Ներառական կրթությունն ուղղված է գտնելու այն ճանապարհները, որոնց միջոցով մեր դպրոցները, ուսումնական պարապմունքները, ծրագրերը և դասընթացները կլինեն այնպիսին, որ բոլոր երեխաները կկարողանան մասնակցել կրթական գործընթացին:

Ներառումը ենթադրում է նաև դասավանդման տարբեր մեթոդներ, որոնց միջոցով բոլոր երեխաները ակտիվորեն կներգրավվեն դասապրոցեսում: Ներառականությունը զարգացնում է բարեկամական զգացողություն, ստեղծում է առողջ փոխհարաբերություններ և փոխադարձ հարգանք սովորողների, սովորողների ու ուսուցիչների միջև:
Դպրոցում ներառականությունը միայն առանձին սովորողների համար չէ: Ներառականությունը հասկացություն չէ, որը վերաբերում է միայն կոնկրետ երեխայի: Բոլոր երեխաները պետք է հաճախեն միևնույն սովորական պարապմունքներին: