշարի ընդլայնում, հարստացում
- Անգլերենով ազատ շփվելու հմտությունների ձեռքբերում
- Անգլերեն լեզվով տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտություններ
- Անգլերենից հայերեն և հակառակը թարգմանելու հմտությունների զարգացում
Դասընթացը կարող է լինել շտկողական և մասնագիտական: Երկու ուղղվածության դեպքում էլ շեշտը դրվելու է 4 հմտությունների զարգացման վրա /լսելու,/ընկալելու, գրելու, կարդալու, խոսելու/
Մասնագիտական դասընթացը իրականացնելու համար օգտվելու ենք մի շարք կայքերից, որոնք տրամադրում եմ զանազան լեզվական ռեսուրսներ, Օքֆսորդի և Քեմբրիջի դասագրքերից DestinationB1, New Headway, New English File, ինչպես նաև շտեմարաններից: Ընտրությամբ խմբերը մասնակցելու են կրթահամալիրային նախագծերին, լուսաբանուներին, ինչպես նաև դասավանդողի առաջարկած նախագծերին,հանդես կգան նաև իրենց անհատական նախաձեռնություններով:
Օգտագործվող կայքեր
- http://www.britishcouncil.am/en
- http://learnenglishteens.britishcouncil.org/
- http://www.english-test.net/
- http://www.tolearnenglish.com/
- http://www.usingenglish.com/comprehension/
- http://www.englishleap.com/
- All in One page
- Exercises by level
- atc.am
- www.nonstopenglish.com
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը
Ունկնդրելու դասարանական գործունեություն
Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը
Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին
Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին
Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ
Խոսելու գործունեություն
Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)
Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)
Քննարկումներ և բանավեճեր
Բեմականացումներ
Ընթերցելու գործունեություն
Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:
Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:
Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):
Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:
Գրելու գործունեությունը
Առաջարկված թեմաների շուրջ, համապատասխան բառապաշար, բառային կառույցներ օգտագործելով գրել շարադրություններ::
Տրված բառերը, բառային կառույցնեը կիրառելով գրել հորինված պատմություններ
Կրթահամալիրային հանդիպումների վերաբերյալ գրել անդրադարձ
Ուսումնական Ճամփորդություններ
Մի որևէ ուսումնական ճամփորդություն կատարելուց առաջ աշակերտները ուսումնասիրում են տվյալ պատմական հուշարձանի կայք էջը անգլերենով և լինելով տեղում` մեկնաբանություններն արվում են անգլերեն: Յուրաքանչյուր ուս.ճամփորդություն լինում է անգլերենի գործնական կիռարման դաս.
Նախագծեր.
- Մասնակցություն eTwinning Plus միջազգային ծրագրին
- Բանավեճեր, քննարկումներ, ընթերցումներ
- Թարգմանություններ
- Ուսումնական ճամփորդություններ
- Ֆիլմերի դիտում