Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում, 2022-2023 ուստարի,հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստում 2022

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստող մասնագետ` Գևորգ Հակոբյան

Դասացուցակ

Դասընթացի ծրագիր

22.08-26.08

22.08 – ժամը՝ 15:00 -15:30

23.08 – ժամը՝ 15:00 – 16:00

24.08 – ժամը՝ 15:00 – 16:00

25.08 – ժամը՝ 15:00 – 15:30

26.08 – ժամը՝ 15:00-15:30

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Պատասխան
Առանձնացրել եմ հետևյալ նախադասությունները

հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը
հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Պատասխան
Կարդացի և ծանոթացա Հանրակրթության մասին ՀՀ օրենքի հոդվածներին։ «Ուսուցիչ» բառը օգտագործված է։
Հոդված 3, 10.9, 13, 14, 14,1, 14,2, 14,3,
Հոդված 10-7,
Հոդված 11– 4
Հոդված 17.1-11
Հոդված  19-3
Հոդված 25-5
Հոդված 26– 1, 4, 5, 6, 7, 8-1, 8-2, 9, 10, 11, 16, 17, 27
Գլուխ 6
Հոդված 29 -12.1, 12.3, 13, 14
Հոդված 30-22
Հոդված 38-5

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Կարծում եմ դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող պարտադիր չէ, որ ուսուցիչ լինի: Եվ ինչպես սահմանվում է  Հանրակրթության մասին օրենք-ի հոդված 2-ում.
Ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Այո, քանի որ, նույն՝ հոդված 2-ում նշվում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ նաև համարվում է մանկավարժական աշխատող
մանկավարժական աշխատողը սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից:

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։
    Վարչական աշխատողներ են։

Ինչպես սահմանվում է հոդված 12-ում. ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Կարող է համարվել ուսուցիչ, քանի որ նույն 25-րդ հոդվածը սահմանում է, որ կարող է համատեղվել աշխատանքները․

4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:


Օգոստոսի 232022

Երկրորդ պարապմունք (2 ժամ)․
Հանրակրթական ուսումնայան հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների ներկայացում։

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։

Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։

Իմ պատկերացմամբ ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են.

Սովորողը
դասավանդողը
սովորողի ծնողը
տնօրենը, փոխտնօրենը
մյուս մանկավարժական աշխատողները
վարչական խորհրդի անդամները

Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.
2)
 
սովորողի ծնողը.
3)
 
ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.
4)
 վարչական աշխատողները.
5)
 խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

 Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։

Հարցարան՝ ինքնաստուգման համար։

ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Տնօրեն, փոխտնօրեն

ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

Ուսուցչի օգնականկազմակերպիչ

օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։

Պարտիզպան, պահակ, լաբորանտտնտեսուհի

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։

Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Պատասխան
Սովորողն իրավունք ունի՝
Լինել պաշտպանված ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից
Ընտրելու իրեն հարմար հաստատությունը
Ստանալ 12 ամյա կրթություն
Սովորողն իրավունք ունի ընտրել և մասնակցել իր նախասիրությամբ ակումբների, խմբակների
Մասնակցելու հաստատությունում կազմակերպված միջոցառումներին
Ազատ  կարծիք արտահայտելու իրավունք
Մասնակցելու հաստատության կառավարմանը
Օգտվել կանոնադրությամբ իրեն հատկացված իրավունքներից
Ազատ հագնվելու իրավունք
սահմանված կարգով փոխել ուսուցողական ծրագիրը, դասարանը, խումբը
Հիմնավորում
սովորողները դպրոցից դպրոց, դասարանից դասարան ազատ տեղաշարժի հնարավորություն ունեն, և եթե իրենց նախընտրած դպրոցում-դասարանում ազատ տեղ կա։


Ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Սովորողի պարտականությունները՝

Առաջադրանք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Պատասխան
Սովորողը պարտավոր է
 Սովորողը պարտավոր է ունենալ էլեկտրոնային հասցե, գործածել էլեկտրոնային փոստը
Սովորողը պարտավոր է հաճախել դասերին՝ ըստ դասացուցակի
 Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել
դասի ընթացքում մասնակցել դասաժամի ընթացքում ուսումնական գործընթացին:
դպրոցի գույքին վերաբերվել ինչպես իր սեփականին
դպրոցում դրսևորել սովորողին վայել վարքագիծ
կատարել դասավանդողի տված ուսումնական առաջադրանքները
խնամքով վերաբերվել  դպրոցի  շենքին,  գույքին   և    ծառերին  ու  թփերին.
հարգել դպրոցի  սովորողների   և  աշակերտների  իրավունքներն  ու  արժանապատվությունը.
օգնել փոքրերին,  հոգատար  լինել  նրանց  նկատմամբ,  հարգալից  լինել  ծնողների,  մեծերի,   կանանց  և  աղջիկների  նկատմամբ. 
Խնամքով վերաբերվել  շրջակա  միջավայրին,  բնությանը,  մասնակցել  բնության  պահպանման  աշխատանքներին
մասնակցել ճամբարներին և ճամփորդություններին
Հիմնավորում.
Ճամփորդությունները նպաստում են սովորողի աշխարհայացքի ձևավորմանը, հայրենաճանաչությանը, ինչու չէ նաև բնապահպանությանը:

Սովորողը պարտավոր է`
կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ,
 ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։

Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Պատասխան
 Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
անվճար օգտվել կրթահամալիրի գրադարանից
մասնակցելու հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը
ներկայացնելու իր առաջարկները ծրագրերի, դասագրքերի ընտրության և կազմելու հարցում

Ընտրել ուսուցման իր ձևը, մեթոդը
ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական բարձր որակ և հետաքրքրություն
մասնակցելու սեմինարների, ժողովների, գիտաժողովների, քննարկումների
կամավոր մասնակցել ատեստավորման

ունենալու բարենպաստ պայմաններ` դասապրոցեսն անցկացնելու համար
Ազատ խոսքի և կարծիք արտահայտելու
Արձակուրդի և հանգստի անցկացման
Մասնակցել վերապատրաստումների
կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները
Աշխատողն ունի. վճարովի արձակուրդի իրավունք`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

 Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

Կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքները,
Կապ պահպանել, համագործակցել ծնողների հետ

Հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները ` նպաստել սովորողի գիտելիք ստանալուն
Պաշտպանել և հարգել սովորողի իրավունքները
Նպաստել և աջակցել սովորողների գիտելիքների ձեռք բերելուն
համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության բարձրացման նպատակով

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները. 
Պատասխան
Ունի իրավունք տեղեկացված լինելու իր պայմանագրի, ինչպես նաև ներդպրոցական օրենսդրության հետ։

Իմ կարծիքով այս կետը կարևոր է նրանով, որ շատ ուսուցիչներ չգիտեն իրենց պարտականություններն ու իրավունքները, իսկ օրենքով սահմանված կարգով դրանք իմանալու դեպքում չեն լինի տարաձայնություններ։

Կարևորում եմ.
պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

Պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

 Սովորողի ծնողն իրավունք ունի`

Ընտրելու իր երեխայի համար ուսումնական հաստատություն
Կապ պահպանել, համագործակցել դասավանդողների հետ

կրթական հաստատությունից ստանալու իրենց երեխաներին վերաբերող ցանկացած տեղեկություն
իրենց երեխաների համար ընտրելու այն կրթությունը, որն ամենից մոտ է իրենց համոզմունքներին և արժեքներին, որոնք կարևոր են համարում դաստիարակության համար
Հետևել իր երեխայի իրավունքների և պարտականությունների կատարմանը
Մասնակցելու դպրոցում ծնողների համար կազմակերպված հավաքներին

ՀիմնավորումԾնողական հավաքները օգնում են ծնողներին մանկավարժորեն ավելի ճիշտ մոտենալ իրենց երեխաների դաստիարակությանը, ստանալ իրեն հուզող և անհանգստացնող հարցերի պատասխանները:

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 Սովորողի ծնողը պարտավոր է`
Հետևել իր երեխայի կոկիկ և մաքուր դպրոց ներկայանալուն
Զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ օգտագործելուց
Համագործակցել դպրոցի, դասավանդողների հետ

Չխոչնդոտել երեխայի ճամփորդություններին և արշավներին մասնակցելուն, որը պարտադիր կրթական բաղադրիչ է

Հիմնավորում.
Հենց այս ճամփորդություններն ու արշավներն են սովորողի մոտ զարգացնում սերն ու հոգածությունն բնության և շրջապատի նկատմամբ, նպաստում են սովորողի աշխարհայացքի ձևավորմանը, հայրենաճանաչությանը:

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Դուրս եմ բերել այս հատվածը

Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

  24.08.2022

Երրորդ պարապմունք (4 ժամ)․ Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները

Շեղատառերով գրված են տարբերությունները, իսկ մգեցրածը՝ համընկնումներն են:

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների.

3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Պատասխան
Ուսումնասիրեցի նշված բաժինները, կարևորում եմ.
 Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա: Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը:
Միջնակարգ կրթության կարողունակություններն են`
սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում: Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն: Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները:
 Թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա: Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում:
Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ

Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչ

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

(6-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն օրենքներ)

Հաստատված Կարգը

II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության` ակնկալվող վերջնարդյունքներ).

3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

4. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

5. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:

6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

  • Պատասխան
  • Ոչ չի կարող
    Բայց եթե
  • դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որակավորում, ապա պարտավոր է անցնել հերթական ատեստավորում, դա ասվում է Հոդված 26․ 4-ում՝
  • Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Քանի որ դպրոցի տնօրենը համարվում է վարչական աշխատող, կարող է, բայց պարտադիր չէ:

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

  • Ոչ չի կարող, բայց,

Հոդված 26-ի 17-27 կետերում երևում է , որ տնօրենը, պետք է վերապատրաստվի որպես ուսուցիչ նոր կարողանա դիմել տարակարգի ստանալու համար:

Հոդված 26.Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

 

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը` աշխատանքի ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով):

4. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

5. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` չորսամսյա ժամկետում:

11. Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման:

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

16. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

17. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան:

19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից:

20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ` պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար:

24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը:

26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են:

27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:

(26-րդ հոդ. փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, 06.10.11 ՀՕ-264-Ն, 04.06.21 ՀՕ-263-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն օրենքներ)

26.08.2022

Հինգերորդ պարապմունք (1) Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

Մասնակիցը բերված առաջադրանքներից և հարցերի պատասխաններից տեղադրում է իր բլոգում։ Տեղադրված 6 նյութը բավական է 1 կրեդիտը ստանալու համար։

Բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները

Ուսուցիչը կարողանում է պաշտպանել իր և սովորողների իրավունքները:

Ուսուցիչը կարողանում է ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ կապերը:

Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները:

Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s